Երևի շատերը լսած, կարդացած կամ տեսած կլինեն HAARP-ի մասին: Այն գործարկվել է 1997 թ-ին և գտնվում է ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում: Պաշտոնապես համարվում է երկրագնդի իոնոսֆերան ուսումնասիրող պրոյեկտ: Չնայած դրան, շատերը համարում են, որ այն գեոֆիզիկական, մարդու ուղեղը կառավարող և կլիմայական զենք է: 2013-ի կեսերին նորություններ հայտնվեցին, որ պրոյեկտը կասեցվել է, բայց տարբեր կայքեր հավաստիացնում են, որ այն շարունակում է գործել, նույնիսկ ավելի մեծ տեմպերով: Պրոյեկտի մասին ավելի մանրամասն կարող եք փնտրել վիկիպեդիայում կամ էլ գուգլում:
HAARP-ի հետ են կապում Հայիթիի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ ուժեղ երկրաշարժերը, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների և այլ փոթորիկները, երկնքից լսվող տարօրինակ շեփորանման ձայները, տարօրինակ տեսքով, շերտավոր, ինչպես նաև "բազմագույն" ամպերը, վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած -50 աստիճան ցուրտը, Ռուսաստանում և Ավստրալիայում (նաև այլ տեղերում) գրանցված անոմալ շոգ եղանակները և այլն: Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել: Բայց այստեղ հարց է ծագում. այս ամենը իրո՞ք կապված է ԱՄՆ-ի գաղտնի զենքի հետ: Ոչ մեկ դեռ հստակ պատասխան չի կարողանում տալ: HAARP-ի կարգի "գաղտնի զենքեր" կան նաև երկրագնդի այլ մասերում. Ռուսաստանում СУРА, Նորվեգիայում EISCAT և այլն:
HAARP-ին "հետևող" կայքերից մեկը ԴըՎեդրՍփեյսն է: Այն գրանցում է HAARP-ի ակտիվությունը Հյ. Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում ու ներկայացնում դրանք կապույտից մինչև վարդագույն գույներով: ԱՄՆ-ի վերջին մի քանի փոթորիկների, հունվարյան -50-ի, Ավստրալիայի շոգերի ժամանակ տարածքը նույնիսկ դուրս է եկել վարդագույնի սահմաններից (հին նկարները կարող եք գտնել FB էջում կամ գուգլում): Ահա ևս մեկ ապացույց, որ ԱՄՆ-ի մատը խառն է ամեն ինչում: Նույնիսկ Discovery հեռուստաալիքով են հաղորդում ցուցադրել ԱՄՆ-ի գաղտնի զենքերի մասին, որոնցից մեկը հենց HAARP-ն էր:
Ով ինչ տեղեկություններ ունի երկրագնդի "HAARP"-ների մասին, լսել է երկնքից եկող շեփորանման տարօրինակ ձայներ, տեսել է տարօրինակ ամպեր, ունի ապացույցներ, կամ պարզապես ցանկանում է քննարկել, թեման արդեն բաց է![]()
Էջանիշներ