Վիշապ ջան, «ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու» ֆրազայի առնչությամբերբ մենք ընկերացանք, ես հեռավոր պատկերացում անգամ չունեի իր կողմնորոշման մասին, ուղղակի մենք ֆուտբոլի նույն թիմերին էինք երկրպագում, նույն գրականությունն էինք սիրում, լիքը հարցերի շուրջ լրիվ նույն կարծիքն ունեինք, երբ ինքն արդեն ասեց իր կողմնորոշման մասին, էդ ոչ մի բան իմ մոտ չփոխեց, քանի որ հենց սկզբից չգիտես որերոդր զգայարանով զգալող իրեն որպես հակառակ սեռի ներկայացուցիչ չէի ընդունել: Երբ ժամանակի հետ ավելի ու ավելի մտերմացանք հենց իր գաղտնիքի հողի վրա, քանի որ ես աշխարհում միակ մարդն էի, ում ինքն էդ մասին ասել էր ու միայն ինձ հետ կարող էր իր մտատանջություններով կիսվել: Երբ բանակից եկավ (հա, ինքը բանակ էլ գնաց) ու ծնողները սկսեցին իրեն համոզել, որ ամուսնանա, ինքն էր հենց ասում, որ նման բան անելը ստորություն կլինի էն կնոջ հանդեպ, ում իրենց տուն կբերի: Ու ես լիովին համամիտ էի, ավելի քան: Հիմա ինքն անում ա մի արարք, ինչը մեր երկուսի համար էլ ահավոր ցածր, անմարդկային արարք ա, անում ա բառից բուն իմաստով ինձնից թաքնվելով, էն աստիճան, որ հարսանիքից երկու օր առաջ մենք խոսում ենք ու ինքը չի էլ ասում, որ արդեն նշանվել, երկու օրից ամուսնանում ա: Դրանցի մի ամիս առաջ էլ հենց էդ աղջկա մասին էինք խոսում, որ սիրահարվել է իրեն, քննարկում, որ ժամանակի հետ իրեն կմոռանա, մինչդեռ ես իմանում եմ, որ ինքն է իր քայլերով հանգեցրել նրան, որ ծնողների ընտրած աղջիկն իրեն սիրահարվի: Այսինքն դեռ մի ամիս առաջ ինքն արդեն սկել էր ինձ խաբել էն դեպքում, երբ ես իրեն իմ ամենալավ ընկերն էի համարում: Խաբում էր, քանի որ վատ բան էր անելու ու գիտեր, որ ես կքննադատեմ: Դրանից հետո ես չեմ ուզի կանգնել իր կողքին, թև ու թիկունք լինել, եթե անգամ ինձ վատ ընկեր պիտի համարեն: Էսքանը
![]()
Հա, ցավում եմ։ Ես ընհանուր եմ գրել փորձելով «կողմ»–երն ու «դեմ»–երը հասկանալ։ Չէի ցանկանա տարածվել կոնկրետ այս դեպքի մասին, որ դու նկարագրում ես, քանի որ այն առնչվում է անձնականիդ։ Բայց դե քանի որ դրել ես քննարկման (մարգարիտներդ փռել ես խոզերի առաջ), ուստի երևի պատրաստ ես ամեն անկեղծ կարծիք լսելու... ուրեմն ասեմ իմ համբալ կարծիքը։
Քո պարագայում ինձ թվում է ավելի ցավալին այն է, որ ընկերդ կամ գուցե «ընկերդ» քեզ ֆռռացրել է ու քեզնից թաքցրել է, որ ինքը ամուսնանում է, ու իր ընկերոջն էլ (քեզ) չի հրավիրել իր հասանիքին ու հարսնացուի հետ էլ չի ծանոթացրել։ Ինձ թվում է, որ գուցե ամենից շատ սա է քեզ ցավեցնում, չնայած դու թեմայում կենտրոնանում ես ընկերջոդ կողմնորոշման ու «ստիպողաբար» ամուսնացնելու վրա։ Այսինքն եթե ինքը քեզ խոստովաներ որ ինքը նման «ստոր» քայլի է գնում, ստիպված է, ու կուզենար, որ դու էդ «նեղ մաջալին» իր կողքին լինեիր... էհ, սենց բան Հայաստանում չի կարող լինել, անցանք առաջ։
Ուրեմն... հավանական է, որ դու մի փոքր ավելի զգացմունքներ ունես նրա նկատմամբ, քան սովորաբար ընկերներն են իրար նկատմամբ ունենում, ու դու չես ցանկանա մտածել, որ գուցե «ընկերդ» քեզ խաբել է իր սեռական կողմնորոշման մասին և դու ուզում ես մտածել, որ ինքը հիմա իսկապես խղճալի է ու դժբախտ... Հակառակ պարագայում կստացվի, որ ընկերդ այդքան էլ խղճալի չի ինչքան դու ես կարծում, և մնում է քեզ խորապես ցավակցել...
Ես ամեն դեպքում վստահ եմ, որ դու շատ բան չես կորցրել։![]()
Si vis pacem, para bellum
Վիշապ ջան, հենց խնդիրն էն ա, որ իր կողմնորոշման հարցում չի խաբել, երջանիկ կլինեի, որ խաբած լիներ: Հիմա հրավերը՝ իր հարսանիքին անկախ ամեն ինչից չէի գնա, չնայած մենք վաղուց մտերիմ ենք, բայց ընդհանուր շրջապատ չունենք, երկուսիս էլ ձեռ էր տալիս մեր ընկերներին իրար գլխի չկապելը, ասում եմ, ես անգամ իր ծնողներին չգիտեմ, բացի դա էլ հարսանիքներ ահավոր չեմ սիրում, մանավանդ հայկական տրադիցիոնները: Իսկ այ իր տղա ընկերոջը, ով վերջում անիմաստ սպասելուց հոգնած Հայաստանից գնաց, ճանաչում եմ ու իմ հիստերիան կապված նրա հետ, որ հարսանիքի մասին չեմ իմացել էն ա, որ ես իրեն հետ կպահեի, չէի թողնի ամուսնանալ: Հիմա ծանոթացնելը: Իր նշանածին, հիմա արդեն կնոջը ես ճանաչում եմ, շատ լավ աղջիկ ա, ուղղակի մտերիմ չենք, քանի որ շատ խակ ա, ընդհանուր թեմաներ չունենք: Եթե ինքը ամուսնանր իրականում գոնե «չափահաաս» մեկի հետ, ով խաբված հիմարիկ չէր լինի, էլի էսպես չէի մեղադրի: Ես իրականում շատ բան եմ կորցրել, քանի որ եթե մեկն իրեն ներկայացնում է որպես ազնվության ու մարդկային վեհ գծերի իդեալ ու դու իրեն էդպես էլ ընդունում ես, երբ դու որոշ «սխալ» քայլեր չես անում, քանի որ պահի տակ իր քննադատական հայացքն ես պատկերացնում ու հանկարծ պարզվում է, որ էդ մարդը թուլամորթի մեկն ա, ոնց ակումբցիներից շատերն արտահայտվեցին ու ինչում իրենց հետ լրիվ համամիտ եմ, ապա հիասթափությունը շատ ու շատ ցավոտ ա լինում ու գալիս ա հենց կորստի զգացողություն:
Հ.Գ. էսօր զանգել էր, չէի լսել, առաջին անգամ հետ չզանգեցի, չգիտեմ ինչի մասին ա ուզում խոսել, բայց իրականում չեմ կարողանում ներել, ու իրականում ես մենակ էս դեպքը չեմ ուզում հասկանալ, ուզում եմ հասկանալ, եթե մարդ գիտի, որ կողքինին կյանքում չի սիրելու, էդ դեպքում ամուսնանալը, մենակ ծնողների քմահաճույքը կատարելու համար եթե անգամ ինքն իրեն դժբախտացնել չէ, դիմացինի հանդեպ կարա՞ ազնիվ քայլ համարվի, թե չէ...
Ալֆա ջան, կներես չեմ ուզում առավել մանրամասներին ծանոթանալ, ղալաթ արեցի։ Ինձ համար սա սովորական կենցաղային դեպք է, շատ մեծ դժբախտություն չի եղել, թեթև տար։ Կարողա էդ տղեն «բի» ա, լավ կլինի... ։Ճ
Si vis pacem, para bellum
Մարդիկ գրեթե ամենուր, իրար դավաճանում ու խաբում են, իրենք իրենց փրկելու համար՝ տարբեր ոլորտներում: Բժիշկները խաբում են, իրենց հիվանդներին, (որը կապված ա հիվանդի կյանքի, ժամանակի և գումարի հետ) ուսուցիչներն իրենց աշակերտներին, բիզնես անողներն իրենց կլիենտներին ու էսպես շարունակ: Մենք կարող ենք, իրենց մեղադրել, ասել. էս ինչ վատ մարդիկ են, դավաճան են, խաբլան են, էս են, էն են, բայց դրանից մեզ, ո՛չ մի օգուտ չի լինի: Այն մարդիկ են հիմնականում հայտնվում ծուղակում, ովքեր կույր են: Այս դեպքում՝ այդ աղջիկը, կույր է եղել:
Իսկ մի գուցե, այդ արարքի հե՞տ էլ գործ չունես: Մենք, ո՛չ միայն սիրում ենք, մեր քիթը խոթել, ուրիշների անձնական կյանք, այլ նաև ուրիշների անձնական տարածք: Ես կարծում եմ, որ դու, շատ ես մտել ընկերոջդ անձնական տարածք: Մեր գործը չէ, թե՞ մարդիկ՝ իրենք իրենց փրկելու համար, ինչ քայլերի են դիմում: Մեր գործն ա, թե՞ մենք ուզում ենք շփվել, գործ ունենալ, այդ մարդկանց հետ, թե՞ ո՛չ:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Երեխա ջան, ամբողջ խնդիրն էն ա, որ արդեն 6-7 տարի, ինչ իրեն ճանաչում եմ, ընդհակառակը, ինքն է իր անձնական խնդիրներն իմ գլխին փաթաթել, ինքն ա էսօր ինձ զանգել, լացել, թե էս ինչ ղալաթ արեցի ես ու ես ուղղակի բարոյապես չեմ կարողացել իր կողքին կանգնել, քանի որ մեղադրում եմ, իրականում մեղադրում եմ ու համարում, որ ահավոր վատ բան ա արել:
Էս թեման դեռ կա![]()
Ընդհանուր առմամբ, ես գտնում եմ, որ միասեռականի ամուսնությունը ստոր արարք է էն մարդու հանդեպ, ում հետ ինքն ամուսնանում է՝ վերջինիս տեղյակ չպահելով իր կողմնորոշման մասին: Էս պատմությունը կիսով չափ հեփիէնդ կունենա, տղան կգնա ՌԴ՝ կկորի, մի ամսից գնալու է, կինը կմնա տղայի ծնողներին խաղալիք: Ես էլ իրեն իմ ընկերը չեմ համարում, քանի որ մարդ պարտադիր չի իմ հանդեպ ստորություն անի, որ ինձ հիասթափեցնի: Էսօր մենք երկար խոսեցինք, իրար հասկացանք, մնաս բարով ասեցինք, հետո ինքը լպիրշություն ունեցավ ասելու, որ ինձ կդադարեր հարգել, եթե իր արածին «դաբրո» տայի:
ժող, խնդրում եմ, հետագա քննարկումները անել առանց կոնկրետ օրինակին անդրադառնալու, կոնկրետ օրինակի խնդիրը լուծված է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ