Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Կամ էլ դու ես իրան էդպես տեսել, որովհետև իրականում իդեալական մարդիկ չկան: Ազնվության մասին համանման պատկերացումներով ընկերություն չեն անում, Ալֆա ջան: Ընկերություն անում են իրար մեջք ու թիկունք լինելով, ընկերություն անում են, երբ որ ընկերդ սխալ ա գործել, սաղ աշխարհը իրանից երես ա թեքել, բայց դու դեռ կողքին ես, որովհտև դուք ընկեր եք: Լով իս ծամոնի գրառում դառավ գրածս
Շին, էն ժամանակ, երբ ինքը ասում էր իր կողմնորոշման մասին, ես ահավոր հոմոֆոբ էի, իր համար ծանր ժամանակներ էին, ես իր կողքին էի, բայց երբ ինքը ստոր արարք ա անում, էդ ամեն ինչ փոխում ա, երբ ինքը ՌԴ գնալու փող չուներ ընկերոջ մոտ, ես էլի թև ու թիկունք պատրաստ էի կանգնել, ուզում էի իմ անունով վարկ վերցնել, որ իրեն տոմս գնեմ, բայց էս դեպքում թև ու թիկունք կանգնելը ո՞րն է, ձևանալ, թե ինքը ճիշտ ա վարվել, իր ինքնաարդարացման խղճուկ փորձերը խրախուսել: Բացառվում է: Եթե նախօրոք իմանայի, լավագույն օգնությունն իրեն, հա, հենց իրեն, էդ աղջկան ինչ ձևով ուզում ա լինի ամուսնությունից հետ պահելը կլիներ, հիմա արդեն լուծում չեմ տեսնում...