Եկա Ռուբիի վերքերին աղ ցանեմ։
Ծանոթացեք Ֆիզֆակի դեկան պրն․ Ավագյանը, էն մեկի անունն էլ մոռացել եմ, չեմ կարողանում հիշել։ Որ թողնես մեծ–մեծ կփրթեն ֆիզֆակը ԵՊՀի ամենաթյուն ֆակուլտետն ա, եսիմ քանի ակադեմիկոս, մի ղուրուշ դոկտորներ, անթիվ–անհամար թեկանծումեր են աշխատում։ ՈՒմ ա պետք, որ իրանց մարդավարի պահել էլ չգիտեն։ Այ քաքլան դե արի ու մի ասա, վաղն էլ քո գլխին մի բան կսարքեն, գնալու ես էդ լրատվամիջոցներին խնդրես, որ գան լուսաբանեն։ Արդարության համար պիտի նշեմ, որ Ավագյանը լավ մարդ ա, ու էստեղից էլ երևում ա, որ ինքն էլ չի ուզում, բայց հաստ ռեկտորի ձեռը քաքն ա ընկել։ Մարդ ռեկտորին նայում ա միանգամից հասկանում ա, որ դա կոնֆերենց դահլիճը բուֆետ սարքելուց բացի ուրիշ ոչ մի բանի ընդունակ չի։
Mr. Annoying (18.02.2017), Ruby Rue (16.01.2014), Ռուֆուս (16.01.2014)
Եթե էսօր Հայաստանում գիտություն-կրթություն պրոբլեմին կոմպլեքս նայենք, առանց մասնավորեցնելու ԵՊՀ, ԵՊԲՀ, ՀՊՏՀ թե մի ուրիշ բան, ապա ընդհանուր առմամբ ՀայԿոպի պահեստի կամ չորրորդ սոֆխոզի մակարդակի ա ամեն ինչ, Տարոնի պաշտպանությունը վկա:
Mr. Annoying (18.02.2017), մարդագայլուկ (13.04.2014), Նաիրուհի (15.01.2014), Նարե91 (15.01.2014)
Միանշանակ թյուրիմացություն:
Շատ բան կգրեի էս թեմայով, բայց ավելի լավ ա դրա տեղը գնամ դիպլոմայինս գրեմ, որ էս մի դարդից էլ պրծնեմ ու փասափուսես վերջնականապես հավաքեմ էս համալսարանից![]()
“My God - it's full of stars!”
Յոհաննես (13.04.2014)
Էս անտեր ԵՊՀ-ի պատճառով արդեն մի քանի օր ա լավ հավեսով կրակի մեջ եմ ընկել, չեմ կարողանում դուրս գալ:Էլ չգիտեմ՝ ինչ անեմ
![]()
ԵՊԲՀ-ից ես գոհ եմ. ճիշտ ա դեկանատի աշխատողներին չեմ սիրում, որովհետև եղել ա, որ գնացել եմ տեղում չի եղել Ա. Վ.-ն, բայց դեկանի, ռեկտորի հետ նման խնդիրներ երբեք չեմ ունեցել. միշտ տեղում են, միշտ հասանելիՈւ պատշաճ կերպով ընդունում են: Ռուբի ես զարմացած եմ: Գրադարանի աշխատողներն էլ են լավը, մուննաթ դեմքեր չեն, ծամոն ճտտացնողների էլ չեմ հանդիպել ....
մարդագայլուկ (13.04.2014)
ՌեկտորՆույնիսկ այդպես: Իսկ մեր ռեկտորը մեզ համար ոնց որ անհասանելի գագաթ լինի: Չնայած մյուս կողմից էլ երևի տենց ավելի լավ ա, որովհետև իրա հավերժ մուննաթ ռոժից մարդու սիրտ ա խառնում: Ու վաբշե էս համալսարանը ոնց որ մուննաթի, դիլետանտության, պլագիատի ու սպառնալիքների վրա հիմնված լինի:
Մեր գրեթե բոլոր դասագրքերը հիմնականում ստեղից ընդեղից թխած են, ու մեծամասամբ ինչ-որ ռուսական ոչ վստահելի աղբյուրներից, կարդում ես` բան էլ չես հասկանում: Աղբյուրները ընդանհրապես չեն նշում: Էսքան ժամանակ իմ հանդիպած միակ գիրքը, ուր աղբյուրը նշված ա եղել մեր դեկանի գիրքն էր, էն էլ աղբյուրը, ուշադրությու՛ն, վիքիպեդիան էր
Համալսարանի շուրջբոլորը ֆռֆռում են կուրսային.ամ-ի թռուցիկներ բաժանող մարդիկ, հաճախ իրենց հայտարարությունները մեծ մեծ տառերով կպցնում են հենց համալսարանի պատերին: Դասախոսները լսարան մտած-չմտած միանգամից վրա են տալիս` «քննությանը ոչ մեկիդ չեմ դնելու» կարգի սպառնալիքներով ու իրանց «հեղինակած» գրքերը ուսանողների վրա նաղդել փորձելով: Դասերը հիմնականում ահավոր ձանձրալի են, ոչ պրոդուկտիվ, մեծ մասամբ ժամանակի կորուստ: Ու էլի լիքը-լիքը բաներ, որ հավես չկա գրելու:
Իհարկե լուսավոր կետեր էլ են հանդիպում, բայց շատ հազվադեպ: Ինձ թվում ա հենց էդ լուսավոր կետերի շնորհիվ ա, որ ես էսքան ձգել եմ :Ճ
Վերջին խմբագրող՝ մարդագայլուկ: 13.04.2014, 23:27:
“My God - it's full of stars!”
Մենք հիմա ինչ ասես կարող ենք գրել մայր բուհի մասին, ինչքան ասես կարող ենք փնովել, բայց եկեք չմոռանանք, որ մայր բուհում տիրող մթնոլորտը մեր հանրության արտացոլանքն ա ՝ այդ թվում մեր: Խոստովանեք, քանի՞ անգամ եք արտագրել: Ի՞նչն էր ձեզ ստիպում, գնահատականը՞: Այնինչ կարող էիք արժանապատիվ պահել ձեզ: Վա՜յ, մոռացել էի որ այդ բառը իմաստազրկվել ա մեր մեջ![]()
Ես դժբախտություն եմ ունեցել ֆրանսիական համալսարանի բակալավրն ավարտելուց հետո ԵՊՀ-ում հեռակա մագիստրատուրայում սովորել:
Երեխեք, ամեն ինչին կպած ինքներդ հետևեք ու աշխատեք ձեզ ինչ ասում են, ՏՊԱԳԻՐ կանոնակարգերով ճշտել:
Օրինակ՝ մի անգամ մեզ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻՑ ասում են. «Եթե ուզում եք, կարող եք էսօրվա քննությունը հանգիստ լիկվիդ թողնել. կարգը վերջերս փոխվել է, դուք էլ վարձ տալու խնդիր չունեք, ու ոչ մի տարբերություն չի լինելու»:
Գալիս է լիկվիդի օրը, գերազանց պատասխանում եմ, դասախոսը կեսից ընդհատում է, ասում է՝ կներես, 17-ից ավել չեմ կարող դնել, որովհետև ինձ մոտ գնահատականների թերթիկի վրա (որը հետագայում համակարգիչն ա կարդում) 17-ից ավել նշանակելու տեխնիկական հնարավորություն պարզապես չկա: Եթե քննության հիմնական օրը գայիր, քեզ մեխանիկորեն 20 էի նշանակելու...
Ու նմանատիպ հարյուրավոր պատմություններ: Ինձ էդպես էլ իմ ուզած տեղը պրակտիկայի չնշանակեցին՝ չնայած այն բանին, որ ամիսներ առաջ իրենց համարյա ԲՌՆԱԲԱՐՈՒՄ էի՝ ասելով, որ ԿՈՆԿՐԵՏ ԷՍԻՆՉ ՏԵՂՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ, ինձ ինֆորմացիա տվեք, թե ինչ պետք է անեմ, ինչ է հարկավոր անել, ինձ հանգստացնում էին, ասում էին գնա բալիկ ջան, մենք էդ կազմակերպության հետ պայմանագիր ունենք, քեզ մեխանիկորեն էնտեղ կընդունեն: Գալիս է պրակտիկա գնալու օրը, զանգ հեռախոսիս. Անի, ափալ-թափալ ինչ-որ քնձռոտ տեղ ընտրի, մենք տեղյակ չէինք, որ էդ հիմնարկ չես կարող մեխանիկորեն գնալ...
Էլ որ մեկն ասեմ... Որ դասախոսները մոռանում էին, որ տվյալ օրը քննություն կա նշանակված, արդեն սովորական բան էր դառել: Ֆրանսիականում 15 րոպե նշանակված ժամից ուշանում էինք, ներս չէին թողնում... Փոխարենը՝ հստակ գիտեիր ինչ պետք է անես, երբ ու ինչպես: Տարվա սկզբից պլաններդ կարող էիր կազմել մինչև տարվա վերջ: Իսկ ԵՊՀ-ում արկածներն անպակաս էին:
Վերջին խմբագրող՝ AniwaR: 05.07.2014, 00:31:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Վայ ԵՊՀ, վայ: Ես 1-ին կուրսում եմ մագիստրատուրայի: Բակալավրում ֆիզֆակը տանելի էր իրա ամեն ինչով, հիմա՝ չէ: Մի միջադեպ էսօրվանից. լսարանում կանգնած էինք կուրսեցիներով, զանգը տվել էր, դասախոսը մի քիչ ուշ մտավ: Մտավ, կուրսեցուս բրդեց, ինձ նայեց, ասում ա նստե՛ք, բրդոտ: Թարս նայեցի վրեն, ասեցի ի՞նՇ բրդոտ: Ասում ա հա ի՞նչ, բրդո՞տ չես՝ գլխիդ ու երեսիդ լիքը մազ կա: Կոռեկտ պահեցի ինձ, բայց մուննաթով նստեցի: Աղջիկներին ասում ա՝ էս գերազանգի՞կ ա, ասին հա: Ասեցի կուզե՞ք էս բլոտի սեղանի վրա խաղացողներից լինեի, թե՞ նախընտրում եք թրաշ: Ասում ա ինքը չի նախընտրում ոչ մի բան էլ, ասեցի ուրեմն պետք չէր տենց խոսել: Բան չասեց:
Առաջին կոնտակտը վատն էր, բայց շարունակությունը գերազանցեց բոլոր սպասելիքները: Ասում ա առարկայի անունը անհասկանալի անուն ա, ինքն էլ չի հասկանում, ասում ա ասեք ինչ պատմեմ, կպատմեմ: Բա: Չկա ծրագիր, ընգեր, չկա: Ի՞նչ ծրագիր: Մի խոսքով, արեց իրա դասը, բայց դե դա վերջը չէր: Պիտի շուտ դուրս գայի, պիտի մարդ տեսնեի: Խնդրեցի, որպես նորմալ մարդ, պիտի որ ադեկվատ դրսևորեր իրան, մանավանդ տենց սկզբից հետո տենց մեղմ եմ մոտենում: Թողեց, ասում ա հեռախոսդ վերց, գնա: Հետո էլ՝ հաջողություն Մուրացան, ինքն էլ չէ՞ քո նման թրաշ ուներ: Մուրացան անո՞ւնն էր, թե՞ ազգանունը: Ասեցի գրական կեղծանունն է, նույն կերպ ինչպես Նար-դոսը, Րաֆֆին և ուրիշ հայտնիները: Ու դուռը հետևիցս փակեցի: Գնացի: Ու ահավոր լարված էի սաղ օրը:
Սա օրվա 2-րդ միջադեպն էր: Առաջինը եղավ առավոտյան: Մտանք լսարան, որը 1-ին հարկում ա: Սովորաբար էդ լսարանում անում են դասեր վատ, թույլ խմբերը: Իրանք չգիտեմ սովորաբար ոնց են դաս անում, բայց էսօր հայտնաբերեցի, որ սեղանը կոտրած ա, գետնին լիքը ծխախոտի մնացորդներ էին: Ահավոր նյարդային էի, լիքը բան եմ ասել, ու պատերին հարվածելով գնացի դեկանատ մուննաթի, հետո թարգեցի, հանգստացա, իջա:
Համալսարանը սկում ա: Չգիտեմ, վերջին շրջանի շփումներս են պատճառը, թե կուտակված նեգատիվը, բայց չկա փրկություն էս ֆորմատում: Յախք, յախք, յախք:
ԵՊՀ-ի միակ փրկությունը... հմմմմմ.....խույ,չկա։
Varzor (28.05.2019)
Հեչ որ չէ,մենակ Արամ Վարտիկյանի նման դասախոս ունենալու համար արժեր ԵՊՀ ընդունվել,dead poets society-ին նայելուց չէի հավատում,որ մի օր տենց հզոր դասախոս մեզ կռաստվի,բայց ես սխալվեցի:Դ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ