User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Մեռելապաշտություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեռելապաշտություն

    Էս էլ խոստացված թեման, որ վաղուց ինձ հուզում ա ու ուզում եմ խոսել էս մասին, հա, հենց տենց

    Ժող, ի՞նչ ա կատարվում...
    Ինչի՞ ենք մենք էսքան տարված մարդու մահանալուց հետո անիմաստ, հիմար ավանդույթներ պահելով: Որոնց ամենաանտանելի պահը՝ ձևականությունն ա:

    էդ ի՞նչ ա մեր գերեզմանների վիճակը: Երեք սենյականոց բնակակարանից ավել տարածք ունեցող, մարմարապատ, ոսկետառ, Բանվորի արձանի չափ արձանով...է հետո՞...
    Էդ մարդուն սաղ էղած ժամանակ տնեցիք տենաս մի քաղցր խոսք ասած կա՞ն: Ի՞նչ են ուզում էդ գերեզմանով ասած լինեն, ես անկեղծ չեմ հասկանում:

    Բա էդ ստիպողական ձևական այցելությունները գերեզմանոց: Էն որ հաջորդ օրը գնում են՝ էդ բառը տենց էլ չսովորեցի, եսիմ հետո յոթ, քառսունք, եթե արանքը Զատիկ ա ընկնում՝ Զատիկ, Սուրբ Խաչ: Մեր պետությունն ու եկեղեցին էլ փոխանակ մարդկանց օրենքով փորձեն հետ պահել՝ ավելի բեթար են դարձնում: 4 հատ մեռելոց տարվա մեջ: Լավ չե՞ք արյա: Միթոմ ի՞նչ...

    Ու էդ մանր-մունր դատարկ ադաթները... նկարը էս վախտ ա պետք տանել ոչ թե էն վախտ, սև լենտը թաղել գերեզմանի մեջ, արաղը լցնել հողի վրա, գիշերը լույլ վառ պահել քառասուն օր...

    Ձև, սաղ ձև:
    Ու ինչի՞ համար: Ո՞ւմ ենք ինչ ապացուցում:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 18.01.2014, 01:28:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.01.2014), Kita (20.01.2014), One_Way_Ticket (18.01.2014), Sagittarius (18.01.2014), Sambitbaba (18.01.2014), Vardik! (19.01.2014), VisTolog (18.01.2014), Արէա (18.01.2014), Արևհատիկ (18.01.2014), Հայկօ (18.01.2014), Մինա (18.01.2014), Նարե91 (18.01.2014), Ուլուանա (18.01.2014), Ռուֆուս (18.01.2014), Վիշապ (18.01.2014), Վոլտերա (18.01.2014), Տրիբուն (18.01.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ու ինչի՞ համար: Ո՞ւմ ենք ինչ ապացուցում:
    Մեր պապերը մի բան գիտեին, որ տենց են արել, խո դեբի՞լ չէին։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (18.01.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր պապերը մի բան գիտեին, որ տենց են արել, խո դեբի՞լ չէին։
    Չուկի էս գրառումը կարդա, լրիվ պորտը տեղն ա դրել:
    I may be paranoid but no android!

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշ, ես ամենաշատը ստիպողականությունից եմ վատանում:
    Որ սենց մի խումբ գիտունիկներ են հայտվում, որ ամեն ինչից տեղյակ են ու քո տան մեջ սկսում են որոշել, դու ուր շարժվես, ուր նստես ու ինչ անես, որ ճիշտ լինի:
    Ու էդ ամենն արվում ա սենց անտարբեր, պրոֆեսիոնալ մեռելագետի տեսքով ու իրանք թքած ունեն, թե քո հետ իրականում ինչ ա կատարվում: Կաևորը՝ իրանց գեղում սենց ա ընդունված ու դու էլ պետք ա տենց անես:
    Թե չէ՝ ամոթ ա, ո՞նց կլինի:

  7. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (20.01.2014), Sagittarius (18.01.2014), Sambitbaba (18.01.2014), Vardik! (19.01.2014), VisTolog (18.01.2014), Աթեիստ (18.01.2014), Արէա (18.01.2014), Մինա (18.01.2014), Նարե91 (18.01.2014), Շինարար (18.01.2014), Ուլուանա (18.01.2014), Ռուֆուս (18.01.2014), Վոլտերա (18.01.2014), Տրիբուն (18.01.2014)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ, ես ամենաշատը ստիպողականությունից եմ վատանում:
    Որ սենց մի խումբ գիտունիկներ են հայտվում, որ ամեն ինչից տեղյակ են ու քո տան մեջ սկսում են որոշել, դու ուր շարժվես, ուր նստես ու ինչ անես, որ ճիշտ լինի:
    Ու էդ ամենն արվում ա սենց անտարբեր, պրոֆեսիոնալ մեռելագետի տեսքով ու իրանք թքած ունեն, թե քո հետ իրականում ինչ ա կատարվում: Կաևորը՝ իրանց գեղում սենց ա ընդունված ու դու էլ պետք ա տենց անես:
    Թե չէ՝ ամոթ ա, ո՞նց կլինի:
    Բա որ սենց բաբասանքային խոսակցություն ա գնում, շշուկով ասում են` «տղեն մի հատ նորմալ քար էլ չդրեց հոր վրա, իսկի թասիբ չունի» ։Ճ
    Կամ ասենք աղքատ մարդ ա, բայց պարտք ա անում որ մի հատ ճոխ քար դնի, զաբոռ քաշի, որ վերևի բանը իր մասին չասեն։
    Կամ դնում ու շարում ենք տարբեր հիմար ծաղկեպսակներ` «ընտանիքի կողմից», «գործընկերներից` սիրելի Վալոդին»... Ունենք ինչ–որ անհեթեթ թվացող արտահայտություններ` «կենդանի կենաց», «կենդանի հիշատակ»...
    Քելեխ, բաժակաճառեր...
    Ես այս ամենի գնահատականը կտամ հետևյալ կերպ` մենք պարապ, աննպատակ, կյանքից հոգնած ու զզված ժողովուրդ ենք, որ սենց բաներ ենք անում։
    Մենք մեր ժամանակի ու փողի մի ահագին մաս ծախսում ենք մեր մեռելների վրա, որ մեր մեռելները մեզ բարի աչքով նայեն։ Բայց վերջերս ոնց որ խելքի ենք գալիս...
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.01.2014), keyboard (18.01.2014), VisTolog (18.01.2014), Վոլտերա (18.01.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ սենց բաբասանքային խոսակցություն ա գնում, շշուկով ասում են` «տղեն մի հատ նորմալ քար էլ չդրեց հոր վրա, իսկի թասիբ չունի» ։Ճ
    Կամ ասենք աղքատ մարդ ա, բայց պարտք ա անում որ մի հատ ճոխ քար դնի, զաբոռ քաշի, որ վերևի բանը իր մասին չասեն։
    Կամ դնում ու շարում ենք տարբեր հիմար ծաղկեպսակներ` «ընտանիքի կողմից», «գործընկերներից` սիրելի Վալոդին»... Ունենք ինչ–որ անհեթեթ թվացող արտահայտություններ` «կենդանի կենաց», «կենդանի հիշատակ»...
    Քելեխ, բաժակաճառեր...
    Ես այս ամենի գնահատականը կտամ հետևյալ կերպ` մենք պարապ, աննպատակ, կյանքից հոգնած ու զզված ժողովուրդ ենք, որ սենց բաներ ենք անում։
    Մենք մեր ժամանակի ու փողի մի ահագին մաս ծախսում ենք մեր մեռելների վրա, որ մեր մեռելները մեզ բարի աչքով նայեն։ Բայց վերջերս ոնց որ խելքի ենք գալիս...
    Հ.Գ. Մոռացա ասել` ես այս բաժակով խմում եմ մեր վարչապետի կենդանի կենացը, հալալ ա իրա մեռելներին։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.01.2014), keyboard (18.01.2014), Moonwalker (19.01.2014), VisTolog (18.01.2014), Աթեիստ (18.01.2014)

  12. #7
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որովհետև լատենտ նեկրոֆիլ ենք

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.01.2014), Moonwalker (19.01.2014), VisTolog (18.01.2014), Աթեիստ (18.01.2014), Ռուֆուս (18.01.2014), Վիշապ (18.01.2014), Վոլտերա (18.01.2014), Տրիբուն (18.01.2014)

  14. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր պապերը մի բան գիտեին, որ տենց են արել, խո դեբի՞լ չէին։
    Եթե մեր պապերն են արել, ուրեմն դեբիլ էին: Բայց մեր պապերը սենց բան չեն արել, ժամանակ չունեին Հող էին մշակում, անասուն էին պահում ու հարկ էին տալիս, չէին կարա տարվա կեսը մեռելոց անեին ու ոչ աշխատանքային օր հայտարարեին: Մոնղոլներն ու օսմանները չաշխատելու համար ցցի էին նստացնում:

    Հայաստանում թաղում, հարսնիք, ծնունդ-կնունք, բայց հատկապես թաղում «ադթաների» բացարձակ մեծամասնությունը հորինել են պարապ ու հիվանդ երևակայությամբ մարդիկ: Ասենք մեռելին պետք ա դռնից դուրս հանել ոտքերը արևմուտք, ու եթե նենց ա ստացվում, որ արևմուտքը կողքանց ա ու մեռելին չեն կարա կողքանց հանեն, ուրեմն մեռելի հարազատներից մեկը պիտի հարավ նայող լուսամուտի տակ հայելի դնի ու չորս հատ մոմ վառի կողքերը: Հետո ներքևը երեք անգամի փոխարեն դագաղը ֆռացնում ես չորս ագնամ, չորրորդը՝ 28սմ/վայրկյան արագությամբ: Կամ եթե մեռելը դագաղով լիֆտ չի մտնում, ուրեմն լիֆտի մեջ մեռելի հետ պիտի երեք հոգի լինի անպայման՝ երկու հոգի պահող, մեկ՝ ջուր հասցնող: Ջուրը պիտի լինի հարևանի կռանթից՝ 12 աստիճանից ոչ տաք, ու 7 աստիճանից ոչ սառը: Դագաղն աստիճաններով առանձին պետք ա իջացնել «պաղ աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ» երգելով;
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 18.01.2014, 02:04:

  15. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (18.01.2014), Kita (20.01.2014), Sambitbaba (18.01.2014), VisTolog (18.01.2014), Աբելյան (18.01.2014), Աթեիստ (18.01.2014), Արևհատիկ (18.01.2014), Ռուֆուս (18.01.2014), Վիշապ (18.01.2014), Վոլտերա (18.01.2014), տեսիլք (18.01.2014)

  16. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեղա-մեղա, տատուս թաղմանը (Աստված հոգին լուսավորի) մի հատ կորած-մոլորած բարեկամ եկավ հոգեհանգստին ու լռվեց դագաղի կողքը: Լռվեց, լռվեց, լռվեց, լռվեց, էնքաաաան լռվեց, մինչև արդեն էլ մարդ չի մնացել, սաղ եկել գնացել են: Մեզանից մեկը եկավ ու ասեց, բա գիտես վախտն ա էլի, արի գնա տուն: Սա հարցրեց, բա մեռելի կողքը քշերն ո՞վ ա մնալու: Մենք էլ շվարած ասեցինք, բա ոչ մեկը, ինչի ո՞վ պիտի մնա: Սա բա, տենց չի կարելի, մեռելին մենակ չեն թղնում գիշերը, եթե դուք չեք մնում, ես կմնամ Արյա, հել սիկտիր եղի տուն, բա չէ որ չէ Վոբշեմ, սրան մի ձևի համոզեցին, որ մենք ընտանիքով քնելու ենք դիակի հետ նույն սենյակում, ու վաբշե մի տաս օր տենց մնալու ենք, մինչև սա ռադը քաշեց:

  17. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.01.2014), keyboard (18.01.2014), Kita (20.01.2014), Moonwalker (19.01.2014), Sambitbaba (18.01.2014), VisTolog (18.01.2014), Աթեիստ (18.01.2014), Արէա (18.01.2014), Հայկօ (18.01.2014), Ուլուանա (18.01.2014), Ռուֆուս (18.01.2014), Վոլտերա (18.01.2014)

  18. #10
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ խոստացված թեման, որ վաղուց ինձ հուզում ա ու ուզում եմ խոսել էս մասին, հա, հենց տենց

    Ժող, ի՞նչ ա կատարվում...
    Ինչի՞ ենք մենք էսքան տարված մարդու մահանալուց հետո անիմաստ, հիմար ավանդույթներ պահելով: Որոնց ամենաանտանելի պահը՝ ձևականությունն ա:

    էդ ի՞նչ ա մեր գերեզմանների վիճակը: Երեք սենյականոց բնակակարանից ավել տարածք ունեցող, մարմարապատ, ոսկետառ, Բանվորի արձանի չափ արձանով...է հետո՞...
    Էդ մարդուն սաղ էղած ժամանակ տնեցիք տենաս մի քաղցր խոսք ասած կա՞ն: Ի՞նչ են ուզում էդ գերեզմանով ասած լինեն, ես անկեղծ չեմ հասկանում:

    Բա էդ ստիպողական ձևական այցելությունները գերեզմանոց: Էն որ հաջորդ օրը գնում են՝ էդ բառը տենց էլ չսովորեցի, եսիմ հետո յոթ, քառսունք, եթե արանքը Զատիկ ա ընկնում՝ Զատիկ, Սուրբ Խաչ: Մեր պետությունն ու եկեղեցին էլ փոխանակ մարդկանց օրենքով փորձեն հետ պահել՝ ավելի բեթար են դարձնում: 4 հատ մեռելոց տարվա մեջ: Լավ չե՞ք արյա: Միթոմ ի՞նչ...

    Ու էդ մանր-մունր դատարկ ադաթները... նկարը էս վախտ ա պետք տանել ոչ թե էն վախտ, սև լենտը թաղել գերեզմանի մեջ, արաղը լցնել հողի վրա, գիշերը լույլ վառ պահել քառասուն օր...

    Ձև, սաղ ձև:
    Ու ինչի՞ համար: Ո՞ւմ ենք ինչ ապացուցում:
    Ճոխ դամբարաններին վերաբերող կարծիքի հետ լրիվ համաձայն եմ:

    Իսկ ադաթների վերաբերյալ կարծիքը չեմ կիսում: Եթե ադաթը համարում ես ավելորդություն, ուրեմն եկեք հենց առաջի օրն էլ մարդուն հանձնենք հողին պրծնենք, ի՞նչ իմաստ ունի երեք օր պահելը: Բացի դրանից, հարազատ կորցրած մարդը ադաթի պահանջից ելնելով չի, որ ստիպողաբար գնում ա գերեզմաններ: Կորստի ցավն ա պահանջ առաջացնում այցելել գերեզման, ոչ թե ադաթը: Ոչ թե ադաթն ա առիթ դարձել, որ մարդիկ նման ռեժիմով գերեզման այցելեն, այլ հակառակը: Սովորությունը կամաց կամաց դարձել ա ադաթ: Ու դա շատ ճիշտ ա:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (19.01.2014)

  20. #11
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հիմա մենք մեր մեծերին հարգանք չմատուցենք, հետագայում մեր երեխեքն էլ մեզ հարգանք չեն մատուցի: Էտ բոլոր ադաթները կարեւոր դաստիարակչական բնույթ են կրում: Ինչ վերաբերում ա գնա մեռի արի սիրեմ արտահայտությանը կամ մեռելապաշտությանը դա արդեն առանձին թեմա է: Այո, մարդուն պետք է հարգանք մատուցել ինչպես կյանքի օրոք, էնպես էլ մեռնելուց հետո:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (19.01.2014)

  22. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հիմա մենք մեր մեծերին հարգանք չմատուցենք, հետագայում մեր երեխեքն էլ մեզ հարգանք չեն մատուցի: Էտ բոլոր ադաթները կարեւոր դաստիարակչական բնույթ են կրում: Ինչ վերաբերում ա գնա մեռի արի սիրեմ արտահայտությանը կամ մեռելապաշտությանը դա արդեն առանձին թեմա է: Այո, մարդուն պետք է հարգանք մատուցել ինչպես կյանքի օրոք, էնպես էլ մեռնելուց հետո:
    Չամիչ ջան, իսկ ինչո՞ւ ասենք մենք չենք կարղ մեր մահացածներին հարգանք մատուցել առանց թատերականացված ներկայացումների: Հարգանք մատուցելը քո կարծիքով պարտադիր նեխած տրադիցիաներին հետևալն ա՞:
    Մարդը մահացել ա՝ սգա, տխրի, այցելի իրեն, նստի զրուցի հետը, կիսատ վեճերդ ու սիրո խոստովանություններդ ավարտի... Թե՞ դա հարգանք չի՝ քանի դեռ չի ուղեկցվել կամերային նվագախմբով, 50 դրամանոց ողբերով ու դոշ ծեծելով, տան ամենալավ խռուստալով արաղ խմելով գերեզմանի վրա ու հարազատիդ գերեզմանի քարի մեծությունը կողքիններինի հետ համեմատելով:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (19.01.2014), VisTolog (18.01.2014), Արէա (18.01.2014), Վոլտերա (19.01.2014)

  24. #13
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ես 3 օր պահելու ավանդույթի դեմ ոչինչ չունեմ, թեև կարծում եմ, որ ներկայիս պայմաններում անգամ դրա կարիքը չկա: Հարցը ավելի շատ վերաբերում էր մի շարք ավանդույթների ձևական բնույթ կրելուն:
    Ich hab' keine Lust.

  25. #14
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nihil-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես 3 օր պահելու ավանդույթի դեմ ոչինչ չունեմ, թեև կարծում եմ, որ ներկայիս պայմաններում անգամ դրա կարիքը չկա: Հարցը ավելի շատ վերաբերում էր մի շարք ավանդույթների ձևական բնույթ կրելուն:
    Եթե դու քո համոզմունքներով մատերիալիստ ես, ուրեմն այո, իմաստ չկա:
    Բայց քո համոզմուներնրը որքան են համապատասխանում իրականությանը, դա արդեն այլ խնդիր ա: Եթե դու համոզմունք ունես, դա դեռ չի երաշխավորում, որ դրանք հարյուր տոկոսով ճիշտ են:
    Ես էլ համոզված եմ, որ մարդը հոգեւոր էակ ա, որ հոգին միայն երորդ օրն ա մարմնի հետ կապը կորցում: Եթե դարեր շարունա մարդանց մեջ հենց երեք օր հետո թաղելու ադաթն ա արմատացել ուրեմն դա իր մեջ իմաստ ա կրում, հակառակ դեպքում, մի քանի ժամ հետո կփորեին կդնեին հողի մեջ ու վերջ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  26. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nihil-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես 3 օր պահելու ավանդույթի դեմ ոչինչ չունեմ, թեև կարծում եմ, որ ներկայիս պայմաններում անգամ դրա կարիքը չկա:
    Դրա կարիքը ոչ էլ հնում ա եղել: Ամեն հիմար «ավանդույթին» կարելի ա մի հատ իբր տրամաբանված պատճառաբանում հորինել - արծաթե թել, խորը քնած պապի, դիահերձման քոռ դանակ ..... դիահերձումը մահն արձանագրելու միակ մեթոդը չի, որ դրա բացակայությամբ հիմնավորվի դիակը երեք օր պահելու ավանդույթը: Վերջին հաշվով, Չամիչի ասած լեթարգիկ քունը կարա 25 օր լինի, ոչ թե 3 oր: Ուրեմն ի՞նչ, դիակը պետք ա մի ամիս պահել, մինչ համոզվեն որ քայքայման պրոցեսն անվերադառնալիորեն սկսվել ա, նո՞ր թաղեն:

    Կամ մեր օրերում, ասենք, Օգոստիոսի 4-ին, Արմավիրի մարզի Ներքին Ոռամեջ գյուղի բնակիչ Պայծառ տատին 94 տարեկանում վաղաժամ կյանքից հեռանում ա: Ամենամոտիկ դիահերձարանը 75 կմ հեռու ա գյուղից: Հարազատներն էլ ոչ տեղ հասցնելու փող ունեն, ոչ էլ դիահերձման փող ունեն տալու: Էտ շոգ կրակին վաղամեռիկին 3 օր տանը պահելը պատկերացնու՞մ եք ինչ հետևանքներով ա հղի: Ու տունն էլ լիքը երեխա, օլուխ-չոջուխ, վազվում են էս կողմ էն կողմ. մարդ ես կարող ա տատին լեթարգիկ քուն ա մտել, ու հետն էլ անհամբեր սպասում են որ Սյունիքի մարզի Վերին Կաղամբաշենից պիտի երկու հարազատ գա տատիին հրաժեշտ տալու, որին կյանքում չեն տեսել, ու հաջորդ անգամ տեսնելու են մի քսան տարի հետո մի ուրիշ հարազատի թաղմանը, կամ հենց էտ հարազատի թաղմանը, արդեն դիակի տեսքով:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.01.2014), murmushka (20.01.2014), Sagittarius (19.01.2014), Աթեիստ (19.01.2014), Ռուֆուս (19.01.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •