Ախր էստեղ հարցը հեչ էլ սեռական կողմնորոշման մեջ չէ, սխալ կամ ճիշտ քայլ անելը չէ, մեկ ուրիշի կյանքի հետ խաղալը չէ, այլ սեփական վախերին գերի մնալն ու ինքդ քեզ դավաճանելն է:
Ես կարող եմ հասկանալ էդ տղայի վախելը,իր մասին ճշմարտությունը թաքցնելը, կարող եմ լավ պատկերացնել ծնողների ու հասարակության ճնշումը, նույնիսկ ինչ-որ չափով դրանց տեղի տալը, բայց չեմ ուզում հասկանալ նրա դավաճանությունը: Էս մարդն իր վախերին է կուլ գնացել, թուլամորթ է գտնվել ու դրանով ինքն իրեն դավաճանել: Իսկ իրեն դավաճանողը ցանկացած մեկին էլ կդավաճանի՝ լինի հարազատ, բարեկամ, թե ընկեր: Ալֆային ասում եք, որ որպես ընկեր հիմա կարող է նրա կարիքն ավելի շատ ունենա, որ ընկերոջ համար էդ քայլը նշանակություն չպետք է ունենա: իսկ ես ասում եմ, ինքն իրեն անընդհատ արդարացում փնտրող ու գտնող թուլությունից հեռու մնալ է պետք, որովհետև էդ թուլությունը մի օր քո դեմ է դուրս գալու:
Կոնկրետ ես կլինեմ ընկերոջս կողքին ցանկացած քայլի դեպքում, միայն պետք է տեսնեմ, որ վախերին տեղի չի տալիս ու ուզում է հաղթահարի: Իսկ եթե շարունակելու է դրանց տեղի տալ, ինձ էլ իր համար լացող ուս դարձնել, էդ չեմ տանի, ինձանից թող վազն անցնի:
Ալֆա ջան, ինքս նման դեպքերի մասին շատ եմ լսել ու նաև գիտեմ, թե էդ փաստը բացահայտող կանայք ինչ հոգեվիճակում են հայտնվել: Ոմանք շատ տարիներ անց նույնիսկ չեն կարողացել էդ ամենը մարսել ու նորմալ կյանքի անցնել: Մանրամասների մեջ չխորանամ ու ասեմ, որ էդքան դեպքերի մեջ չեմ լսել մեկը, որը ծանր, երբեմն անուղղելի հետևանքով ավարտ չունենա:
Նման կանանց կարելի է օգնել միայն նախօրոք ճշմարտությունն ասելով: Ու թող դա լինի ուրիշի կյանքի մեջ քիթ մտցնել: Բայց եթե դա չի արվել, ուրեմն ինքնահոսի թողնել է պետք: Կյանքն իրենը կանի:
Էջանիշներ