Հոգևոր կապը ավելի ուժեղ կապ է, քան սեռականը։ Եթե հոգևոր կապ չկա, ապա սեռականը կարող է արագ ձանձրացնել, ու ընտանիքը կքայքայվի։ Իսկ եթե հակառակն է, ապա հոգևոր կապը կարող է պահել մարդկանց երկար տարիներ չնայած սեքսի բացակայությանը։ Հանուն հոգևոր կապի մարդիկ կարող են նաև Բայանդուրի ասածի պես իրար հետ պայմանավորվել ու միմյանց թույլ տալ զուգընկեր ունենալ... Բարդություններ իհարկե կարող են լինել, բայց դե կան հասուն ու կոմպլեքսներից զերծ մարդիկ, որ այդպես են գտնում հավասարակշռությունը։
Իհարկե խոսքս հայաստանյան այն կապերի մասին չի, որտեղ մարդկանց կապում են «ամոթ ա», կամ «Աստված կպատժի» քրիստոնեական, ազգային–ազատագրական ավանդական հիմունքները։ Հայաստանյան ստերեոտիպերին որ նայես, լրբերի հետ զվարճացող տղամարդը կարգին տղամարդ է, իսկ սիրեկան ունեցող կինը` պոռնիկ։
Տվյալ դեպքում, այդ տղամարդը իսկապես մարդ չի եղել, կարող էր գուցե կնոջ հետ անկեղծ լինել ու կնոջն ազատություն տալ... գուցե այդ կինը ահագին տառապել է անիմաստ։ Բայց դե նենց չի, որ մենք բոլոր տղամարդիկս մեծահոգության տիպար ենք ու որպես սեփականություն չենք վերաբերվում մեր կանանց...
Ընդհանուր դեպքում, եթե սեքս չկա, ապա կարելի է ասել, որ մարդիկ ամուսիններից կամ զուգընկերներից վերածվում են սենյակային ընկերների` roommate, Հայաստանում գուցե սենց բան չկա, բայց Ամերիկայում լիքն են, մարդիկ իրար ընտրում են հարցազրույցներով ու իրար հետ ապրում են ինչ–որ ժամանակ, համար է, ամենաքիչը տան վարձը կիսելու առումով ։Ճ
Ճիշտ է ամուսինների իրար նկատմամբ պարտավորություններն ու լիազորությունները մի փոքր ավելի շատ են ըստ օրենքի։
Համ էլ ծերանալուց բոլոր զույգերն էլ մանրից թարկում են սեքսը, այնպես որ լիքը ընտանեկան կյանք կա առանց սեքսի։
Էջանիշներ