Քանի չեմ մոռացել, Գալոյին մերսի թեման բացելու համար, քանի որ որոշ ժամանակ առաջ իմ մտքին էլ կար նման թեմա բացել, հետո չգիտեմ ինչի փոշմանեցի: Իսկ հիմա ուրախ եմ տեսնել, որ Ակումբի բացարձակ մեծամասնությունը կողմ ա քվեարկել դիակիզմանը: Ես երկու ձեռքով կողմ եմ դիակիզմանը - մաքուր, ժամանակակից, հիգենիկ, առանց շրջապատը մխտռելու, ու առանց երկիրը մի հատ մեծ գերեզմանատան վերածելու:
Գումարած, մենք՝ փառահեղ քրիստոնյաներս ու ավանդապաշտ հայերս, նենց ենք ապականել գերեզմանատուն հասկացությունը, որ մարդու սիրտ ա կնագնում գերեզմանոց գնալուց:
Եթե էս տիպի գերեզմանատներ ունենայինք ու տեղ ունենային, կարող ա և մտածեինք:
Բայց էն ինչ ունենք մենք բացարձակ այլանդակություն ա ու ձեռառնոցի ա հանգուցյալների հասցեին: Ինձ որ մնար, օրենքով թաղումները կարգելեի, ու սաղին հայդե դիակիզարան կուղարկեի: Ավելի արդար չի", քան թե թողնենք, որ փողատեր հանցագործները, գողերն ու թալանչիները իրանցից հետո այլանդակ պանթեոններ թողնեն: Մարդ մտնում ա Զեյթունի ու Թոխմախի գերեզմանատունը, վախում ա շուրջբոլորը նայի - ամեն ակնյունից մի հատ ջհանդամի գյոռը գնացած վիժվացքի արձան ա վրետ նայում, բոլոր մեղքերիս հրեշտակի թևերն էլ վրեն: Բա էն քարի վրա քանդակած նկարները, վա՛յ մամա ջան: Մի շաբաթ գիշերները չեմ կարում քնեմ գերեզմանատուն այցելելուց հետո:
Լավ, քանի Տրիբուն ձյաս էլ հիշատակեց՝ գնամ էն մյուս ասածս թեման բացելու: Էն որ սրա հետ ա կապված:
Վաղուց ձեռներս քոր էին գալիս:
Իսկ ինձ էդ տիպի գերեզմանները դուր չեն գալիս, էդ մասին գրառում ունեմ, գտա: Ու էս վերջին պատմածս անեկդոտը փաստորեն էդ թեմայում էլ եմ պատմել Հենց հարմար առիթ եմ գտնում, խցկում եմ՝ գնա
Նաիրուհի (18.01.2014)
Ընդհանրապես համաձայն չեմ: Նույնիսկ պատրաստվում էի գրել էդ մասին: Ինձ համար դիակիզումը, բացի պրակտիկ լինելուց, միշտ ասոցացվել է ռոմանտիզմի ու պաթոսի հետ`մարմինս այրեն, մեխիրս տան ջրին կամ քամուն, ինձնից ոչինչ չմնա, ևն...
Թաղումը շատ ավելի ոչ պաթոսային է, մի մասի համար` նաև ոչ էսթետիկ. արկղով դնում են հողի տակ, որդերն էլ ուտում են:
Չնայած, անկեղծ ասած, մենակ էն մտքից, թե ինչ խանձահոտ է գալիս մարդու մարմինն այրելուց, ես վատանում եմ ու գերադասում որդերի բաժին դառնալ:
Հ.Գ. Հաճելի է հայտնաբերելը, որ էս հարցի մասին գրեթե չորս տարի առաջ էլ եմ նույն կերպ մտածել, նույնիսկ` նույն բառերով
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Էտ եթե մարդմանդ կրակի վրա տժվժիկ անեն: Բայց դիակիզարանը հենց նրա համար ա, որ հոտ չլինի, վառվելու պրոցեսին ոչ մեկը ներկա չլինի, ամեն ինչ լինի մաքուր ու առանց դաժան հետևանքների: Ժամանակակից դիակիզարանը, դա լուրջ տեխնոլոգիայա, գումարած գեղեցիկ դիզայն և բարձր ջերմաստիճան, առանց սոխ-սխտորի, համեմունքների, ժարիտի հոտի ....
melancholia (18.01.2014), Rammstein (21.01.2014), VisTolog (21.01.2014), Վոլտերա (18.01.2014)
Իմ իմանալով՝ մեծ մասամբ սափորը չեն թաղում, այլ պահում են տանը։ Համենայնդեպս, ԱՄՆ–ում անձամբ առիթ ունեցել եմ գործ ունենալու էդ երևույթի հետ. թաղման արարողություն չկար, այրում են, հետո սափորը հանձնում հարազատներին, հետն էլ հատուկ փաստաթուղթ են տալիս, որ ճամփորդելու ժամանակ եթե ուզենան հետները վերցնել, խնդիր չառաջանա։
Ժող, ինչի՞ եք խանձահոտի վրա տենց կենտրոնացել։ Ի՞նչ պարտադիր ա դիակիզման պրոցեսին ներկա գտնվել ու խանձահոտը շնչել։ Հնարավոր չի՞ հանձնել դիակիզման ու գնալ՝ առանց արարողությունների։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա՛, այսինքն ստացվում ա, որ եթե դիակիզում չի լինում, թաղման կարգը/արդեն քահանայի արարողակարգը նկատի ունեմ էլի/ պարտադիր մի բան ա, բայց դիակիզման դեպքում՝ կուզեն կանեն, կուզեն չէ;
Մի որոշ ժամանակ առաջ մեր՝ ԱՄՆ-ում բնակվող բարեկամներից մեկը մահացավ , հենց էնտեղ էլ այրեցին դիակը ու սափորով մոխիրը բերեցին ստեղ: Մերոնք գնացել էին էդ արարողությանը: Նոր հարցնում եմ՝ ասում են, որ հա՛մ հոգեհանգստյան արարողություն են արել սափորի, հա՛մ քահանա են կանչել, հետո էլ թաղում: Ոչ մի արարողություն բաց չեն թողել փաստորեն
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ճիտն ասած չգիտեմ եդպիսի բան կա, թե չէ, բայց մտածում եմ կարելի ա ժամկետ սահմանել: Օրինակ տաս տարի և ավել հնություն ունեցող գերեզմանները վերացնել կամ թողնել միայն քարը: Լավ տեղ կազատվի, հարազատների սիրտն էլ չի ցավի
Մի հատ միամիտ հարց տամ, ժող: 2006-ին ընդունվել է «Հուղարկավորությունների կազմակերպման եվ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին ՀՀ օրենքը», նույն տարվա վերջում կառավարության կողմից ընդունվել է նաև որոշում «Հուղարկավորությունների կազմակերպման եվ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» հայաստանի հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները եվ գերեզմանի վկայականի ձեվը սահմանելու մասին»:
Ուրեմն էս փաստաթղթերը ենթադրում են շատ բաներ, առանձնացնեմ մի քանիսը, որ
1. Հայաստանում կա դիակիզարան
2. Հայաստանում կա աճյունասափորները տեղադրելու համար նախատեսված հատուկ պատ, հուշապատ
3. Որ մահացածի կամ նրա հարազատների ցանկությամբ դիակը կարող է դիակիզվել
Որևէ մեկդ տեղյակ եք, նման բան կա՞ Հայաստանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Vardik! (22.01.2014)
էս էլ սենց )))
---------
2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:
«Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ:
«Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը, մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Մենք ուեցել ենք դեպքեր, երբ մարդիկ դին տարել են Մոսկվա, այնտեղ հրկիզել են և աճյունի հետ վերադարձել, քանի որ այստեղ դա հնարավոր չէր անել»,-ասել է տնօրենը:
Նա հավելել է, որ դիակիզումը ավանդական հուղարկավորությունից քիչ ծախսեր է պահանջում:
Ըստ Իսկանդարյանի, թաղման ոլորտն իր խնդիրներն ունի: Միայն Երևանում տարեկան 1.8 հա է հատկացվում գերեզմանոցներին, իսկ պաշտոնապես բոլոր 21 գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 530 հա է:
«Եվ դա միայն թղթի վրա, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ոչ պաշտոնապես յուրաքանչյուր գերեզմանոց ավելի շատ տեղ է զբաղեցնում, քան փաստաթղթերում է նշված: Գերեզմանոցը շատ «արագ աճող օրգանիզմ է»,-հավելել է Իսկանդարյանը:
Այժմ Երևանում գերեզմանների համար հողի հատկացումները պաշտոնապես անվճար են՝ հանգուցյալի հարազատները միայն 26,900 դրամ պետք է վճարեն փորելու համար: Սակայն, ըստ տնօրենի, շուտով նախատեսվում է վճարովի դարձնել հողի հատկացումները՝ վերահսկելու համար գերեզմանոցների տարածքի աճը:
«Հողամասերն անվճար են հատկացվում և մարդիկ հաճախ չարաշահում են դա՝ ավելի շատ տարածք զբաղեցնելով, քան անհրաժեշտ է: Հողամասի վաճառքը խնդրի միակ լուծումը կարող է լինել անընդհատ ընդլայնվող գերեզմանատների պարագայում: Այլ տրամաբանական լուծում մենք չենք տեսնում»,-ասել է Իսկանդարյանը:
Մայրաքաղաքում գործող 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:
http://panarmenian.net/m/arm/news/275377
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ