User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: HAARP. ԱՄՆ-ի գաղտնի զենքը

  1. #1
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն HAARP. ԱՄՆ-ի գաղտնի զենքը

    Երևի շատերը լսած, կարդացած կամ տեսած կլինեն HAARP-ի մասին: Այն գործարկվել է 1997 թ-ին և գտնվում է ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում: Պաշտոնապես համարվում է երկրագնդի իոնոսֆերան ուսումնասիրող պրոյեկտ: Չնայած դրան, շատերը համարում են, որ այն գեոֆիզիկական, մարդու ուղեղը կառավարող և կլիմայական զենք է: 2013-ի կեսերին նորություններ հայտնվեցին, որ պրոյեկտը կասեցվել է, բայց տարբեր կայքեր հավաստիացնում են, որ այն շարունակում է գործել, նույնիսկ ավելի մեծ տեմպերով: Պրոյեկտի մասին ավելի մանրամասն կարող եք փնտրել վիկիպեդիայում կամ էլ գուգլում:
    HAARP-ի հետ են կապում Հայիթիի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ ուժեղ երկրաշարժերը, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների և այլ փոթորիկները, երկնքից լսվող տարօրինակ շեփորանման ձայները, տարօրինակ տեսքով, շերտավոր, ինչպես նաև "բազմագույն" ամպերը, վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած -50 աստիճան ցուրտը, Ռուսաստանում և Ավստրալիայում (նաև այլ տեղերում) գրանցված անոմալ շոգ եղանակները և այլն: Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել: Բայց այստեղ հարց է ծագում. այս ամենը իրո՞ք կապված է ԱՄՆ-ի գաղտնի զենքի հետ: Ոչ մեկ դեռ հստակ պատասխան չի կարողանում տալ: HAARP-ի կարգի "գաղտնի զենքեր" կան նաև երկրագնդի այլ մասերում. Ռուսաստանում СУРА, Նորվեգիայում EISCAT և այլն:
    HAARP-ին "հետևող" կայքերից մեկը ԴըՎեդրՍփեյսն է: Այն գրանցում է HAARP-ի ակտիվությունը Հյ. Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում ու ներկայացնում դրանք կապույտից մինչև վարդագույն գույներով: ԱՄՆ-ի վերջին մի քանի փոթորիկների, հունվարյան -50-ի, Ավստրալիայի շոգերի ժամանակ տարածքը նույնիսկ դուրս է եկել վարդագույնի սահմաններից (հին նկարները կարող եք գտնել FB էջում կամ գուգլում): Ահա ևս մեկ ապացույց, որ ԱՄՆ-ի մատը խառն է ամեն ինչում: Նույնիսկ Discovery հեռուստաալիքով են հաղորդում ցուցադրել ԱՄՆ-ի գաղտնի զենքերի մասին, որոնցից մեկը հենց HAARP-ն էր:
    Ով ինչ տեղեկություններ ունի երկրագնդի "HAARP"-ների մասին, լսել է երկնքից եկող շեփորանման տարօրինակ ձայներ, տեսել է տարօրինակ ամպեր, ունի ապացույցներ, կամ պարզապես ցանկանում է քննարկել, թեման արդեն բաց է

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (18.01.2014)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ամեն ինչը ըստ ռուսների՞
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.01.2014), Rhayader (31.01.2014), VisTolog (18.01.2014), Աթեիստ (19.01.2014)

  5. #3
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ամեն ինչը ըստ ռուսների՞
    Եթե հասցրեցիր 1 րոպեի ընթացքում կարդալ գրառումս, նայել մի 2 վիդեո, ինտերնետում փնտրել այլ նյութեր HAARP-ի մասին, ու դրանից եզրակացություն անել, որ բոլոր "տարօրինակ" վիդեոները ծպտյալ ռուսներն են գցել յութուբ ու վերագրել HAARP-ին, ռուսների պատվերով ա Discovery-ն նման հաղորդում ցույց տվել, ռուսներն են տարածել HAARP-ի՝ զենք լինելու մասին լուրերը, ապա շատ հավանական ա: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հասկանում եմ, որ 1 րոպեի ընթացքում այդ ամենը հնարավոր չէր անել: Կարճ պատասխանեմ՝ ոչ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (18.01.2014), Լեո (18.01.2014)

  7. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստիպված եմ ռուսերեն դնել:

    Многочисленные теории заговора утверждают, что HAARP может быть использована для деструктивной деятельности.
    Никаких убедительных доказательств подобных воздействий не существует:


    • Количество энергии, излучаемой комплексом, является ничтожно малым по сравнению с энергией, получаемой ионосферой от солнечной радиации и грозовых разрядов.[9]
    • Возмущения в ионосфере, вносимые излучением комплекса, исчезают после окончания воздействия очень быстро — от нескольких секунд до 10 минут, в зависимости от высоты на которой производились воздействия на ионосферу.[9]
    • Нет никаких серьёзных научных обоснований для таких возможностей применения HAARP, как уничтожение всех видов вооружения, сетей электроснабжения, трубопроводов, глобальное манипулирование погодой, массовое психотронное воздействие и т. п.

    http://ru.wikipedia.org/wiki/HAARP


  8. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիստ, իսկ դու վստահ ես, որ գիտական ապացույցներ չլինելու փաստը պայմանավորված չի նրանով, որ էդ անտերը ավելին ա քան էսօրվա գիտությունն ու էն, ինչ մեր ուղեղը ընկալում ա էս պահին:
    Կարելի ա ասել, որ էն ինչ մենք գիտենք ու տեսնում ենք հիմա դա վերջնականա ու դրանից զարգացած ու կատարելագործված բան չկա աշխարհում? Ես չեմ կարծում, որ մենք էդքան միամիտ կգտնվենք

  9. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկացած հզոր երկրաշարժի ու աղետի մեջ կարելի ա փնտրել ու գտնել ինչ-որ գերտերության շահ ու ասել, որ սաղ իրանց սարքածն ա։ Դա աբսուրդ ա, քանի որ երկրաշարժը, էդ թվում ավերիչ երկրաշարժը, բնական երեւույթ ա։ Հակառակ դեպքում կստացվեր, որ աշխարհում ոչ մի երկրաշարժ չի լինում, բոլորը ինչ-որ մեկի սարքածն են։ Անոմալիան էլ ա բնական երեւույթ, քանի որ մարդկությունը նենց գործունեություն չի ծավալում, որ բնությունը մնա նորմալ վիճակում, էնպես որ դրանք սպասելի բաներ են։ Բայց դե չեմ էլ հերքում, որ ցանկացած գերտերություն էլ կձգտի ունենալ ամեն ինչ կառավարելու հնարավորություն, էդ թվում` բնությանը, ու հնարավորության սահմաններում կանի ամեն բան, որ կառավարի։ Իսկ թե ում ինչքանիվ ա էդ ամենը հաջողվել, այլ հարց ա, չեմ ուսումնասիրել, չգիտեմ։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.01.2014), Chuk (30.01.2014), Jarre (31.01.2014), Sambitbaba (30.01.2014), VisTolog (18.01.2014), Աթեիստ (19.01.2014), Ռուֆուս (18.01.2014), Տրիբուն (30.01.2014)

  11. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ենթադրենք, որ այն իրոք վերը թվարկված գործառույթները իրականացնող "գաղտնի" զենք է, ապա միանգամայն հասկանալի է, որ պետք է հերքվի դրա իսկությունը, որովհետև մյուս պետություններին ձեռնտու չէ ընդունել, որ ԱՄՆ-ը ունի նման զենք, ԱՄՆ-ը կարող է այդ աստիճանի ազդեցություն ունենալ բնության վրա:

    Ամեն դեպքում հակված չեմ կարծելու, որ ԱՄՆ-ն է ամեն վատ իրադարձության մեղավորը, կամ որ իր մատը ամեն ինչում խառն է: Նույն ՌԴ-ն այնքան արտանետումներ է իրականացնում (չհաշված մյուս զարգացող տնտեսությունները, այդ թվում` Չինաստանը), որ երբ ՌԴ ղեկավարությանը խնդրում են պակասեցնել ծավալները, միանալ գլոբալ տաքացման դեմ շարժմանը, պատասխանում են, թե` "ի՞նչ խնդիր կա, մի քանի ջերմաստիճանով էլ թող Սիբիրում եղանակը տաքանա, մի քիչ էլ մենք կտաքանանք": Իսկ իրականում դա միայն ջերմաստիճանի բարձրացման հետ կապված խնդիրներ չի առաջացնում, այլ նաև ԱՄՆ-ին վերագրվող այս աղետների պատճառ է դառնում:

  12. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիստ, իսկ դու վստահ ես, որ գիտական ապացույցներ չլինելու փաստը պայմանավորված չի նրանով, որ էդ անտերը ավելին ա քան էսօրվա գիտությունն ու էն, ինչ մեր ուղեղը ընկալում ա էս պահին:
    Կարելի ա ասել, որ էն ինչ մենք գիտենք որ տեսնում ենք հիմա դա վերջնականա ու դրանից զարգացած ու կատարելագործված բան չկա աշխարհում? Ես չեմ կարծում, որ մենք էդքան միամիտ կգտնվենք
    Իմ նոթի քուլլերն էլ կարա հյուսիսային բևեռում +20 ջերմություն ստեղծի (ալարում եմ մաքրեմ):
    Կարո՞ղ ես ապացուցել, որ չի կարող: Հիմի մեզնից շատ հասկկացող մարդիկ էլ ասում են, որ էդ սարքը չունի էդ աստիճան ազդելու հնարավորություն: Էս պահին չեմ կարող էդ մարդկանց հիշել գտնել, բայց իրանք հաստատ REN TV-ի գիտական ֆիլմերում կարծիք հայտնող գրողներ ու բանասերներ չեն:


  13. #9
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՄՆ-ի կեղծ ձյունը. նո քոմմենթ.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  14. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ-ի կեղծ ձյունը. նո քոմմենթ.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Քաղաքի կեղտի, փոշու, ցեմենտ-բետոնի, հողի, ասֆալտի, մեքենաների արտանետումներ հետ խառնված ու քարացած «սառույց», որը չի հալվում: Մարդու բացասական ազդեցություն բնության վրա, ու հաստատ ոչ մի գաղտնի զենք:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.01.2014), Sambitbaba (30.01.2014), VisTolog (30.01.2014), Արէա (30.01.2014)

  16. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ հասկացա, էս ամերիկացիների զենքից Տաջիկստանում էլ կա

    Ես չեմ հավատում գաղտնի զենքերի գոյությանը մի պարզ պատճառով: Զենքը նրա համար ա, որ բոլորը դրա մասին իմանան ու դրանից վախենան: Որևէ զենք, որը իրա հնարավորություններով գերազանցում ա այլ երկրների ունեցած ռազմական հզորությունները, կոնկրետ գործիք ա տվյալ երկրի ձեռքին, որով ինքը կարա լուրջ քաղաքական ու տնտեսական խաղեր տա: Այսինքն, ունենալ զենք, որից պիտի բոլորը վախենան, ու դրա մասին մարդու բան չասել, անիմաստ ա:

    1945 թվականին, երբ ԱՄՆ առաջին անգամ միջուկային ռումբ ստեղծեց, ոչ մի օր դա գաղտնի չպահեց, ու հենց առաջին կիսա-առիթն օգտագործեց, որ աշխարհին ցույց տա, թե ինչ ունի ինքը ու բոլորը վախենան: Եթե չլիներ Ճապոնիան, ավելի քան համոզված եմ, որ ամերիկացիները ատոմային ռումբը կիրառելու մի ուրիշ տեղ կգտնեին:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.01.2014), Sambitbaba (30.01.2014), VisTolog (30.01.2014), Շինարար (30.01.2014), Ռուֆուս (30.01.2014)

  18. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ հասկացա, էս ամերիկացիների զենքից Տաջիկստանում էլ կա

    Ես չեմ հավատում գաղտնի զենքերի գոյությանը մի պարզ պատճառով: Զենքը նրա համար ա, որ բոլորը դրա մասին իմանան ու դրանից վախենան: Որևէ զենք, որը իրա հնարավորություններով գերազանցում ա այլ երկրների ունեցած ռազմական հզորությունները, կոնկրետ գործիք ա տվյալ երկրի ձեռքին, որով ինքը կարա լուրջ քաղաքական ու տնտեսական խաղեր տա: Այսինքն, ունենալ զենք, որից պիտի բոլորը վախենան, ու դրա մասին մարդու բան չասել, անիմաստ ա:

    1945 թվականին, երբ ԱՄՆ առաջին անգամ միջուկային ռումբ ստեղծեց, ոչ մի օր դա գաղտնի չպահեց, ու հենց առաջին կիսա-առիթն օգտագործեց, որ աշխարհին ցույց տա, թե ինչ ունի ինքը ու բոլորը վախենան: Եթե չլիներ Ճապոնիան, ավելի քան համոզված եմ, որ ամերիկացիները ատոմային ռումբը կիրառելու մի ուրիշ տեղ կգտնեին:
    Անեկդոտ կա է

    Էս Գագոն Մերլին Մոնրոյի հետ անմարդաբնակ կղզի ա ընկնում: Հայտնվում ա խոր դեպրեսիայի մեջ: Մոնրոն ասում ա` ի՞նչ անեմ տրամադրությունդ բարձրանա, ուզո՞ւմ ես, արի՝ ինձ մի հատ դոմփի (կարամ աստղանիշով գրեմ *ունի, բայց հույս ունեմ, որ ստերեոտիպերն արդեն կոտրված են):
    Գագոս Մոնրոյին դոմփում ա, հետո լոմկա օվկանիոսի ափին պպզում, նայում հեռուները: Մոնրոն բա` արա, չեմ ջոկում, դու հասկանո՞ւմ ես` ում ես դոմփել, խի՞ ես սենց լոմկա: Լավ, ո՞նց անեմ, տրամադրությունդ բարձրանա:
    Բա` արի խաղանք, իմ շալվարը հագի` իբր տղամարդ ես, անունդ էլ Վալոդ: Մոնրոն տղամարդու շորեր ա հագնում, օվկիանիոսի ափին պպզում: Գագոն մոտիկանում ա` արա, Վալո՞դ:- Քեֆը հազար ա:
    Բա` Գագ ջա՞ն: Մոնրոն պպզած տեղից կիսականգնել ա անում, պաչիկով բարև: Բա` ի՞նչ կա ախպեր, ոնց որ լավ ես, հա՞:
    -Արա ախպեր, որ իմանաս ո՜ւմ եմ դոմփել
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.01.2014, 16:18:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.01.2014), keyboard (31.01.2014), _Հրաչ_ (30.01.2014), Աթեիստ (30.01.2014), Տրիբուն (30.01.2014)

  20. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի շատերը լսած, կարդացած կամ տեսած կլինեն HAARP-ի մասին: Այն գործարկվել է 1997 թ-ին և գտնվում է ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում: Պաշտոնապես համարվում է երկրագնդի իոնոսֆերան ուսումնասիրող պրոյեկտ: Չնայած դրան, շատերը համարում են, որ այն գեոֆիզիկական, մարդու ուղեղը կառավարող և կլիմայական զենք է: 2013-ի կեսերին նորություններ հայտնվեցին, որ պրոյեկտը կասեցվել է, բայց տարբեր կայքեր հավաստիացնում են, որ այն շարունակում է գործել, նույնիսկ ավելի մեծ տեմպերով: Պրոյեկտի մասին ավելի մանրամասն կարող եք փնտրել վիկիպեդիայում կամ էլ գուգլում:
    HAARP-ի հետ են կապում Հայիթիի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ ուժեղ երկրաշարժերը, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների և այլ փոթորիկները, երկնքից լսվող տարօրինակ շեփորանման ձայները, տարօրինակ տեսքով, շերտավոր, ինչպես նաև "բազմագույն" ամպերը, վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած -50 աստիճան ցուրտը, Ռուսաստանում և Ավստրալիայում (նաև այլ տեղերում) գրանցված անոմալ շոգ եղանակները և այլն: Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել: Բայց այստեղ հարց է ծագում. այս ամենը իրո՞ք կապված է ԱՄՆ-ի գաղտնի զենքի հետ: Ոչ մեկ դեռ հստակ պատասխան չի կարողանում տալ: HAARP-ի կարգի "գաղտնի զենքեր" կան նաև երկրագնդի այլ մասերում. Ռուսաստանում СУРА, Նորվեգիայում EISCAT և այլն:
    HAARP-ին "հետևող" կայքերից մեկը ԴըՎեդրՍփեյսն է: Այն գրանցում է HAARP-ի ակտիվությունը Հյ. Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում ու ներկայացնում դրանք կապույտից մինչև վարդագույն գույներով: ԱՄՆ-ի վերջին մի քանի փոթորիկների, հունվարյան -50-ի, Ավստրալիայի շոգերի ժամանակ տարածքը նույնիսկ դուրս է եկել վարդագույնի սահմաններից (հին նկարները կարող եք գտնել FB էջում կամ գուգլում): Ահա ևս մեկ ապացույց, որ ԱՄՆ-ի մատը խառն է ամեն ինչում: Նույնիսկ Discovery հեռուստաալիքով են հաղորդում ցուցադրել ԱՄՆ-ի գաղտնի զենքերի մասին, որոնցից մեկը հենց HAARP-ն էր:
    Ով ինչ տեղեկություններ ունի երկրագնդի "HAARP"-ների մասին, լսել է երկնքից եկող շեփորանման տարօրինակ ձայներ, տեսել է տարօրինակ ամպեր, ունի ապացույցներ, կամ պարզապես ցանկանում է քննարկել, թեման արդեն բաց է
    Ժամանակին ես կարդացել եմ, որ HAARP-ը՝ Տիեզերքը հետազոտելու /բայց իրականում՝ նվաճելու/ համար ստեղծված գործիք է, որն իրոք, մեծ վնաս է հասցնում էկոսֆերային, ինչպես նաև մարդու ուղեղին, և այդ պատճառով արգելվել է: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն ստեղծված է հատուկ վնաս հասցնելու կամ մարդու ուղեղը կառավարելու համար: Հիշում եմ, Սպիտակի երկրաշարժից հետո մի մեծ նյութ կարդացի ինչ-որ ամսագրում, որ այն հետևանքն է Տաջիկստանում /թե՞ Կիրգիզիայում/ ստորգետնյա նպատակաուղղված պայթեցումների:

    Տիեզերքից եկող /ինչպես նաև ստորգետնյա/ ձայների ոչ մի խելքին մոտ բացատրության առայժմ չեմ հանդիպել և չեմ զարմանա, որ դրանք ընդամենը խաղեր լինեն:

    Իսկ ինչ վերաբերվում է տարօրինակ ամպերին… ես ինքս եմ դրանք տեսել Շաստա սարի վրա: Բայց այդ ամպերի մասին տեխեկություններ կան արդեն ամենաքիչը հարյուր տարի և HAARP-ի հետ, ինչպես հասկանում եք, ոչ մի կապ չունեն… Այդ մասին գրառում ունեմ այստեղ, ամենավերջում. http://www.akumb.am/showthread.php/60784
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակին ես կարդացել եմ, որ HAARP-ը՝ Տիեզերքը հետազոտելու /բայց իրականում՝ նվաճելու/ համար ստեղծված գործիք է, որն իրոք, մեծ վնաս է հասցնում էկոսֆերային, ինչպես նաև մարդու ուղեղին, և այդ պատճառով արգելվել է: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն ստեղծված է հատուկ վնաս հասցնելու կամ մարդու ուղեղը կառավարելու համար: Հիշում եմ, Սպիտակի երկրաշարժից հետո մի մեծ նյութ կարդացի ինչ-որ ամսագրում, որ այն հետևանքն է Տաջիկստանում /թե՞ Կիրգիզիայում/ ստորգետնյա նպատակաուղղված պայթեցումների:

    Տիեզերքից եկող /ինչպես նաև ստորգետնյա/ ձայների ոչ մի խելքին մոտ բացատրության առայժմ չեմ հանդիպել և չեմ զարմանա, որ դրանք ընդամենը խաղեր լինեն:

    Իսկ ինչ վերաբերվում է տարօրինակ ամպերին… ես ինքս եմ դրանք տեսել Շաստա սարի վրա: Բայց այդ ամպերի մասին տեխեկություններ կան արդեն ամենաքիչը հարյուր տարի և HAARP-ի հետ, ինչպես հասկանում եք, ոչ մի կապ չունեն… Այդ մասին գրառում ունեմ այստեղ, ամենավերջում. http://www.akumb.am/showthread.php/60784
    Sambitbaba ջան, փաստորեն դու ինչ-որ ստորգետնյա ու տիեզերական ձայներ ամեն դեպքում լսում ես, ու գունավոր ամպեր տեսնում ես:
    .....
    Բյու՞ր ....

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.01.2014), VisTolog (30.01.2014)

  23. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ-ի կեղծ ձյունը. նո քոմմենթ.
    Չոր սառույցի պես «հրաշք» է, օգտագործվում է տրամպլիններում կամ խաղահրապարակներում` երբ իսկական ձյան հույսին դժվար է մնալը։
    Էդ ձյունը մարդիկ փողոցից չեն հավաքել ու երկնքից չի իջել, բայց որ իջնի, լավ չի լինելու երևի ։Ճ
    Պատկերացրեք, տենց կարող է նաև երկնքից հալված ասֆալտ թափվել մեր գլխին... մեզնից հեռու չի։

    Հ.Գ. Յութուբի «սենսացիոն» վիդոները «Գիտություն ու Տեխնիկա» տիպի ամսագրերին չբաժանորդագրվածների, մեկ էլ Այֆոն ունեցող ու Գուգլ չսիրող մարդկանց համար են ։Ճ
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.01.2014), VisTolog (31.01.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ զենքը իմ ...
    Հեղինակ՝ emo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 111
    Վերջինը: 25.04.2014, 18:57
  2. Գաղտնի բանալին
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 27
    Վերջինը: 06.03.2010, 23:22
  3. Արձակ. The X Files/Գաղտնի նյութեր
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.02.2010, 03:21
  4. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.01.2010, 01:14
  5. Google_ի ներքին գաղտնի հրամանները
    Հեղինակ՝ MS-Doctor, բաժին` Վեբ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 15.03.2009, 13:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •