Մեկ ասում էի չգրեմ, որովհետև իմ համար սա իրոք շատ ծանր թեմա է, բայց դե... Եթե գրածներիս մեջ վիրավորական բաներ տեսնեք, նախօրոք ներողություն
Գյումրին շատ փոքր քաղաք է ու էնտեղ բոլորն իրար գիտեն: Լիքը պառավ ու բիձա կան, ովքեր պիտի վաղուց էն աշխարհում լինեն, բայց սատանեն էդքան բարեգութ չի եղել, որ դրանց հետը տանի ու դրանք ամենօր թախտին նստած սպասում են, թե ով պիտի մեռնի, որ գնան մեռելտուն՝ իրենց խորհուրդները տալու:
Երբ որ պապաս մահացավ, դեռ չէինք հասցրել տուն բերել (պապաս էլ Գյումրիում բավականին ճանաչված մարդ էր), մեկ էլ տեսնենք, դրանք մի մեծ խմբով եկան լցվեցին մեր տուն, մեկ էլ մի պառավ ջադու ինձ կողքի ա կանչում, թե քո հետ առանձին խոսելու բան ունեմ: Ես էլ ընդամենը մի քանի ժամ առաջ հարազատ մարդ եմ կորցրել, դեռ չեմ կարողացել ուշքի գալ, ասում ա, հեսա տունը լիքը մարդ ա գալու, էս ի՞նչ ես հագել, նորմալ շոր չունե՞ս հագնես, ամոթ է: Դե արի ու մի ասա, այ չորքոտանի անասուն, դու ո՞վ ես, որ իմ տանը ինձ նման բան ասես: (Շորերս էլ Երևանում էին, ու Երևանից եկող բարեկամները հետները բերելու էին): Բայց հարցն էդ չէր, էդ պահին ամենավերջին բանը, որ ես մտածում էի հագուկապս էր, ի՞նչ իրավունք ունի ինչ-որ մեկը շորերս քննադատի:
Հետո էդ ծանոթ բարեկամները, էնպիսի մարդիկ էին գալիս, որ մեզանից երկու դուռ էնկողմ էին ապրում ու կյանքում չէին եկել մեր տուն, մեկ էլ ընտանիքներով գալիս էին: Լավ, գալիս եք, լավ եք անում, գոնե ձեզ մարդավարի պահեք, կողքներով անցնելուց ականջովս նենց խոսակցություններ ու բամբասանքներ էին ընկնում, որ կատաղությունից արյունը գլխիս էր խփում: Ո՞նց կարելի է մեռելտուն գնալ ու նման խոսակցություններ տանել, թե ով ինչ ձևի ու ինտենսիվության է լացում, ով ինչ ծաղկեպսակ ու ծաղիկ է բերում, ով ինչ ձևի է հագնված և այլն: Էդ խոսակցությունները գիտե՞ք ինչ վիրավորական են հարազատների համար, ովքեր որ հենց նոր թանկ մարդ են կորցրել, գոնե մի քիչ ամոթ ու աբուռ ունեցեք:
Ու էդ օրերի ընթացքում ամեն երկրորդն իր պարտքն էր համարում գլուխը բարձրացնել ու «խելացի» խորհուրդներ տալ, թե ինչը ոնց պիտի արվի: Այ ոչխարներ, դուք ձեր տեղը վեր ընկեք, ոնց ճիշտ ենք գտնում, տենց էլ անում ենք, դուք խոսելու իրավունք ընդհանրապես չունեք:
Ես շատ զգացված էի իմ բոլոր հարազատներից, բարեկամներից ու ընկերներից, ովքեր որ իմ ընտանիքի կողքին են եղել թե լավ թե վատ օրերին ու էդ դժվար օրերին իմ կողքին էին, իրոք դա ինձ շատ մեծ ուժ ու սփոփանք էր տալիս, բայց էն հավայի պրոֆեսիոնալ «մեռելտուն գնացողներին» ես գլխներից հատ հատ կգնդակահարեի: Գոնե մեռելտուն եք գնում, ձեզ նորմալ պահեք, այ վիժվածքներ: Էլ չասեմ, որ սգո սեղանին որոշ մարդկանց թվում էր, թե ռեստորան են եկել քեֆ անելու, իմ ուտելը սկի չէր գալիս, ես ոչ մի բանի չեմ կարողացել ձեռք տալ:
Հիշում եմ, տատերիս ու պապերիս թաղումների ժամանակ էլ էր նույն բանը, բայց ես էն ժամանակ շատ փոքր էի ու էդքան բան չէի հասկանում, դրա համար ծանր չէի տանում:
Ավել պակասի համար կներեք:
Էջանիշներ