User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: ԵՊՀ. մայր բուհ, թե՞ թյուրիմացություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԵՊՀ. մայր բուհ, թե՞ թյուրիմացություն

    Գրողը տանի քեզ, ով ԵՊՀ...
    Ինչ եկել, չեմ եկել, էս համալսարանս ատամները սրել ու իմ դեմ է ելել, կամ էլ ես՝ իր, ով գիտե: Մինչև անհրաժեշտ փաստաթղթերը հավաքեցի, դարձավ դեկտեմբերի 27ը՝ տարվա վերջին աշխատանքային օրը: Թղթերը տարա համալսարան, որ դրանցից պրծնեմ ու դասախոսների հետ քննությունների մասին խոսեմ: Մի թուղթ էլ դեկանը պիտի ստորագրեր, բայց ես ամբողջ օրը դեկանատի մոտ իրեն սպասեցի՝ ինչպես քյառթու տղան իր ուզած աղջկա քուչում, ու հազիվ հաջողացրի հենց միջանցքում մի ստորագրություն պոկել: Նա զբաղված էր, քանի որ միևնույն ժամանակ, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում, դասախոսական կազմը սուփրա սեղան էր բացել: Աշխատանքային օր էր ու աշխատանքային ժամ, իսկ ես՝ շտապ գործեր ունեցող ուսանող, բայց իրենց խնջույքը խանգարելն իմ ուժերից վեր էր: Էդպես էլ ոչ որևէ դասախոսի տեսա, ոչ էլ՝ դեկանի հետ խոսեցի, իսկ դեկանատում էլ մուննաթախառն տոնով շրջանցեցին իմ հարցերը:
    Բայց արի ու տես, ոչ ոք իմ ու իմ գործերի հավեսը չուներ: Միջազգային կապերի բաժնի ոմն աշխատող մուննաթով թղթապանակիցս մի թուղթ վերցրեց, մնացածն էլ տվեց որ ոմն մեկի քարտուղարուհուն տանեմ: Քարտուղարիուհին էլ՝ պռտված, մի տուփ ծամոն որոճացող շիկահեր էակ մը, բերանով եռանդուն լվացք անելով վերցրեց թղթերն ու բնականաբար իմ հարցերին չպատասխանելով, ինձ գրողի ծոցն ուղարկեց:
    Ես ասեմ մշակութային շոկ, դուք հասկացեք՝ անմակարդակություն ու անհարգալից վերաբերմունք:

    Ուրեմն, հունվարին քննություններ ունեմ, բայց միջազգային կապերի բաժնի վարիչն ինձ ասաց, որ մտնում է արտասահմանից նոր վերադարձած ուսանողի դրության մեջ ու ինձ մեկ ամիս ավել ժամանակ տվեց, որ քննություններս հանձնեմ: Ես էլ որոշեցի օգտագործել էդ հնարավորությունն ու ավելի լավ պարապել:
    Բայց արի ու տես, որ հիմա նույն դեկանատից շուխուր են անում, որ ես պարտավոր էի հունվարի քննություններս հանձնել հենց հունվարին՝ առանց հաշվի առնելու, որ ես ոչ դասախոսների հետ եմ հանդիպել, ոչ դեկանն է ինձ հինգ րոպե ժամանակ հատկացրել, ոչ էլ որևէ խնդիր են լուծել դեկանատում:
    Ես հիմա համոզված եմ, որ գնամ նույն միջազգային բաժին, ինձ կասեն, որ հավելյալ ժամանակ չեն տվել ու ես կկանգնեմ խնդրի առաջ, որտեղ միակ մեղավորը ես կլինեմ: Իսկ քննություններն էլ ստիպված կլինեմ հենց հիմա տալ և համապատասխանաբար զրկվել գերազանց գնահատականներից ու անվճար սովորելուց:


  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (14.01.2014), Jarre (15.01.2014), Rammstein (14.01.2014), Sagittarius (14.01.2014), Vardik! (14.01.2014), VisTolog (14.01.2014), Աթեիստ (14.01.2014), Անվերնագիր (14.01.2014), մարդագայլուկ (13.04.2014), Նիկեա (13.10.2014), Շինարար (14.01.2014), Ռուֆուս (14.01.2014), Վոլտերա (14.01.2014), Տրիբուն (14.01.2014)

  3. #2
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեև ԵՊՀ-ի մասին թեմա գոյություն ունի, բայց այս թեմայում ուզում եմ քննարկել ԵՊՀ-ի՝ մայր բուհին ոչ սազական քաղաքականությունն, ինչպես նաև այն խնդիրները, որոնց դուք եք հանդիպել համալսարանում:
    Ես ԵՊՀ-ից բողոքներ ու դժգոհություններ էնքան ունեմ, որ չցանկացա Դժգոհի անկյունը օկուպացնել միայն ԵՊՀ-ի մասին իմ գրառումներով: Դժգոհ Գրառում 1 և Գրառում 2:


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.01.2014), Վոլտերա (14.01.2014)

  5. #3
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մայր բուհի» պիտակը հաստատ խոչընդոտ չի հանդիսանում, որ ամեն բան տեղը տեղին լինի, ախր ո՞նց կարող ա առհասարակ պետական համակարգում ամեն բան նորմալ լինի… չկա նման բան: Բոլոր պետական համակարգերում էլ էս նույն բանն ա, ոչ միայն ԵՊՀ-ում, ու դա կշարունակվի էնքան, մինչև որ կազմաքանդ չարվի էս համակարգը:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (15.01.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մայր բուհի» պիտակը հաստատ խոչընդոտ չի հանդիսանում, որ ամեն բան տեղը տեղին լինի, ախր ո՞նց կարող ա առհասարակ պետական համակարգում ամեն բան նորմալ լինի… չկա նման բան: Բոլոր պետական համակարգերում էլ էս նույն բանն ա, ոչ միայն ԵՊՀ-ում, ու դա կշարունակվի էնքան, մինչև որ կազմաքանդ չարվի էս համակարգը:
    Նարե ջան, սենց հարցերը ԵՊԲՀ-ում շատ ավելի հեշտ ու առանց գլխացավանքի էին լուծվում Որ Ռուբին էս ամեն ինչը պատմում ա, մազերս բիզ-բիզ են կանգնում: Թե´ ԵՊԲՀ-ում, թե´ հայկական այլ բուհերում վաղուց վերացել են ծամոն ճպճպացնող քարտուղարուհիները: Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու ա ԵՊՀ-ն էդ վիճակում մնացել:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (14.01.2014), Vardik! (14.01.2014), VisTolog (14.01.2014), Աթեիստ (14.01.2014), Նիկեա (13.10.2014), Վոլտերա (14.01.2014)

  9. #5
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարե ջան, սենց հարցերը ԵՊԲՀ-ում շատ ավելի հեշտ ու առանց գլխացավանքի էին լուծվում Որ Ռուբին էս ամեն ինչը պատմում ա, մազերս բիզ-բիզ են կանգնում: Թե´ ԵՊԲՀ-ում, թե´ հայկական այլ բուհերում վաղուց վերացել են ծամոն ճպճպացնող քարտուղարուհիները: Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու ա ԵՊՀ-ն էդ վիճակում մնացել:
    Ինքս էլ ԵՊՀ-ի ուսանողուհի եմ ու շատ անգամներ վատ եմ զգացել մուննաթով լցված սպասարկող անձնակազմից: Էնպես, որ երկրորդ անգամ չեմ ուզել մտնել Ուրախ եմ լսել, որ մյուս բուհերում էդպես չի:
    Բայց այ օրինակ գրադարաններում, հստակ կարող եմ ասել, որ նույն վիճակն է. հիմնականում կյանքից հոգնած զառամյալ մարդիկ են աշխատողները, ովքեր, տպավորություն է ստեղծվում, որ իրենց հետ աշխատավայր են բերում ընտանեկան հոգսերի մի ողջ կույտ: Հարց տալդ էլ չի գալիս, որ դեմքներին ես նայում: Ու ինձ միշտ թվացել ա, որ համակարգն ա մեղավոր:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (14.01.2014), Vardik! (14.01.2014), Նիկեա (13.10.2014), Վոլտերա (14.01.2014), Տրիբուն (15.01.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս էլ ԵՊՀ-ի ուսանողուհի եմ ու շատ անգամներ վատ եմ զգացել մուննաթով լցված սպասարկող անձնակազմից: Էնպես, որ երկրորդ անգամ չեմ ուզել մտնել Ուրախ եմ լսել, որ մյուս բուհերում էդպես չի:
    Բայց այ օրինակ գրադարաններում, հստակ կարող եմ ասել, որ նույն վիճակն է. հիմնականում կյանքից հոգնած զառամյալ մարդիկ են աշխատողները, ովքեր, տպավորություն է ստեղծվում, որ իրենց հետ աշխատավայր են բերում ընտանեկան հոգսերի մի ողջ կույտ: Հարց տալդ էլ չի գալիս, որ դեմքներին ես նայում: Ու ինձ միշտ թվացել ա, որ համակարգն ա մեղավոր:
    Անգամ ԵՊԲՀ գրադարանի աշխատակազմն ա շատ լավը էղել Ամերիկյանի գրադարանում էլ են նորմալ մարդիկ: Ինձ թվում ա՝ խնդիրը հենց ԵՊՀ երևույթի մեջ ա: Պետք ա պրոբլեմը քոքից կտրել (ռեկտոր փոխել):

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.01.2014), Աթեիստ (14.01.2014), Նարե91 (14.01.2014)

  13. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ թյուրիմացություն:
    1 տարի սովորել եմ մաթֆաքում, լրիվ կուշտ եմ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մասնավոր բուհ, թե՞ պետական
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 03.10.2015, 19:06
  2. Բամբասենք ԲՈՒՀ-երից
    Հեղինակ՝ Katka, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 04.02.2014, 20:03
  3. ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգը
    Հեղինակ՝ Hay_XY, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.04.2009, 14:25
  4. ԲՈՒՀ | Yellow pages
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.10.2008, 18:18
  5. Ծրագրավորողը ԲՈՒՀ-ում
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.08.2007, 09:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •