Նման թեմա իրականում կա:
Բայց բացվել է շատ վաղուց և քննարկումերը դադարել են երկու տարի առաջ: Դրա համար որոշեցի նոր թեմա բացել՝ նորովի քննարկումների և նոր մարդկանց կարծիքներ լսելու համար:
Ես սա համարում եմ ակտուալ թեմա մեզանում:
Շատերիս համար գաղտնիք չէ, որ գերեզմանատների տարածքները մեծանում են, իսկ երկրի տարածքը մնում է նույնը: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Մեծացնել ու մեծացնել գերեզմանատնրի տարածքնե՞րը:
Անձնական օրինակ: Կարծես թե օգտակար բան դուրս եկավ:
Հորս թաղման օրը (Թոխմախում է թաղված) իր գերեզմանն ամենահեռուն էր մուտքից ու այդ շարքում ուրիշ ոչ մի գերեզման չկար, դատարկ հողեր էին:
Մեկ շաբաթ հետո՝ իր կողքին ևս երեք գերեզման էին հայտնվել: Մի քսան օր հետո՝ տասի չափ: Քաղասուն օրից՝ այդ շարքում ազատ տեղ չկար...
Վերջին անգամ, երբ գնացել էի հորս այցելության՝ իր հանգչելու վայրից հետո 4-5 շարք էր ավելացել...
Մինչև ո՞ւր ենք էսպես գնալու:
Մի՞թե դիակիզումը ճիշտ լուծում չէ դեպքում:
Ինչո՞ւ ենք մենք այդքան վախենում այդ գաղափարից: Ավանդույթնե՞ր, համոզմունքնե՞ր, կարծրատիպե՞ր:
Ի՞նչն է պատճառը:
Եվ ո՞րն է երկուսից ճիշտը:


Մեջբերել
De gustibus et coloribus non est disputandum.
կարա՞նք պայմաններին ավելի մանսրամասն ծանոթանանք: Երախիքային սպասարկում կա՞:
։ Մեր երկրի՝ արագ տեմպերով գերեզմանոցի վերածվելն իսկապես լուրջ ու հրատապ խնդիր է։ Էսպես որ շարունակվի, գերեզմանները բառացիորեն կուլ կտան մեզ շուտով...
։ Ես ինքս սիրում եմ իրեղեն հուշեր, բայց ոչ էդ ձևով. լուսանկարները, տվյալ մարդուց ստացած նվերները, նրա անձնական իրերը կամ նրան հիշեցնող իրերն ինձ համար ավելի նախընտրելի են։ Հեչ պարտադիր չի ինչ–որ չարագուշակ սափորի մեջ մարդու մնացորդները պահել։ Սա, իհարկե, իմ անձնական, սուբյեկտիվ վերաբերմունքն ա։ Եթե և՛ դիակիզվողը, և՛ նրա հարազատները դեմ չեն նրա մոխիրը պահելուն, խնդիր չեմ տեսնում։

Էջանիշներ