Ալֆա, քո գրառո՞ւմն ենք քննարկում, թե՞ թեմայի վերնագիրը: Եթե քո գրառումն ենք քննարկում, քո մոտեցումը մի քիչ չեմ կարողանում հասկանալ: Հարազատ մարդուն մեկուսացնել ինձից, ինչ ա թե իր անձնական կյանքում սխա՞լ ա գործում՝ էն էլ ընդամենը իմ կարծիքով: Իհարկե, ինչ-որ մեկին խաբելը հեչ լավ բան չի: Բայց կա երրորդ մարդ, որին խաբում ա իմ հարազատը, ու կա իմ հարազատը, որը խաբում ա երրորդ մարդուն: Ես առանձին իմ հարազատի հետ ինչ կխոսամ, ինչ չեմ խոսա, ինքը մնում ա իմը, ես առանձինից դուրս իր կողմից եմ: Մի քիչ չեմ կարողանում հավատալ քո վրդովմունքին:
Իսկ թեմայի վերնագրի հետ կապված՝ ըստ էության Ռուֆուսի հետ համաձայն եմ, բայց իհարկե մեզ մոտ 21-րդ դարը մի քիչ ուշանում ա ու շատ հաճախ ոչ միայն ծնողների գործոնն ա մեծ, այլ նաև ընդհանրապես շրջապատի: Նորից վերացարկվելով այս կամ այն սեռական կողմնորոշում ունեցողներից, ես աղջիկ գիտեմ, ով ամուսնական կյանքում իրոք դժբախտ ա, ծնողները ամեն կերպ աջակից են իր որոշմանը, եթե ուզի բաժանվել, բայց մարդը չի ուզում բաժանված լինել. ամոթ ա: Մինչև ինքը չլինեմ, չեմ կարող հասկանալ, թե ոնց ա տենց մտածում, դրա համար մեղադրելուց զերծ եմ մնում:
Էջանիշներ