Եթե մեր պապերն են արել, ուրեմն դեբիլ էին: Բայց մեր պապերը սենց բան չեն արել, ժամանակ չունեինՀող էին մշակում, անասուն էին պահում ու հարկ էին տալիս, չէին կարա տարվա կեսը մեռելոց անեին ու ոչ աշխատանքային օր հայտարարեին: Մոնղոլներն ու օսմանները չաշխատելու համար ցցի էին նստացնում:
Հայաստանում թաղում, հարսնիք, ծնունդ-կնունք, բայց հատկապես թաղում «ադթաների» բացարձակ մեծամասնությունը հորինել են պարապ ու հիվանդ երևակայությամբ մարդիկ: Ասենք մեռելին պետք ա դռնից դուրս հանել ոտքերը արևմուտք, ու եթե նենց ա ստացվում, որ արևմուտքը կողքանց ա ու մեռելին չեն կարա կողքանց հանեն, ուրեմն մեռելի հարազատներից մեկը պիտի հարավ նայող լուսամուտի տակ հայելի դնի ու չորս հատ մոմ վառի կողքերը: Հետո ներքևը երեք անգամի փոխարեն դագաղը ֆռացնում ես չորս ագնամ, չորրորդը՝ 28սմ/վայրկյան արագությամբ: Կամ եթե մեռելը դագաղով լիֆտ չի մտնում, ուրեմն լիֆտի մեջ մեռելի հետ պիտի երեք հոգի լինի անպայման՝ երկու հոգի պահող, մեկ՝ ջուր հասցնող: Ջուրը պիտի լինի հարևանի կռանթից՝ 12 աստիճանից ոչ տաք, ու 7 աստիճանից ոչ սառը: Դագաղն աստիճաններով առանձին պետք ա իջացնել «պաղ աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ» երգելով;
Էջանիշներ