Ալֆ, իսկ ինչի՞ չես փորձում հասկանալ իրեն, միանգամից ջնջո՞ւմ ես կյանքիցդ: Չեմ կարծում իր համար հաճելի է դա անել, ծնողները նրա համար թանկ էին սեփական կյանքից: Ապագայում գուցե աղջիկը հասկանա իրեն, ընդունի ոնց որ կա և նրանք շարունակեն ծնողների աչքին ամուսնացած լինել:
Ուրիշի կյանքը սեփական համարելն ու ղեկավարելը մարդասպանություն է: Ամեն ոք ունի սեփական ճանապարհը ու հեչ էլ պարտադիր չէ էդ ճանապարհները իրար նման լինեն, ոնց որ ասենք պարտադիր լինի,որ բոլորի մազերը սև լինեն, հիմարությու՛ն: Մարդիկ ձգտում են բոլորի կյանքում նույն երևույթները տեսնել, ես դրա ականատեսն եմ ամեն տեղ: Ստեղ որ էդ երևույթը ավելի սարսափելի է արտահայտված, դրանից շատ քչերն են տուժում, որովհետև կա՛մ իրար բոլորը նման են, կա՛մ անում են բոլորի աչքից հեռու ու շատ լավ քողարկված ձևերով:
Էջանիշներ