Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Ռուֆ, չեմ ասում միանգամից, բայց աստիճանաբար հաստատ կփոխվեն արարողակարգերը: Մի բուռ մոխիրի հետևից հաստատ էդքան "վազնյա" չի լինի, ինչքան դագաղի ու հուղարկավորոթյան:
Լիլ, էդքան էլ հետդ համաձայն չեմ, հիմա էլ քիչ չի պատահում, որ թաղումներն առանց էդ ծեսերի են անում: Մյուս կողմից էլ, եթե դիակիզումը օրինական լիներ ու ինչ-որ մեկին դիակիզեին, մոխիրները քամուն տային ու էդ դիակիզվողը կամ հարազատները գոնե փոքր ինչ հավատացյալ լինեին, հաստատ էդ բոլոր ծեսերը ինչ-որ ձև կկազմակերպեին՝ թեկուզ եկեղեցում սիմվոլիկ ծիսակատարություն կազմակերպելու տեսքով:

Իմ կարծիքով էս հարցում ՀԱԵ-ին շահամոլության մեջ մեղադրելը ճիշտ չի, սա զուտ գաղափարական անհամատեղելիություն ա:

Մյուս կողմից էլ ես ՀԱԵ-ի հետևորդ չեմ ու ուզում եմ դիակիզվել, ՀԱԵ-ն ո՞վ է ու ի՞նչ իրավունք ունի ինձ դա արգելի: ՀԱԵ-ն բացարձակապես իրավունք չունի քիթը խոթել էս կարգի հարցերի մեջ: