Չէ, ինձ հայկական լաբիրինթոսն է դուր գալիս

Մանավանդ էս վերջերս, երբ մի տեսակ «գերեզմանացավ» եմ կպել. գերեզմանոցներում թափառելու անհաղթահարելի ցանկություն եմ ունենում… Մի տեսակ ավելի հետաքրքիր է. տարբեր են, «ուսումնասիրելու» ահագին նյութ կա: Գերեզմանը կարծես մի տեսակ պատմում է իր տիրոջ կամ նրա հարազատների մասին. անհեթեթ կհնչի, բայց մեր գերեզմանոցներում ես կենդանություն եմ զգում, դրա համար էլ չեմ վախենում, իսկ էս նկարին նայեցի ու միանգամից մահվան սառնություն զգացի: Չեմ սիրում էս արտասահմանյան ձևերը. գերեզմաններն էլ են ռոբոտացնում

Հա, համ էլ չեմ հասկանում՝ վերջերս ի՞նչ նոր մոդա է սկսվել. բոլորը հանկարծ դիակիզման կողմնակից դարձան:

Ես չեմ ուզում, որ ինձ դիակիզեն, ավելին՝ ուզում եմ առանց դագաղի թաղեն, որ ավելի շուտ բնությանը միանամ: Թեկուզ շատ տարիներ հետո բնությունը կարող է բոլորիս մարմինների կարիքն էլ ունենա. իսկ մոխիրն ո՞ւմ է պետք... Միշտ ասել եմ՝ եթե ինձնից մի ծաղիկ էլ բուսնի, ես իմ գոյության արդարացումը գտած կլինեմ: Հա՛, ծառ էլ եմ ուզում...
Էջանիշներ