Հոգեբանության բաժինը փորփրեցի ու իհարկե, գտա նման թեմա: Վերջին գրառումը՝ 2 տարի առաջ:
Էս թեման նորովի վերակայելու միտքն առաջացավ երկու օր առաջ, երբ մեր օֆիս հյուր էր եկել մեկը, ով պատմում էր իրենց տանը հայտնաբերված "Թուղթ ու գրի" մասին:
Այն ունեցել էր վարագույրի վերևի մասում ամրացված քորոցների և մեկ բուլավկայի տեսք:
Հետո աշխատակիցս պատմեց, որ իրենց տնից էլ են հանել՝ բարձի միջից գունդուկծիկ մազ, մեջն ինչ-որ բաներ (սա թուղթուգրի դասականներին ա պատկանում, ոնց հասկանում եմ):
Մինչ այժմ իմ կատարած ուսումնասիրությունները հանգեցրել են այն մտքին, որ սույն առարկան հայտնաբերվում է միայն այն մարդկանց տանը, ովքեր հավատում են դրան:
Ես ոչ տնեցիքիս տանից, ոչ էլ հիմիկվա իմ տնից նման բան երբևիցե գտած չկամ:
Բայց լիքը մարդ, որ հավատում է՝ պարբերական հիմունքներով տան տարբեր պուճախներից հայտնաբերում է խնդրո առարկան:
Ըստ իմ համոզմունքի՝ թուղթուգրին չար զորություն են տալիս հենց դրան հավատացողները... էս լուսավոր դարում:
Ի՞նչ կարծիքի եք, ժող:
Էջանիշներ