Նման թեմա իրականում կա:
Բայց բացվել է շատ վաղուց և քննարկումերը դադարել են երկու տարի առաջ: Դրա համար որոշեցի նոր թեմա բացել՝ նորովի քննարկումների և նոր մարդկանց կարծիքներ լսելու համար:
Ես սա համարում եմ ակտուալ թեմա մեզանում:
Շատերիս համար գաղտնիք չէ, որ գերեզմանատների տարածքները մեծանում են, իսկ երկրի տարածքը մնում է նույնը: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Մեծացնել ու մեծացնել գերեզմանատնրի տարածքնե՞րը:
Անձնական օրինակ: Կարծես թե օգտակար բան դուրս եկավ:
Հորս թաղման օրը (Թոխմախում է թաղված) իր գերեզմանն ամենահեռուն էր մուտքից ու այդ շարքում ուրիշ ոչ մի գերեզման չկար, դատարկ հողեր էին:
Մեկ շաբաթ հետո՝ իր կողքին ևս երեք գերեզման էին հայտնվել: Մի քսան օր հետո՝ տասի չափ: Քաղասուն օրից՝ այդ շարքում ազատ տեղ չկար...
Վերջին անգամ, երբ գնացել էի հորս այցելության՝ իր հանգչելու վայրից հետո 4-5 շարք էր ավելացել...
Մինչև ո՞ւր ենք էսպես գնալու:
Մի՞թե դիակիզումը ճիշտ լուծում չէ դեպքում:
Ինչո՞ւ ենք մենք այդքան վախենում այդ գաղափարից: Ավանդույթնե՞ր, համոզմունքնե՞ր, կարծրատիպե՞ր:
Ի՞նչն է պատճառը:
Եվ ո՞րն է երկուսից ճիշտը:
Էջանիշներ