User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Նույնասեռականի ամուսնություն՝ ծնողների պարտադրմամբ

  1. #61
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ հոպար, ի՞նչ հիվանդություն: Մի հատ հարուստ տղա լինի, յախտայով, Իսպանիայում վիլլայով, անձնական ինքնաթիռով, կղզիով, ու շուրջը լիքը սիրուն աղջիկներով, ես էլ հետը կամուսնանամ:
    Ապեր, ավելի լավ ա ընտրի` քեզ մի միլիոն եվրո տան Հայաստան մի վերադարձի էլի... ։Ճ
    Si vis pacem, para bellum

  2. #62
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, մենք` այս թեմայում հավաքվածներս դրամաներ շատ ենք սիրում։ Համասեռամոլներով դրամաներն էլ շատ մոդայիկ են։ Կատակում եմ, լավ ։Ճ

    Դատելով «դեպքի» նկարագրությունից, ինձ թվում է, այս տղայի համասեռամոլային հակվածությունների պատճառը իր ծնողներն են։ Հավանաբար մաման տղային բռի մեջ է պահել, տղան մեծացել է ինքնուրույնությունից զուրկ, հետևաբար հիվանդագին հակումներ ունի ուժեղ սեռի նկատմամբ։ Սենց անկապ ենթադրեցի էլի։
    Հիմա ստեղ ի՞նչ կարող է անել հասարակությունը։ Ոչ ադեկվատ ծնողների տարբեր բացասական ազդեցությունները սերունդների վրա վերացնելու կամ թուլացնելու համար լավ միջոց կարող են լինել դպրոցները, որտեղ երեխաներին կսովորեցնեն ինքնուրույն լինել ու մտածել ու երեխաները մինչև չափահաս դառնալը գիտակցեն, որ չափահաս դառնալուց հետո իրենք են իրենց գլխի տերը, ապա սենց անողնաշարությունները կպակասեն ու հասարակության մեջ կգերակշռեն ուժեղ անհատները ու երկիրը երկիր կդառնա ։ura!

    Իսկ ես կոնկրետ դեպքի համար կարծում եմ իրենց պետք է թողնել իրենց դարդով տապակվեն, որովհետև խառնվելը նմանվելու է կրակի մեջ յուղ ավելացնելուն։ Բայց իսկական ընկերներին նման խնդիրները չպիտի բաժանեն։
    Ընկերները մենակ զվարճանալու համար չեն, նաև տխրելու ու նաև տխրեցնելու համար են, պրոբլեմներ ստեղծելու ու նաև նեղ պահերին աջակցելու համար են։ Ես դրա համար աշխատում եմ շատ ընկերներ չունենալ ։Ճ
    Բայց մի հատ ուրիշ մոմենտ էլ կա` «ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու»... Օֆ եսիմ է...
    Վիշապ ջան, «ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու» ֆրազայի առնչությամբ երբ մենք ընկերացանք, ես հեռավոր պատկերացում անգամ չունեի իր կողմնորոշման մասին, ուղղակի մենք ֆուտբոլի նույն թիմերին էինք երկրպագում, նույն գրականությունն էինք սիրում, լիքը հարցերի շուրջ լրիվ նույն կարծիքն ունեինք, երբ ինքն արդեն ասեց իր կողմնորոշման մասին, էդ ոչ մի բան իմ մոտ չփոխեց, քանի որ հենց սկզբից չգիտես որերոդր զգայարանով զգալող իրեն որպես հակառակ սեռի ներկայացուցիչ չէի ընդունել: Երբ ժամանակի հետ ավելի ու ավելի մտերմացանք հենց իր գաղտնիքի հողի վրա, քանի որ ես աշխարհում միակ մարդն էի, ում ինքն էդ մասին ասել էր ու միայն ինձ հետ կարող էր իր մտատանջություններով կիսվել: Երբ բանակից եկավ (հա, ինքը բանակ էլ գնաց) ու ծնողները սկսեցին իրեն համոզել, որ ամուսնանա, ինքն էր հենց ասում, որ նման բան անելը ստորություն կլինի էն կնոջ հանդեպ, ում իրենց տուն կբերի: Ու ես լիովին համամիտ էի, ավելի քան: Հիմա ինքն անում ա մի արարք, ինչը մեր երկուսի համար էլ ահավոր ցածր, անմարդկային արարք ա, անում ա բառից բուն իմաստով ինձնից թաքնվելով, էն աստիճան, որ հարսանիքից երկու օր առաջ մենք խոսում ենք ու ինքը չի էլ ասում, որ արդեն նշանվել, երկու օրից ամուսնանում ա: Դրանցի մի ամիս առաջ էլ հենց էդ աղջկա մասին էինք խոսում, որ սիրահարվել է իրեն, քննարկում, որ ժամանակի հետ իրեն կմոռանա, մինչդեռ ես իմանում եմ, որ ինքն է իր քայլերով հանգեցրել նրան, որ ծնողների ընտրած աղջիկն իրեն սիրահարվի: Այսինքն դեռ մի ամիս առաջ ինքն արդեն սկել էր ինձ խաբել էն դեպքում, երբ ես իրեն իմ ամենալավ ընկերն էի համարում: Խաբում էր, քանի որ վատ բան էր անելու ու գիտեր, որ ես կքննադատեմ: Դրանից հետո ես չեմ ուզի կանգնել իր կողքին, թև ու թիկունք լինել, եթե անգամ ինձ վատ ընկեր պիտի համարեն: Էսքանը

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (19.01.2014), Նարե91 (18.01.2014)

  4. #63
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, ցավում եմ։ Ես ընհանուր եմ գրել փորձելով «կողմ»–երն ու «դեմ»–երը հասկանալ։ Չէի ցանկանա տարածվել կոնկրետ այս դեպքի մասին, որ դու նկարագրում ես, քանի որ այն առնչվում է անձնականիդ։ Բայց դե քանի որ դրել ես քննարկման (մարգարիտներդ փռել ես խոզերի առաջ), ուստի երևի պատրաստ ես ամեն անկեղծ կարծիք լսելու... ուրեմն ասեմ իմ համբալ կարծիքը։
    Քո պարագայում ինձ թվում է ավելի ցավալին այն է, որ ընկերդ կամ գուցե «ընկերդ» քեզ ֆռռացրել է ու քեզնից թաքցրել է, որ ինքը ամուսնանում է, ու իր ընկերոջն էլ (քեզ) չի հրավիրել իր հասանիքին ու հարսնացուի հետ էլ չի ծանոթացրել։ Ինձ թվում է, որ գուցե ամենից շատ սա է քեզ ցավեցնում, չնայած դու թեմայում կենտրոնանում ես ընկերջոդ կողմնորոշման ու «ստիպողաբար» ամուսնացնելու վրա։ Այսինքն եթե ինքը քեզ խոստովաներ որ ինքը նման «ստոր» քայլի է գնում, ստիպված է, ու կուզենար, որ դու էդ «նեղ մաջալին» իր կողքին լինեիր... էհ, սենց բան Հայաստանում չի կարող լինել, անցանք առաջ։
    Ուրեմն... հավանական է, որ դու մի փոքր ավելի զգացմունքներ ունես նրա նկատմամբ, քան սովորաբար ընկերներն են իրար նկատմամբ ունենում, ու դու չես ցանկանա մտածել, որ գուցե «ընկերդ» քեզ խաբել է իր սեռական կողմնորոշման մասին և դու ուզում ես մտածել, որ ինքը հիմա իսկապես խղճալի է ու դժբախտ... Հակառակ պարագայում կստացվի, որ ընկերդ այդքան էլ խղճալի չի ինչքան դու ես կարծում, և մնում է քեզ խորապես ցավակցել...
    Ես ամեն դեպքում վստահ եմ, որ դու շատ բան չես կորցրել։
    Si vis pacem, para bellum

  5. #64
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ ջան, հենց խնդիրն էն ա, որ իր կողմնորոշման հարցում չի խաբել, երջանիկ կլինեի, որ խաբած լիներ: Հիմա հրավերը՝ իր հարսանիքին անկախ ամեն ինչից չէի գնա, չնայած մենք վաղուց մտերիմ ենք, բայց ընդհանուր շրջապատ չունենք, երկուսիս էլ ձեռ էր տալիս մեր ընկերներին իրար գլխի չկապելը, ասում եմ, ես անգամ իր ծնողներին չգիտեմ, բացի դա էլ հարսանիքներ ահավոր չեմ սիրում, մանավանդ հայկական տրադիցիոնները: Իսկ այ իր տղա ընկերոջը, ով վերջում անիմաստ սպասելուց հոգնած Հայաստանից գնաց, ճանաչում եմ ու իմ հիստերիան կապված նրա հետ, որ հարսանիքի մասին չեմ իմացել էն ա, որ ես իրեն հետ կպահեի, չէի թողնի ամուսնանալ: Հիմա ծանոթացնելը: Իր նշանածին, հիմա արդեն կնոջը ես ճանաչում եմ, շատ լավ աղջիկ ա, ուղղակի մտերիմ չենք, քանի որ շատ խակ ա, ընդհանուր թեմաներ չունենք: Եթե ինքը ամուսնանր իրականում գոնե «չափահաաս» մեկի հետ, ով խաբված հիմարիկ չէր լինի, էլի էսպես չէի մեղադրի: Ես իրականում շատ բան եմ կորցրել, քանի որ եթե մեկն իրեն ներկայացնում է որպես ազնվության ու մարդկային վեհ գծերի իդեալ ու դու իրեն էդպես էլ ընդունում ես, երբ դու որոշ «սխալ» քայլեր չես անում, քանի որ պահի տակ իր քննադատական հայացքն ես պատկերացնում ու հանկարծ պարզվում է, որ էդ մարդը թուլամորթի մեկն ա, ոնց ակումբցիներից շատերն արտահայտվեցին ու ինչում իրենց հետ լրիվ համամիտ եմ, ապա հիասթափությունը շատ ու շատ ցավոտ ա լինում ու գալիս ա հենց կորստի զգացողություն:

    Հ.Գ. էսօր զանգել էր, չէի լսել, առաջին անգամ հետ չզանգեցի, չգիտեմ ինչի մասին ա ուզում խոսել, բայց իրականում չեմ կարողանում ներել, ու իրականում ես մենակ էս դեպքը չեմ ուզում հասկանալ, ուզում եմ հասկանալ, եթե մարդ գիտի, որ կողքինին կյանքում չի սիրելու, էդ դեպքում ամուսնանալը, մենակ ծնողների քմահաճույքը կատարելու համար եթե անգամ ինքն իրեն դժբախտացնել չէ, դիմացինի հանդեպ կարա՞ ազնիվ քայլ համարվի, թե չէ...

  6. #65
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆա ջան, կներես չեմ ուզում առավել մանրամասներին ծանոթանալ, ղալաթ արեցի։ Ինձ համար սա սովորական կենցաղային դեպք է, շատ մեծ դժբախտություն չի եղել, թեթև տար։ Կարողա էդ տղեն «բի» ա, լավ կլինի... ։Ճ
    Si vis pacem, para bellum

  7. #66
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆա ջան, կներես չեմ ուզում առավել մանրամասներին ծանոթանալ, ղալաթ արեցի։ Ինձ համար սա սովորական կենցաղային դեպք է, շատ մեծ դժբախտություն չի եղել, թեթև տար։ Կարողա էդ տղեն «բի» ա, լավ կլինի... ։Ճ
    հուսամ, թերևս ես էլ չեմ ուզում էս թեմայով ծավալվել, սկզբում մտածում էի նման իրավիճակների ծանոթ մարդիկ կլինեն, իրականում հույս էի փայփայում, որ հեփիէնդոտ պատմություն կլսեմ, կխաղաղվեմ, բայց էս պահին անգամ ավելի խճճված եմ ու ավելի հակասական մտքեր ունեմ, քան թեման բացելու պահին...

  8. #67
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր էստեղ հարցը հեչ էլ սեռական կողմնորոշման մեջ չէ, սխալ կամ ճիշտ քայլ անելը չէ, մեկ ուրիշի կյանքի հետ խաղալը չէ, այլ սեփական վախերին գերի մնալն ու ինքդ քեզ դավաճանելն է:
    Ես կարող եմ հասկանալ էդ տղայի վախելը,իր մասին ճշմարտությունը թաքցնելը, կարող եմ լավ պատկերացնել ծնողների ու հասարակության ճնշումը, նույնիսկ ինչ-որ չափով դրանց տեղի տալը, բայց չեմ ուզում հասկանալ նրա դավաճանությունը:
    Մարդիկ գրեթե ամենուր, իրար դավաճանում ու խաբում են, իրենք իրենց փրկելու համար՝ տարբեր ոլորտներում: Բժիշկները խաբում են, իրենց հիվանդներին, (որը կապված ա հիվանդի կյանքի, ժամանակի և գումարի հետ) ուսուցիչներն իրենց աշակերտներին, բիզնես անողներն իրենց կլիենտներին ու էսպես շարունակ: Մենք կարող ենք, իրենց մեղադրել, ասել. էս ինչ վատ մարդիկ են, դավաճան են, խաբլան են, էս են, էն են, բայց դրանից մեզ, ո՛չ մի օգուտ չի լինի: Այն մարդիկ են հիմնականում հայտնվում ծուղակում, ովքեր կույր են: Այս դեպքում՝ այդ աղջիկը, կույր է եղել:

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, ես իր անկողնուց գործ չունեմ, ես զուտ իր արարքի փոքրոգիությունից գործ ունեմ ու հա, հնարավոր է մի արարքի համար մարդու վրա խաչ քաշել, եթե էդ արարքը քո կողմից անընդունելի արարք ա, իսկ քեզ ու էդ մարդուն հենց ազնվության, մարդկայնության մասին համանմնան պատկերացումներն են կապում: Նշանակում ա մեր ընկերության հիմքում ընկած ա եղել իր բլեֆը, թե ինքն ավելի լավն ա, քան կա:
    Իսկ մի գուցե, այդ արարքի հե՞տ էլ գործ չունես: Մենք, ո՛չ միայն սիրում ենք, մեր քիթը խոթել, ուրիշների անձնական կյանք, այլ նաև ուրիշների անձնական տարածք: Ես կարծում եմ, որ դու, շատ ես մտել ընկերոջդ անձնական տարածք: Մեր գործը չէ, թե՞ մարդիկ՝ իրենք իրենց փրկելու համար, ինչ քայլերի են դիմում: Մեր գործն ա, թե՞ մենք ուզում ենք շփվել, գործ ունենալ, այդ մարդկանց հետ, թե՞ ո՛չ:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  9. #68
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխա ջան, ամբողջ խնդիրն էն ա, որ արդեն 6-7 տարի, ինչ իրեն ճանաչում եմ, ընդհակառակը, ինքն է իր անձնական խնդիրներն իմ գլխին փաթաթել, ինքն ա էսօր ինձ զանգել, լացել, թե էս ինչ ղալաթ արեցի ես ու ես ուղղակի բարոյապես չեմ կարողացել իր կողքին կանգնել, քանի որ մեղադրում եմ, իրականում մեղադրում եմ ու համարում, որ ահավոր վատ բան ա արել:

  10. #69
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխա ջան, ամբողջ խնդիրն էն ա, որ արդեն 6-7 տարի, ինչ իրեն ճանաչում եմ, ընդհակառակը, ինքն է իր անձնական խնդիրներն իմ գլխին փաթաթել, ինքն ա էսօր ինձ զանգել, լացել, թե էս ինչ ղալաթ արեցի ես ու ես ուղղակի բարոյապես չեմ կարողացել իր կողքին կանգնել, քանի որ մեղադրում եմ, իրականում մեղադրում եմ ու համարում, որ ահավոր վատ բան ա արել:
    Ալֆ, կարողա հիմա ինքը Ռուսաստան իրան արդեն ընկերա գտել կամ ստեղից ինչ-որ մեկի մոտա գնացել ու հիմա երջանիկա: Դու ոնց որ իրանից ավելի ծանր ես տանում, մինչդեռ ինքը կարելիա ասել լավ էլ վիճակներումա հիմա:

  11. #70
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ, կարողա հիմա ինքը Ռուսաստան իրան արդեն ընկերա գտել կամ ստեղից ինչ-որ մեկի մոտա գնացել ու հիմա երջանիկա: Դու ոնց որ իրանից ավելի ծանր ես տանում, մինչդեռ ինքը կարելիա ասել լավ էլ վիճակներումա հիմա:
    Էս թեման դեռ կա

    Ընդհանուր առմամբ, ես գտնում եմ, որ միասեռականի ամուսնությունը ստոր արարք է էն մարդու հանդեպ, ում հետ ինքն ամուսնանում է՝ վերջինիս տեղյակ չպահելով իր կողմնորոշման մասին: Էս պատմությունը կիսով չափ հեփիէնդ կունենա, տղան կգնա ՌԴ՝ կկորի, մի ամսից գնալու է, կինը կմնա տղայի ծնողներին խաղալիք: Ես էլ իրեն իմ ընկերը չեմ համարում, քանի որ մարդ պարտադիր չի իմ հանդեպ ստորություն անի, որ ինձ հիասթափեցնի: Էսօր մենք երկար խոսեցինք, իրար հասկացանք, մնաս բարով ասեցինք, հետո ինքը լպիրշություն ունեցավ ասելու, որ ինձ կդադարեր հարգել, եթե իր արածին «դաբրո» տայի:

    ժող, խնդրում եմ, հետագա քննարկումները անել առանց կոնկրետ օրինակին անդրադառնալու, կոնկրետ օրինակի խնդիրը լուծված է

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  2. Ամուսնություն օտարազգիի հետ...
    Հեղինակ՝ Malu, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 416
    Վերջինը: 31.03.2013, 12:39
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44
  5. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •