Կներեք, ես մի քիչ հնաոճ ձևով գրեմ
2007 թվականն էր, ես դեռ նոր-նոր էի սկսել ակտիվանալ ակումբում, թեև 2006-ից գրանցված էի:
Դա էնքա՜ն վաղուց էր, դեռ անգամ Կլօր, Ռուֆ, Գալ, Տրիբուն, Մեֆ և այլ դեմքություններ չկային տարածքում: Թե ոնց էլ ապրում էինք առանց իրենց:
Մի տեսակ ռոմանտիկ, քացր մթնոլորտ էր, սուր անկյուններ քիչ կային: Մարդիկ իրար հետ շատ գրական ու չափուձևի մեջ էին խոսում՝ անգամ վարկանշային մեկնաբանություններում: Հե՜յ գիդի ժամանակներ...
Ընկա հիշողություններով, կներեք:
Էդ ժամանակ կարգավիճակս «շշմած մկնիկ էր»: Դեռ քսաների մեջ էի, «մկնիկ» գրվածը դեռ ուտվում էր:
Ու դրա վերաբերյալ մի գրառում էի արել մեր հայտնի Անկապ-ում:
Հրես.
Էս գրածիս լիքը վարկանիշ ստացա, որոնցից մեկը դարձավ իմ բոլոր ժամանակների ամենասիրած վարկանիշը, թեև ոչ կրեատիվ է, ոչ էլ աչք ծակողԳնում էի տրամվայով, դիմացս մի բալիկ էր նստած, իր հոր կամ հավանաբար հոր գոգին: Մոտ երկու տարեկան էր ճուտիկը, ավել չէր լինի:
Ուշադիր վրաս էր նայում՝ մանկան հատուկ անթաքույց հայացքով: Ես էլ նույն կերպ իրեն էի նայում, ի՞նչ պակաս բալա եմ:
Մեկ էլ էս ճստիկ–պստիկը թե.
–Դու մուկ ես:
Հա, էտպես էլ ասեց, ոչ ավել, ոչ պակաս:
Հայրն էլ ծիծաղեց թե.
– Ինքը մուկ չի, այլ կատու:
Ես էլ հաստատելու համար կատու լինելս... թե ես ո՜ր օրվա կատուն եմ, մլավեցի.
–Մյա՜ու...
Էս ճուտիկն էլ մի քանի վայրկյան լուռ նայեց, նայեց, մեկ էլ ձեռքը բռունցք արած խբեց ոտքին ու գոռաց.
–Մուկ, մուկ, մուկ:
Էստեղ մեր թվացյալ կատուն շփոթվեց, կուչ էկավ... ու բացահայտվեց իր ով լինելը...
Դու մուկ ես:
impression-ից էրԵս շատ կուզեի քեզ իրականում ճանաչել Մուկ ջան
Էջանիշներ