User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Նույնասեռականի ամուսնություն՝ ծնողների պարտադրմամբ

  1. #31
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, էլի եմ ասում՝ ազնիվ մղումներ, ճշմարտություն, վեհ գաղափարներ, լավ զգացմունքներ են, բայց դրա կողքին կա ընկերություն, ու եթե ամեն մի սխալի համար մենք մեր մոտիկների վրա «կատաղենք», ամբողջ կյանքներս «կատաղության» մեջ կապրենք ու նաև մեր մոտիկներին «կատաղեցնելով», մենք էլ անսխալական չենք, չէ՞: Ի վերջո, սա շաատ անձնական հարց ա, ու ընդհանրապես էդ կարգի հարցում խորհուրդ տալն էլ ա սխալ, քանի դեռ խորհուրդ չեն հարցրել, նույնիսկ հարցնեն էլ՝ շատ-շատերը զերծ կմնան խորհուրդ տալուց ու ճիշտ կանեն:

    Եթե աղջկա համար էդքան անհանգստանում ես, էդ դեպքի համար Երեխան ճիշտ խորհուրդ ա տալիս: Չնայած էլի եմ ասում ուրիշների անկողինը էն ա, ինչից պետք ա հնարավորինս հեռու մնալ: Դա բացի իրանց երկուսից ոչ մեկին չի վերաբերվում: Նորապսակ զույգին էլ երջանկություն եմ մաղթում

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.01.2014), Jarre (17.01.2014), Vardik! (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Նաիրուհի (21.01.2014)

  3. #32
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ, վիրավորական չհնչի, բայց այդ տղան խիստ անողնաշար է երևում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2014), enna (17.01.2014), Jarre (17.01.2014), Vardik! (17.01.2014), VisTolog (17.01.2014)

  5. #33
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր էստեղ հարցը հեչ էլ սեռական կողմնորոշման մեջ չէ, սխալ կամ ճիշտ քայլ անելը չէ, մեկ ուրիշի կյանքի հետ խաղալը չէ, այլ սեփական վախերին գերի մնալն ու ինքդ քեզ դավաճանելն է:
    Ես կարող եմ հասկանալ էդ տղայի վախելը,իր մասին ճշմարտությունը թաքցնելը, կարող եմ լավ պատկերացնել ծնողների ու հասարակության ճնշումը, նույնիսկ ինչ-որ չափով դրանց տեղի տալը, բայց չեմ ուզում հասկանալ նրա դավաճանությունը: Էս մարդն իր վախերին է կուլ գնացել, թուլամորթ է գտնվել ու դրանով ինքն իրեն դավաճանել: Իսկ իրեն դավաճանողը ցանկացած մեկին էլ կդավաճանի՝ լինի հարազատ, բարեկամ, թե ընկեր: Ալֆային ասում եք, որ որպես ընկեր հիմա կարող է նրա կարիքն ավելի շատ ունենա, որ ընկերոջ համար էդ քայլը նշանակություն չպետք է ունենա: իսկ ես ասում եմ, ինքն իրեն անընդհատ արդարացում փնտրող ու գտնող թուլությունից հեռու մնալ է պետք, որովհետև էդ թուլությունը մի օր քո դեմ է դուրս գալու:

    Կոնկրետ ես կլինեմ ընկերոջս կողքին ցանկացած քայլի դեպքում, միայն պետք է տեսնեմ, որ վախերին տեղի չի տալիս ու ուզում է հաղթահարի: Իսկ եթե շարունակելու է դրանց տեղի տալ, ինձ էլ իր համար լացող ուս դարձնել, էդ չեմ տանի, ինձանից թող վազն անցնի:

    Ալֆա ջան, ինքս նման դեպքերի մասին շատ եմ լսել ու նաև գիտեմ, թե էդ փաստը բացահայտող կանայք ինչ հոգեվիճակում են հայտնվել: Ոմանք շատ տարիներ անց նույնիսկ չեն կարողացել էդ ամենը մարսել ու նորմալ կյանքի անցնել: Մանրամասների մեջ չխորանամ ու ասեմ, որ էդքան դեպքերի մեջ չեմ լսել մեկը, որը ծանր, երբեմն անուղղելի հետևանքով ավարտ չունենա:
    Նման կանանց կարելի է օգնել միայն նախօրոք ճշմարտությունն ասելով: Ու թող դա լինի ուրիշի կյանքի մեջ քիթ մտցնել: Բայց եթե դա չի արվել, ուրեմն ինքնահոսի թողնել է պետք: Կյանքն իրենը կանի:
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 17.01.2014, 15:32:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (17.01.2014)

  7. #34
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆուշ,էն,որ ինքը ծնողների ճնշման տակ է ամուսնացել,ընդամենը ապացուցում է նրա թույլ լինելը: Դու ասում ես,որ ինքը չկարողացավ դեմ գնալ ծնողներին,ամուսնացավ նրանց ընտրած աղջկա հետ: Պատկերացրու,թե ինչքան ծանր է հիմա նրա համար,անկախ նրանից,թե ինչքան լավ է խաղում: Էս պահին քո կողմից ճիշտ կլնի իրան չջնջել,այլ հասկացումով մոտենալ: Ինքը էս պահին առավել քան երբևէ կարիք ունի հասկացող մեկի:

    Ինչ վերաբերվում է նրան,որ ծնողներն են պրատադրում երեխեքին ամուսնանալ,ուղղակի ահավոր է:Ու արդեն կապ չունի՝ նույնասեռականա,թե չէ: Իրանք իրանց կյանքը սկի չեն կարում ճիշտ ապրեն,բայց երեխեքին թելադրում են: Երբ կլնի դա վերանա:

  8. #35
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը

    Ալֆա ջան, ինքս նման դեպքերի մասին շատ եմ լսել ու նաև գիտեմ, թե էդ փաստը բացահայտող կանայք ինչ հոգեվիճակում են հայտնվել: Ոմանք շատ տարիներ անց նույնիսկ չեն կարողացել էդ ամենը մարսել ու նորմալ կյանքի անցնել: Մանրամասների մեջ չխորանամ ու ասեմ, որ էդքան դեպքերի մեջ չեմ լսել մեկը, որը ծանր, երբեմն անուղղելի հետևանքով ավարտ չունենա:
    Նման կանանց կարելի է օգնել միայն նախօրոք ճշմարտությունն ասելով: Ու թող դա լինի ուրիշի կյանքի մեջ քիթ մտցնել: Բայց եթե դա չի արվել, ուրեմն ինքնահոսի թողնել է պետք: Կյանքն իրենը կանի:

    Իսկ էդ կնոջը եթե ասեն ինքը կհավատա՞: Ես դեպք գիտեմ,երբ մի աղջկա իր նշանվելուց հետո անանուն զանգով տեղեկացրել էին ամուսնու ով լինելը,բայց նա ոչ միայն չէր հավատացել,այլև անպատվել էր զանգողին: Ու ի՞նչ: Հարսանիքից մի ամիս չանցած գժտվեցին,հետո բաժանվեցին: Էդ աղջիկը մինչև հիմա տուժվածա: Կասկածում եմ,որ էս դեպքում ճիշտն ասողին ուրիշ ձև կվերաբերվեն:

  9. #36
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vardik!-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էդ կնոջը եթե ասեն ինքը կհավատա՞: Ես դեպք գիտեմ,երբ մի աղջկա իր նշանվելուց հետո անանուն զանգով տեղեկացրել էին ամուսնու ով լինելը,բայց նա ոչ միայն չէր հավատացել,այլև անպատվել էր զանգողին: Ու ի՞նչ: Հարսանիքից մի ամիս չանցած գժտվեցին,հետո բաժանվեցին: Էդ աղջիկը մինչև հիմա տուժվածա: Կասկածում եմ,որ էս դեպքում ճիշտն ասողին ուրիշ ձև կվերաբերվեն:
    Էդպես էլ կարող է պատահել: Բայց աղջկա ճակատագրով անհանգստացողին դա առանձնապես չպետք է հետաքրքրի:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (17.01.2014)

  11. #37
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ ձանրալի ա գնում քննարկումն առանց հոմոֆոբների ու ազգային-ազատագրական ջոկատի: Փորձեմ ակտիվացնել:

    1. Ո՞նց թե նույնասեռականներն իրար հետ ամուսնանան, անթույլատրելի ա, բա էդ հայեցի ա՞, ի՞նչ եք խոսում, ուզում եք կործանվե՞նք, սաղ էդ ջհուդմասոններն են, իրանք են մեր մեջ մտցրել համասեռամոլությունը ու էդ պետք ա հանել: Պետք ա հանել՝ իրանց չթողելով, որ ամուսնանան, պետք ա հավատալ, որ էս մեթոդը կգործի, հավատանք, որ փոխ... էէ էս ստեղ չպիտի ասեի:

    2. Ծնողը սրբություն ա, իրա ասած աղջիկն ա իսկական լավ տղու փայը, իսկական լավ տղեն պետք ա ծնողի սաղ ասածները լսի ստրուկի նման ու պատվի իրա հորն ու մորը՝ ամուսնանալով էն մարդու հետ, որ իրա սրբությունները կնտրեն, ցանկալի ա նախապես թողնել, որ հայրը կամ ընտանիքի այլ ավագ անդամ հա, անդամ ստուգի աղջկա կույս լինելը, նոր ամուսնանալ, թե չէ էս ինտերնետի դարում ինչ ասես հնարավոր ա:
    The cake is a lie.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2014), Jarre (17.01.2014)

  13. #38
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էննա ջան, Շին խնդիրը ոչ իրեն հասկանալն է, ոչ էլ ուրիշի անկողինը քննարկելը: Ես կատաղած եմ մի քանի պատճառով.
    1. Զուտ մարդկայնորեն վիրավորված եմ ընկերոջից, ով եթե անգամ նույնասեռական չլիներ, ամուսնանում էր, կարող էր ինձ ասել, նոր էսինչ օրը ամուսնանաում ա, մենք ոնց էլ լինի շաբաթը երկու անգամ մինիմում իրար զանգում էինք:
    2. Հիասթափություն: Ինքը միշտ իրեն մարդու իդեալի նման է դրսևորել, ես իրեն որպես մեծ մարդ եմ ընդունել ու հիմա ինքն արել ա ահավոր մանր ու փոքրոգի արարք: Եթե էդ արարքը մի ուրիշն աներ, ես շատ հնարավոր է շրջանցեի, ընդհանրապես չմտածեի էդ ուղղությամբ, բայց իր արածը միանգամից իր մասին ունեցած իմ պատկերացումները 0-ի հավասարեցրեց, անգամ էն, որ ինքը ամեն կերպ էդ ինձնից գաղտնի ա պահել խոսում ա էն մասին, որ ինքը գիտեր՝ պատրաստվում է մի բան անել, ինչը ես իրեն չեմ ների:
    3. Ուրիշի կյանքի հետ խաղալը: Ինքը ժամանակին ընկեր ուներ, ռիսկը չհերիքեց ընկերոջ կողքին մնալ, իրեն կուտ տվեց, ճամփեց Ռուսաստան ու աեն օր էսօր-էգուց գնում էր, ինչ է ինքն էնքան թուլամորթ էր, որ առանց ծնողների թույլտվության չէր կարող երկրից գնալ, դեռ ծնողներին ասելը դնենք մի կողմ, մի հատ էլ ինչ-որ հիմարիկ աչոնի ա բերել, որ ծնողներին խաղալիք լինի, ինքը թռնի:
    Հիմա ելքերը, Երեխայի ասած ելքը ես չգիտեմ ինչքանով ա նորմալ, ես վստահ չեմ, որ կինը, եթե անգամ իրեն ճշմարտությունն ասեմ, ինձ կհավատա, իսկ ուրիշի կյանքի մեջ քիթս խոթել չեմ ուզում, դրա համար եմ ամենաշատն ուրիշին իմ կյանքից ջնջում, թող ինչ անում է, անի... Էննան ասում էր, որ փորձեմ հասկանալ: Իսկ ես հասկանում եմ, դաժանորեն լավ եմ հասկանում, մի անգամ մենք կատակով իր ամուսնության թեման քննարկեցինք ու հենց ինքը ասեց, որ նման բան անելը ստորություն կլինի, իմ վրա էլ օրինակը բերեց, իբր եթե աղջկա հետ ամուսնանայի, հետո կկարողանայի սիրել ու ակնհայտ էր, որ չէ: Հասկանում եմ, Էնն:

    Շին, ես իր անկողնուց գործ չունեմ, ես զուտ իր արարքի փոքրոգիությունից գործ ունեմ ու հա, հնարավոր է մի արարքի համար մարդու վրա խաչ քաշել, եթե էդ արարքը քո կողմից անընդունելի արարք ա, իսկ քեզ ու էդ մարդուն հենց ազնվության, մարդկայնության մասին համանմնան պատկերացումներն են կապում: Նշանակում ա մեր ընկերության հիմքում ընկած ա եղել իր բլեֆը, թե ինքն ավելի լավն ա, քան կա:

  14. #39
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, իզուր ես տենց ծանր տանում:
    Էդ աղջկա ճակատագիրը ոչ մի կերպ տարբեր չէր լինի, եթե ընկերդ հետերո լիներ: Նույնասեռականությունն էս դեպքում վափշե կապ չունի:
    Հիմա "ծառ տնկի, տուն սարքի երեխա բեր"-ը ոնց որ դառել ա՝ "կնիկ զբաղացրու, երեխա բեր, գնա Ռուսաստան"-ով:
    Իսկ էդ դեպքում հեչ էական չի էդ տղեն Ռուսաստանում, կնգան ու երեխին ստեղ թողած, Մաշայի հետ կապրի, թե Ալյոշայի:
    Մեկա ունենալու ենք նույն միջին ստատիստիկ, ռուսական ռուբլի ուտող, դժբախտ ընտանիքը:

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (17.01.2014), Rhayader (18.01.2014), Vardik! (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Արևհատիկ (17.01.2014), Նաիրուհի (21.01.2014), Շինարար (17.01.2014), Ռուֆուս (17.01.2014)

  16. #40
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի գրառմանը մի հատ մեծ թոթոլ +1:

    Էս պատմության մեջ բոլորն էլ մեղավոր են, համ անողնաշար տղեն, համ հետամնաց ծնողները, համ էլ հարիֆ աղջիկը: Բոլորն էլ արԺանի են մեկը մյուսին, իզուր տեղն էլ էդքան նեղվում ես:
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.01.2014)

  18. #41
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը

    Շին, ես իր անկողնուց գործ չունեմ, ես զուտ իր արարքի փոքրոգիությունից գործ ունեմ ու հա, հնարավոր է մի արարքի համար մարդու վրա խաչ քաշել, եթե էդ արարքը քո կողմից անընդունելի արարք ա, իսկ քեզ ու էդ մարդուն հենց ազնվության, մարդկայնության մասին համանմնան պատկերացումներն են կապում: Նշանակում ա մեր ընկերության հիմքում ընկած ա եղել իր բլեֆը, թե ինքն ավելի լավն ա, քան կա:
    Կամ էլ դու ես իրան էդպես տեսել, որովհետև իրականում իդեալական մարդիկ չկան: Ազնվության մասին համանման պատկերացումներով ընկերություն չեն անում, Ալֆա ջան: Ընկերություն անում են իրար մեջք ու թիկունք լինելով, ընկերություն անում են, երբ որ ընկերդ սխալ ա գործել, սաղ աշխարհը իրանից երես ա թեքել, բայց դու դեռ կողքին ես, որովհտև դուք ընկեր եք: Լով իս ծամոնի գրառում դառավ գրածս

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (17.01.2014), Արևհատիկ (17.01.2014)

  20. #42
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ, իզուր ես տենց ծանր տանում:
    Էդ աղջկա ճակատագիրը ոչ մի կերպ տարբեր չէր լինի, եթե ընկերդ հետերո լիներ: Նույնասեռականությունն էս դեպքում վափշե կապ չունի:
    Էդքան էլ համամիտ չեմ: Չնայած նրան, որ հիմա բաժանությանը, դավաճանությանը նաև խոպանչիությանը մատների արանքով են սկսել նայել, երբեմն դրանք շատ ավելի ձեռնտու կարգավիճակներ համարելով, բայց ես օրինակներ գիտեմ, որ կանայք շատ ավելի ծանր հոգեվիճակում են հայտնվել, երբ հայտնաբերել են, որ միասեռականի հետ են ամուսնացած:
    Ասենք հեշտ չի էլի, երբ գալիս ես տուն ու ամուսնուդ բռնացնում տեքրոջդ հետ:

    Բացի այդ հո ամեն միասեռական ամուսնացած խոպանչի չի: Էդ երկուստեք տանջանքը կարա շատ երկար ձգվի: Բայց դե աղջկա բախտը կարա բերի, եթե կողակիցը բիսեքսուալ լինի: Այ էստեղ կարանք ասենք, դե ընտանիք ա էլի:

    Հետաքրքիր ա, որ էստեղ խոսվում ա միայն տղամարդկանց մասին: Բա ամուսնացած միասեռական կանա՞յք:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  21. #43
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդքան էլ համամիտ չեմ: Չնայած նրան, որ հիմա բաժանությանը, դավաճանությանը նաև խոպանչիությանը մատների արանքով են սկսել նայել, երբեմն դրանք շատ ավելի ձեռնտու կարգավիճակներ համարելով, բայց ես օրինակներ գիտեմ, որ կանայք շատ ավելի ծանր հոգեվիճակում են հայտնվել, երբ հայտնաբերել են, որ միասեռականի հետ են ամուսնացած:
    Ասենք հեշտ չի էլի, երբ գալիս ես տուն ու ամուսնուդ բռնացնում տեքրոջդ հետ:

    Բացի այդ հո ամեն միասեռական ամուսնացած խոպանչի չի: Էդ երկուստեք տանջանքը կարա շատ երկար ձգվի: Բայց դե աղջկա բախտը կարա բերի, եթե կողակիցը բիսեքսուալ լինի: Այ էստեղ կարանք ասենք, դե ընտանիք ա էլի:

    Հետաքրքիր ա, որ էստեղ խոսվում ա միայն տղամարդկանց մասին: Բա ամուսնացած միասեռական կանա՞յք:
    way ջան, քանի որ Ալֆուշը բերել ա կոնկրետ օրինակ, ես կոնկրետ օրինակի վրա եմ հիմնվում, չեմ ընդհանրացնում:
    Իսկ էս կոնկրետ օրինակի դեպքում, եթե ասենք էդ աղջիկը, կեսուր-կեսրարի հետ իր կյանքն անցկացնելով մի օր լսի, որ իր մարդը էնտեղ Ալյոշա ա խաղացնում ոչ թե Մաշա, գլոբալ կերպով իր կյանքում ի՞նչ ա փոխվելու: Որ հարևանները "Ախչիիի, լսել ե՞ս, Գագոն ռուս բոզ ա պահում"-ի փոխարեն ասելու են "Ախչիիի, լսել ե՞ս, Գագոն գնացել Ռուսաստան, գոմիկ ա դառե՞լ":

    Ես էական տարբերություն չեմ տեսնում:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.01.2014), Շինարար (17.01.2014), Ռուֆուս (17.01.2014)

  23. #44
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոյի թվի անեկդոտ

    Ասում ա՝ ախչի, մարդդ, գիտե՞ս, հոմոսեքսուալիստ ա:
    Բա՝ ի ֆողերս դրա գլխին, առաջ էլ որ սոցիալ-դեմոկրատ էր, էլի ոչ մի բան չէր անըմ:

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2014), E-la Via (17.01.2014), keyboard (17.01.2014), Vardik! (17.01.2014), VisTolog (17.01.2014), Yevuk (18.01.2014), Գալաթեա (17.01.2014), Հայկօ (17.01.2014), Նաիրուհի (21.01.2014), Ռուֆուս (17.01.2014)

  25. #45
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ դու ես իրան էդպես տեսել, որովհետև իրականում իդեալական մարդիկ չկան: Ազնվության մասին համանման պատկերացումներով ընկերություն չեն անում, Ալֆա ջան: Ընկերություն անում են իրար մեջք ու թիկունք լինելով, ընկերություն անում են, երբ որ ընկերդ սխալ ա գործել, սաղ աշխարհը իրանից երես ա թեքել, բայց դու դեռ կողքին ես, որովհտև դուք ընկեր եք: Լով իս ծամոնի գրառում դառավ գրածս
    Շին, էն ժամանակ, երբ ինքը ասում էր իր կողմնորոշման մասին, ես ահավոր հոմոֆոբ էի, իր համար ծանր ժամանակներ էին, ես իր կողքին էի, բայց երբ ինքը ստոր արարք ա անում, էդ ամեն ինչ փոխում ա, երբ ինքը ՌԴ գնալու փող չուներ ընկերոջ մոտ, ես էլի թև ու թիկունք պատրաստ էի կանգնել, ուզում էի իմ անունով վարկ վերցնել, որ իրեն տոմս գնեմ, բայց էս դեպքում թև ու թիկունք կանգնելը ո՞րն է, ձևանալ, թե ինքը ճիշտ ա վարվել, իր ինքնաարդարացման խղճուկ փորձերը խրախուսել: Բացառվում է: Եթե նախօրոք իմանայի, լավագույն օգնությունն իրեն, հա, հենց իրեն, էդ աղջկան ինչ ձևով ուզում ա լինի ամուսնությունից հետ պահելը կլիներ, հիմա արդեն լուծում չեմ տեսնում...

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  2. Ամուսնություն օտարազգիի հետ...
    Հեղինակ՝ Malu, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 416
    Վերջինը: 31.03.2013, 12:39
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44
  5. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •