Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Գալաթեա (17.01.2014)
էս դեպքում մի հատ ֆունդամենտալ տարբերություն կա՝ ստեղ ոչ միայն ծնողների գործոնն ա, այլ ողջ հասարակության, որը իրականում ավելի ուժեղ ու վտանգավոր գործոն ա: Ես անձամբ հասարակության հետ ավելի թեթև բարդություններ ունենալուց եմ խուսափել, օրինակ՝ ընկերներիս շրջանում չեմ շեշտել, որ գեյերի հանդեպ լրիվ նորմալ վերաբերմունք ունեմ ու հոմոֆոբիայի դեմ տենց ակտիվորեն չեմ արձագանքել, ոնց որ ակումբում (չնայած էտ ժամանակներում վերաբերմունքս էտքան էլ դրական չէր), դրա համար սենց քայլերի գնացող մարդկանց չեմ մեղադրի:
erexa (17.01.2014)
Ալֆան, ոնց որ մի գրառման մեջ էս մեր հերոսին ստոր էր անվանել ու շատ գրառումներում կարդացի, որ ինքը թուլամորթ ա, եսիմ ինչ ա:
Հա մեր մտածելակերպով, ինքը հայվան ա մեյբի, էլի անգլերեն մտա, բայց մեզնից շատերը տենց գրելով չեն մտածում ու պատկերացնում, որ ամեն մարդ, ինչքան էլ, որ ուզենա չի կարող դիմանալ հասարակության ճնշմանը, բացի դրանից, էն որ հիմա տարածվածա, ե ես թքած ունեմ հասարակության կարծիքի վրա, հավատացեք, մեծամասամբ դեպքերում դա զուտ խոսքեր են:
Ինչքան էլ, որ դա թուլություն լինի էդ տղայի կողմից, սեփական ծնողներին ասել, որ պապ, մամ գիտեք ես գեյ եմ, էնքան էլ հեշտ բան չի կարծում եմ ու թող ոչ մեկ, սեփական "ախպեր ես կարամ իմ ծնողներին ասեմ"-ը առաջ չբռթի, մի քիչ, չէ, էդքան էլ քիչ չէ, բավական դժվարա, ծնողներին նման բան ասել, երբ էդ ծնողները թոռ ունենալու ու իրանց պատկերացումներով, իրանց երեխուն դրանով երջանիկ տեսնելու մեծ ակնկալիք ունեն:
Ու ինչպես նշվեց, կապ չունի ինքը միասեռական ա, թե հետերո, քիչ չեն ընտանիքներ, որ մինչև օրս ծնողների փոխադարձ համաձայնությամբ են ձևավոևվում, ինչ մնում ա մերձենալուց զզվելուն, ապա, որ տենց կազմված լիքը ընտանիքներում մերձում և ձենում են, այսինքն մերձենում են, էս դեպքում էլ լավ էլ կմերձենան:
Օֆ աման եսիմ է, էնքան էս թեմաները քննարկեցինք, ասել Այվիի, բազմասեռամոլ դառա այ մարդ:
keyboard, էս ամենը բերում հանգեցնում է Բյուրի բացած թեմային, որ մեր ջահելությունը սովորել ա ծնողների թևի տակ ապրել ու ինքնուրույն որոշումներ կայացնելու պատասխանատվություն վաբշե չունի: Հիմի էդ տղեն, որ տղա լիներ, կկանգներ, ծնողներին կասեր, չեմ ամուսնանում ու վերջ ու վաղը վեշերս հավաքում եմ ու գնում եմ Ռուսաստան: Ու թե Ռուսաստան ինչ է անելու ու կյանքը Ռուսաստանում ոնց է դասավորելու, իր անձնական գործն է: Ծնողներն ի՞նչ պիտի անեին, չափահաս տղուն փակի տակ պահեի՞ն:
Ես մի ուրիշ դեպք գիտեմ մեր բարեկամներից հետ կապված: Հերը տանն իսկական տիրան էր, տղեն էլ 18 տարեկանից Ռուսաստանում էր ապրում ու էնտեղ կապվել էր մի ռուս աղջկա հետ: Հերն ասել էր, որ եթե տուն ռուս բերի, տղուն կսպանի: Էդ տղեն էլ մինչև հոր մեռնելը բոլորից թաքուն էդ աղջկա հետ էր ապրում, ընթացքում էդ աղջիկը մի քանի անգամ աբորտ է արել, որ հանկարծ երեխա չունենան: Հոր մեռնելուց մի քանի տարի առաջ էլ էդ աղջիկը տղուն թողնում, գնում ուրիշին ա առնում: Ու հորից էնքան էր վախենում, որ 40 տարեկան տղամարդ էր, մոլի ծխող, հոր մոտը վախենում էր սիգարետ կպցնել: Հիմա էլ դժբախտ, առանց ընտանիքի, առանց սերունդ ու առանց նորմալ աշխատանքի Ռուսաստանում ա, թե ինչ ա անում, ինքն էլ չգիտի: Ու էս ամենը հայկական նեղ մտածելակերպից ա գալիս ու անառողջ հասարակությունից:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.01.2014, 22:36:
I may be paranoid but no android!
Ռուֆ, ամեն կոպեկ 2 կողմ ունի ու ինչի ես դու կարծում, որ մենակ մի կողմը նայելով կարանք ասենք որ կոպեկը կեղտոտ ա կամ մաուքուր ա:
Ես էլ ասում եմ, որ դու կամ ես կամ Պտղոմեոսը կարում ա դա անի, իսկ Առաքելը,Ռեվազն ու Պավլեն չեն կարում, հիմա փաստորեն Ռեվազը, Պավլեն ու Առաքելը անառողջ են, մենք առողջ ենք ու դա ա ճիշտը՞, էդ ով ա ասել ու ում համարա դա ճիշտ:
Հիմա մենք ստեղ դրել խոսում ենք մի բանից, որ սկի չգիտենք էլ դեպքերի ինչ զարգացում ա ունեցել ու մենք դրել ստեղ միանշանակ ասում ենք, որ էդ տղեն դժբախտ ա, ստոր ա, էդ աղջիկը դժբախտ ա, էշ ա ու եսիմ ինչ ա, երկուսն էլ չափահաս են, որկուսն էլ ընտրելու իրավունք են ունեցել, դա են ընտրել, դու դա սխալ ես համարում, մի ընտրի ախպեր ջան, ինքը ճիշտ ա համարում ընտրել ա:
Բայց ախպեր ջան, ինքը անառողջ պիտակվելու նախադրյալներ չունի ու դեռ հառացա, թե էդ "անառողջությունը" ինչ կարա բերի ապագայում:
Բայց ոչ մեկ չասեց, թե նա պետք ա հասարակությանը բացվեր, մենակ իրա հարազատներին հերիք էր։ Բացվեր, թրաշած գլուխներին հյուր գնալու փոխարեն էլ տնեցիք ուղարկեին նորմալ երկիր, մի նորմալ զույգ կազմեր ապրեր։
30 տարի առաջ ես էլ ոչ միայն չէի մեղադրի, այլ լրիվ իրա կողմից կլնեի, բայց ոչ էսօր։ Ընդ որում, ոչ թե որտև ես փոխվա, այլ հենց հասարակությունը (ծնողները)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես իրեն անառողջ չեմ անվանել, անառողջը մեր հասարակությունն ա, որ սենց իրավիճակների է հանգեցնում:
Էդ տղեն մաքսիմում սեփական կամքը չունեցող անողնաշար ա, (Ալֆա ջան, կներես ևս մեկ անգամ), ոչ էլ իր ընտրությունն եմ սխալ համարում, տվյալ դեպքում շատ լավ էլ իրար գտել են, իրար լավ էլ արժանի են ու սիրտս հեչ չի էլ ցավում:
Մենակ ուզում եմ, որ մեր ժողովուրդը էսքան հետամնաց չլիներ:
I may be paranoid but no android!
Աթեիստ (17.01.2014)
Ինձ թվում է, մենք` այս թեմայում հավաքվածներս դրամաներ շատ ենք սիրում։ Համասեռամոլներով դրամաներն էլ շատ մոդայիկ են։ Կատակում եմ, լավ ։Ճ
Դատելով «դեպքի» նկարագրությունից, ինձ թվում է, այս տղայի համասեռամոլային հակվածությունների պատճառը իր ծնողներն են։ Հավանաբար մաման տղային բռի մեջ է պահել, տղան մեծացել է ինքնուրույնությունից զուրկ, հետևաբար հիվանդագին հակումներ ունի ուժեղ սեռի նկատմամբ։ Սենց անկապ ենթադրեցի էլի։
Հիմա ստեղ ի՞նչ կարող է անել հասարակությունը։ Ոչ ադեկվատ ծնողների տարբեր բացասական ազդեցությունները սերունդների վրա վերացնելու կամ թուլացնելու համար լավ միջոց կարող են լինել դպրոցները, որտեղ երեխաներին կսովորեցնեն ինքնուրույն լինել ու մտածել ու երեխաները մինչև չափահաս դառնալը գիտակցեն, որ չափահաս դառնալուց հետո իրենք են իրենց գլխի տերը, ապա սենց անողնաշարությունները կպակասեն ու հասարակության մեջ կգերակշռեն ուժեղ անհատները ու երկիրը երկիր կդառնա ։ura!
Իսկ ես կոնկրետ դեպքի համար կարծում եմ իրենց պետք է թողնել իրենց դարդով տապակվեն, որովհետև խառնվելը նմանվելու է կրակի մեջ յուղ ավելացնելուն։ Բայց իսկական ընկերներին նման խնդիրները չպիտի բաժանեն։
Ընկերները մենակ զվարճանալու համար չեն, նաև տխրելու ու նաև տխրեցնելու համար են, պրոբլեմներ ստեղծելու ու նաև նեղ պահերին աջակցելու համար են։ Ես դրա համար աշխատում եմ շատ ընկերներ չունենալ ։Ճ
Բայց մի հատ ուրիշ մոմենտ էլ կա` «ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու»... Օֆ եսիմ է...
Si vis pacem, para bellum
I may be paranoid but no android!
Աթեիստ (18.01.2014)
Դե էդ ձեռ տալը սենց ա. մարդը համասեռամոլ ա, բայց կյանքի ընթացքում հա փորձում ա էդ հանգամանքը թաքցնել, ինքն իր հետ կռիվ է տալիս, համոզում, որ ինքը հետերո է, վերջում էլ տեսնում, որ հնարավոր չի այլևս տենց ապրել «դառնում» է հոմոսեքսուալ: Հիմա որ մենք Ալֆայի պատմության բոլոր դետալները չիմանայինք, պրոստո մեզ ասեին, որ նորմալ տղեն ամուսնանում ա նորմալ աղջկա հետ, հետո գնում ա Ռուսաստան ու էնտեղի անբարո բարքերի պատճառով դառնում է հոմոսեքսուալիստ, մեր մոտ էլ տպավորություն կստեղծվեր, որ ֆսյո տակի «դառնում» են: Բայց հո տենց չի՞:
Համ էլ եթե հանգամանքների բերումով հնարավոր լիներ հոմոսեքսուալ դառնալ, ուրեմն հակառակն էլ պիտի հնարավոր լիներ: Բայց մինչև հիմա նման դեպք չի գրանցվել, որ հոմոսեքսուալիստը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով վերածվի հետերոսեքսուալի, գեյերին բուժելու բոլոր փորձերը մինչ այսօր ապարդյուն են անցել:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ