User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: ԵՊՀ. մայր բուհ, թե՞ թյուրիմացություն

  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    968
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԵՊՀ. մայր բուհ, թե՞ թյուրիմացություն

    Գրողը տանի քեզ, ով ԵՊՀ...
    Ինչ եկել, չեմ եկել, էս համալսարանս ատամները սրել ու իմ դեմ է ելել, կամ էլ ես՝ իր, ով գիտե: Մինչև անհրաժեշտ փաստաթղթերը հավաքեցի, դարձավ դեկտեմբերի 27ը՝ տարվա վերջին աշխատանքային օրը: Թղթերը տարա համալսարան, որ դրանցից պրծնեմ ու դասախոսների հետ քննությունների մասին խոսեմ: Մի թուղթ էլ դեկանը պիտի ստորագրեր, բայց ես ամբողջ օրը դեկանատի մոտ իրեն սպասեցի՝ ինչպես քյառթու տղան իր ուզած աղջկա քուչում, ու հազիվ հաջողացրի հենց միջանցքում մի ստորագրություն պոկել: Նա զբաղված էր, քանի որ միևնույն ժամանակ, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում, դասախոսական կազմը սուփրա սեղան էր բացել: Աշխատանքային օր էր ու աշխատանքային ժամ, իսկ ես՝ շտապ գործեր ունեցող ուսանող, բայց իրենց խնջույքը խանգարելն իմ ուժերից վեր էր: Էդպես էլ ոչ որևէ դասախոսի տեսա, ոչ էլ՝ դեկանի հետ խոսեցի, իսկ դեկանատում էլ մուննաթախառն տոնով շրջանցեցին իմ հարցերը:
    Բայց արի ու տես, ոչ ոք իմ ու իմ գործերի հավեսը չուներ: Միջազգային կապերի բաժնի ոմն աշխատող մուննաթով թղթապանակիցս մի թուղթ վերցրեց, մնացածն էլ տվեց որ ոմն մեկի քարտուղարուհուն տանեմ: Քարտուղարիուհին էլ՝ պռտված, մի տուփ ծամոն որոճացող շիկահեր էակ մը, բերանով եռանդուն լվացք անելով վերցրեց թղթերն ու բնականաբար իմ հարցերին չպատասխանելով, ինձ գրողի ծոցն ուղարկեց:
    Ես ասեմ մշակութային շոկ, դուք հասկացեք՝ անմակարդակություն ու անհարգալից վերաբերմունք:

    Ուրեմն, հունվարին քննություններ ունեմ, բայց միջազգային կապերի բաժնի վարիչն ինձ ասաց, որ մտնում է արտասահմանից նոր վերադարձած ուսանողի դրության մեջ ու ինձ մեկ ամիս ավել ժամանակ տվեց, որ քննություններս հանձնեմ: Ես էլ որոշեցի օգտագործել էդ հնարավորությունն ու ավելի լավ պարապել:
    Բայց արի ու տես, որ հիմա նույն դեկանատից շուխուր են անում, որ ես պարտավոր էի հունվարի քննություններս հանձնել հենց հունվարին՝ առանց հաշվի առնելու, որ ես ոչ դասախոսների հետ եմ հանդիպել, ոչ դեկանն է ինձ հինգ րոպե ժամանակ հատկացրել, ոչ էլ որևէ խնդիր են լուծել դեկանատում:
    Ես հիմա համոզված եմ, որ գնամ նույն միջազգային բաժին, ինձ կասեն, որ հավելյալ ժամանակ չեն տվել ու ես կկանգնեմ խնդրի առաջ, որտեղ միակ մեղավորը ես կլինեմ: Իսկ քննություններն էլ ստիպված կլինեմ հենց հիմա տալ և համապատասխանաբար զրկվել գերազանց գնահատականներից ու անվճար սովորելուց:


  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (14.01.2014), Jarre (15.01.2014), Rammstein (14.01.2014), Sagittarius (14.01.2014), Vardik! (14.01.2014), VisTolog (14.01.2014), Աթեիստ (14.01.2014), Անվերնագիր (14.01.2014), մարդագայլուկ (13.04.2014), Նիկեա (13.10.2014), Շինարար (14.01.2014), Ռուֆուս (14.01.2014), Վոլտերա (14.01.2014), Տրիբուն (14.01.2014)

  3. #2
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    968
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեև ԵՊՀ-ի մասին թեմա գոյություն ունի, բայց այս թեմայում ուզում եմ քննարկել ԵՊՀ-ի՝ մայր բուհին ոչ սազական քաղաքականությունն, ինչպես նաև այն խնդիրները, որոնց դուք եք հանդիպել համալսարանում:
    Ես ԵՊՀ-ից բողոքներ ու դժգոհություններ էնքան ունեմ, որ չցանկացա Դժգոհի անկյունը օկուպացնել միայն ԵՊՀ-ի մասին իմ գրառումներով: Դժգոհ Գրառում 1 և Գրառում 2:


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.01.2014), Վոլտերա (14.01.2014)

  5. #3
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մայր բուհի» պիտակը հաստատ խոչընդոտ չի հանդիսանում, որ ամեն բան տեղը տեղին լինի, ախր ո՞նց կարող ա առհասարակ պետական համակարգում ամեն բան նորմալ լինի… չկա նման բան: Բոլոր պետական համակարգերում էլ էս նույն բանն ա, ոչ միայն ԵՊՀ-ում, ու դա կշարունակվի էնքան, մինչև որ կազմաքանդ չարվի էս համակարգը:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (15.01.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մայր բուհի» պիտակը հաստատ խոչընդոտ չի հանդիսանում, որ ամեն բան տեղը տեղին լինի, ախր ո՞նց կարող ա առհասարակ պետական համակարգում ամեն բան նորմալ լինի… չկա նման բան: Բոլոր պետական համակարգերում էլ էս նույն բանն ա, ոչ միայն ԵՊՀ-ում, ու դա կշարունակվի էնքան, մինչև որ կազմաքանդ չարվի էս համակարգը:
    Նարե ջան, սենց հարցերը ԵՊԲՀ-ում շատ ավելի հեշտ ու առանց գլխացավանքի էին լուծվում Որ Ռուբին էս ամեն ինչը պատմում ա, մազերս բիզ-բիզ են կանգնում: Թե´ ԵՊԲՀ-ում, թե´ հայկական այլ բուհերում վաղուց վերացել են ծամոն ճպճպացնող քարտուղարուհիները: Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու ա ԵՊՀ-ն էդ վիճակում մնացել:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (14.01.2014), Vardik! (14.01.2014), VisTolog (14.01.2014), Աթեիստ (14.01.2014), Նիկեա (13.10.2014), Վոլտերա (14.01.2014)

  9. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ թյուրիմացություն:
    1 տարի սովորել եմ մաթֆաքում, լրիվ կուշտ եմ:

  10. #6
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարե ջան, սենց հարցերը ԵՊԲՀ-ում շատ ավելի հեշտ ու առանց գլխացավանքի էին լուծվում Որ Ռուբին էս ամեն ինչը պատմում ա, մազերս բիզ-բիզ են կանգնում: Թե´ ԵՊԲՀ-ում, թե´ հայկական այլ բուհերում վաղուց վերացել են ծամոն ճպճպացնող քարտուղարուհիները: Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու ա ԵՊՀ-ն էդ վիճակում մնացել:
    Ինքս էլ ԵՊՀ-ի ուսանողուհի եմ ու շատ անգամներ վատ եմ զգացել մուննաթով լցված սպասարկող անձնակազմից: Էնպես, որ երկրորդ անգամ չեմ ուզել մտնել Ուրախ եմ լսել, որ մյուս բուհերում էդպես չի:
    Բայց այ օրինակ գրադարաններում, հստակ կարող եմ ասել, որ նույն վիճակն է. հիմնականում կյանքից հոգնած զառամյալ մարդիկ են աշխատողները, ովքեր, տպավորություն է ստեղծվում, որ իրենց հետ աշխատավայր են բերում ընտանեկան հոգսերի մի ողջ կույտ: Հարց տալդ էլ չի գալիս, որ դեմքներին ես նայում: Ու ինձ միշտ թվացել ա, որ համակարգն ա մեղավոր:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (14.01.2014), Vardik! (14.01.2014), Նիկեա (13.10.2014), Վոլտերա (14.01.2014), Տրիբուն (15.01.2014)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս էլ ԵՊՀ-ի ուսանողուհի եմ ու շատ անգամներ վատ եմ զգացել մուննաթով լցված սպասարկող անձնակազմից: Էնպես, որ երկրորդ անգամ չեմ ուզել մտնել Ուրախ եմ լսել, որ մյուս բուհերում էդպես չի:
    Բայց այ օրինակ գրադարաններում, հստակ կարող եմ ասել, որ նույն վիճակն է. հիմնականում կյանքից հոգնած զառամյալ մարդիկ են աշխատողները, ովքեր, տպավորություն է ստեղծվում, որ իրենց հետ աշխատավայր են բերում ընտանեկան հոգսերի մի ողջ կույտ: Հարց տալդ էլ չի գալիս, որ դեմքներին ես նայում: Ու ինձ միշտ թվացել ա, որ համակարգն ա մեղավոր:
    Անգամ ԵՊԲՀ գրադարանի աշխատակազմն ա շատ լավը էղել Ամերիկյանի գրադարանում էլ են նորմալ մարդիկ: Ինձ թվում ա՝ խնդիրը հենց ԵՊՀ երևույթի մեջ ա: Պետք ա պրոբլեմը քոքից կտրել (ռեկտոր փոխել):

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.01.2014), Աթեիստ (14.01.2014), Նարե91 (14.01.2014)

  14. #8
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համալսարանից գոհ եմ: Թող էս կարծիքն էլ լինի: Նախ սկսեմ ամբիոնից, սովորելուս ընթացքում ունեցել եմ դժգոհություններ, որ ինչ-ինչ ծրագրերից տեղեկացված չեմ լինում, բայց հիմա կարծում եմ, որ ես ինքս շատ պասիվ ուսանող եմ եղել, չհետաքրքրված, հաճախ քննությունների ժամանակ ոչ ամբիոնի դասախոսները զարմացել են, որ այդպես լավ է պատասխանում տարվա ընթացքում ոչնչով աչքի չընկած ուսանողը, կամ միջանկյալը ամենաբարձր ստացած ուսանողը ես եմ փաստորեն, իրենք ենթադրել են, թե իմ անուն-ազգանուն ունեցողը բոլորովին այլ ուսանող է: Իհարկե, ես մի անգամ նույնիսկ դժգոհությամբ լեցուն բոցաշունչ էլեկտրոնային նամակ ուղարկեցի ամբիոնի վարիչին, բայց էլի եմ ասում՝ հիմա մտածում եմ, որ ամեն ինչ էդքան միանշանակ չէր, ու այդ որոշ դեպքերի մեղավորը նախ և առաջ երևի ես էի:

    Դեկանատում ունեինք այդպես ասած մուննաթ աշխատող: Քանի որ ես պասիվ ուսանող էի, երբեք չէի կարող ենթադրել, որ դեկանատի էդ աշխատողը կամ դեկանը ինձ կարող են ճանաչել, բայց առիթ եղավ ինչ-որ կրթաթոշակ նշանակելու, որից ես իմ պասիվության շնորհիվ տեղյակ էլ չէի, իրանք որոշել էին, որ ինձ ներկայացնեն, ու ստացա էդ կրթաթոշակը:

    Արդեն հայցորդությանս ժամանակ մի տեսակ մուննաթ վերաբերմունք էի տեսնում ասպիրանտուրայի բաժնում, էն աստիճան, որ մի անգամ էդ կանանցից մեկին ասացի՝ եթե ես Ձեզ ինչ-որ վատություն եմ արել, ներողություն եմ խնդրում: Բայց դա էլ երևի էդ մարդկանց արմատացած ձևն էր, իրանք երևի չէին էլ զգում իրանց ձայնում էդ երանգը: Իսկ ես դա տանել չեմ կարողանում, աշխատանքից, օրինակ, դուրս եմ եկել հենց ղեկավարիս ձայնում ունեցած էդ երանգի համար, որը, վստահ եմ, ինքը նույնիսկ չի էլ գիտակցում: Բայց էն ամենը ինչ կարևոր էր, որ իմանամ, էդ մարդիկ ասում էին ինձ, հուշում, եթե ինչ-որ հարցով դիմում էի, ընդառաջում էին: Երբ հայցորդությունս մի տարով էլ էի ուզում հետաձգեմ, թե ամբիոնում, թե ասպիրանտուրայի բաժնում ինձ հուշեցին, որ նույնիսկ եթե աշխատանքս ավարտած չէ, եթե վստահ եմ, որ մոտակա ամիսներին կհասցնեմ պաշտպանել, էլ պետք չի անիմաստ գումար ծախսել: Բացի էդ՝ էդ ողջ ընթացքում ամբիոնում ինձ լիքը հարցերով են աջակցել, որոշ հարցեր ես վերագրում եմ նաև իմ ղեկավարի ունեցած հարգանքին և բնականաբար նրա համար է արվել, բայց արդյունքն էն ա, որ ես տեսել եմ լավ, կամեցող, ընդառաջող վերաբերմունք:

    Էլ չասեմ, որ բոլոր դասախոսները, աշխատակիցները մեզ հետ խոսում էին Դուք-ով, ինչը, օրինակ, վանաձորյան բուհերում ընդունված չէ: Եղբայրս Վանաձորում էր սովորում, դասախոսների հետ խոսում էր դու-ով. երբ փորձում էին պահանջել, որ Դուք-ի անցնի, ասում էր՝ նախ դու անցի Դուք-ի, հետո պահանջի, որովհետև իմ սովորած բուհի օրինակը գիտեր: Ես գիտեմ, որ մեր կրթական համակարգը շատ խնդիրներ ունի, բայց ամեն դեպքում ես մեծ մասամբ ուսանողակենտրոն մոտեցում եմ տեսել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 14.01.2014, 14:20:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (14.01.2014), Moonwalker (14.01.2014), Ruby Rue (14.01.2014), Vardik! (14.01.2014), Նաիրուհի (14.01.2014)

  16. #9
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր համալսարանում ոնց որ բոլորը ուսանողին իրանց թշնամի համարեն` դասախոսներից սկսած, դեկանատի աշխատողներից ու գրադարանավարուհիներից վերջացրած: Մի բառ խոսում ես հետները, նենց մուննաթ-զուննաթ են կապում, որ դու էլ ես ամաչում իրանց բան խնդրելուցդ: Հա' ու ամենաշատը գրադարանավարներին չեմ սիրում, ոնց որ ափսոսեն մարդու գիրք տալ, հետո էլ ասում են, թե չենք կարդում:
    Դե դասախոսների պահով լռում եմ, լրիվ թքած ունեն ուսանողների վրա, լակոտների պես են վերաբերվում: ՈՒ վապշե` ԵՊՀ, դու աղբ ես:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (14.01.2014)

  18. #10
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    968
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս էլ ԵՊՀ-ի ուսանողուհի եմ ու շատ անգամներ վատ եմ զգացել մուննաթով լցված սպասարկող անձնակազմից: Էնպես, որ երկրորդ անգամ չեմ ուզել մտնել Ուրախ եմ լսել, որ մյուս բուհերում էդպես չի:
    Բայց այ օրինակ գրադարաններում, հստակ կարող եմ ասել, որ նույն վիճակն է. հիմնականում կյանքից հոգնած զառամյալ մարդիկ են աշխատողները, ովքեր, տպավորություն է ստեղծվում, որ իրենց հետ աշխատավայր են բերում ընտանեկան հոգսերի մի ողջ կույտ: Հարց տալդ էլ չի գալիս, որ դեմքներին ես նայում: Ու ինձ միշտ թվացել ա, որ համակարգն ա մեղավոր:
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր համալսարանում ոնց որ բոլորը ուսանողին իրանց թշնամի համարեն` դասախոսներից սկսած, դեկանատի աշխատողներից ու գրադարանավարուհիներից վերջացրած: Մի բառ խոսում ես հետները, նենց մուննաթ-զուննաթ են կապում, որ դու էլ ես ամաչում իրանց բան խնդրելուցդ: Հա' ու ամենաշատը գրադարանավարներին չեմ սիրում, ոնց որ ափսոսեն մարդու գիրք տալ, հետո էլ ասում են, թե չենք կարդում:
    Դե դասախոսների պահով լռում եմ, լրիվ թքած ունեն ուսանողների վրա, լակոտների պես են վերաբերվում: ՈՒ վապշե` ԵՊՀ, դու աղբ ես:
    Էս ԵՊՀ-ի գրադարանը մի ամբողջ պատմություն է: Ուրեմն, քննությունների նախօրեին գրադարանում պարապելով ես հասցնում էի իմանալ գրադարանի բոլոր աշխատողների ընտանեկան խնդիրները. տարիքովներն իրենց հարսներից էին բամբասում, երիտասարդները՝ սկեսուրներից ու տալերից: Ես գերտեղեկացված էի նաև հայկական սերիալներից, գիտեի վերջին բամբասանքները Նազենի Հովհաննիսյանի մասին ու տեսնում էի, որ ոչ մի գրադարանի աշխատող գիրք չի կարդում:

    Մի անգամ էլ, մի ուրիշ ընթերցասրահի աշխատող ներքնազգեստ էր վաճառում ու էդպես իմացա նաև, թե ում ամուսինը ինչ չափի վարտիք է հագնում:


  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    delicate (04.06.2015), Vardik! (14.01.2014), մարիօ (14.01.2014), Նարե91 (14.01.2014), Նիկեա (13.10.2014), Վոլտերա (14.01.2014)

  20. #11
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ էլ, մի ուրիշ ընթերցասրահի աշխատող ներքնազգեստ էր վաճառում ու էդպես իմացա նաև, թե ում ամուսինը ինչ չափի վարտիք է հագնում:
    Մեկ էլ կարելի ա ուտելիքների բաղադրատոմսեր իմանալ իրանցից

  21. #12
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,249
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    և գոհ եմ, և դժգոհ:
    Գոհ եմ-2.5 տարվա մեջ առանց սովորելու ունեցել եմ ընդամենը 2 լիկվիդ :
    Դժգոհ եմ-դժգոհ եմ
    A long time ago, in a galaxy far, far away...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարիօ (14.01.2014)

  23. #13
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    և գոհ եմ, և դժգոհ:
    Գոհ եմ-2.5 տարվա մեջ առանց սովորելու ունեցել եմ ընդամենը 2 լիկվիդ :
    Դժգոհ եմ-դժգոհ եմ
    Լիկվիդներով լիներ, մենք ընդհանրապես չէինք բողոքի, բայց դե հարցը լրիվ ուրիշ է

  24. #14
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,249
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիկվիդներով լիներ, մենք ընդհանրապես չէինք բողոքի, բայց դե հարցը լրիվ ուրիշ է
    Ընդհանրապես ուսման վերբերյալ իմ պատկերացումները այսպիսին են` Կոմիքս վ ստուդիու

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    A long time ago, in a galaxy far, far away...

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (14.01.2014), Sagittarius (15.01.2014), Նիկեա (13.10.2014), Ռուֆուս (14.01.2014)

  26. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,434
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ զգում են, որ իրենցից ինչ-որ բան է կախված, որ քեզ համար կարևոր է, հետները խոսել չի լինում (հիմնականում)։ Դա կարող եմ պնդել և´ դեկանիս, և´ մագիստրատուրայում մեր ամբիոնի վարիչի, և´ լիքը այլ մարդկանց օրինակով։ Վերջերս դեկանին մոտեցա՝ խնդրելով, որ մի երաշխավորական նամակ գրի ինձ համար (բնականաբար ինքը չէր գրելու, միայն ստորագրելու էր), ասաց, որ ինքն իրավունք չունի ինձ որևէ թուղթ տալ որովհետև ես այլևս ուսանող չեմ։

    Դրա փոխարեն հրաշալի դեկանատ ունեինք՝ հրաշալի ուսանողակենտրոն աշխատողներով։ Չնայած նրան, որ շատ պրոբլեմատիկ ուսանող եմ եղել, ոչ մի անգամ մուննաթով չեն խոսել հետս։

    Իսկ վերին օղակներն ընդհանրապես են, ներառյալ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժինները։ Իրենք տեղյակ չեն անգամ իրենց բաժնին առնչվող վերջին որոշումներից, դեռ մի բան էլ էնպես են խոսում հետդ, որ երկորդ անգամ մոտենալ չես ուզում։

    Ես էլ եմ կարծում, որ դրա լուծման առաջին քայլը սովետաբույր (ամենավատ իմաստով) ռեկտորին փոխելն է, հին կադրերին պատասխանատու պաշտոններից զրկելը կամ նրանց «իշխանությունը» սահմանափակելը, եթե դա նրանց մասնագիտական որակներով չի պայմանավորված, մեկ էլ ջահել քարտուղարուհիների գրեթե ողջ՝ ԽԾԲ-ով ու սիլիբիլիներով կազմավորված կաստայի վերացումն ու բարեհամբույր, գործից գլուխ հանող ու իրենց ամենակարող չերևակայող աշխատողների նշանակումը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (15.01.2014), մարիօ (15.01.2014), Վոլտերա (14.01.2014)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մասնավոր բուհ, թե՞ պետական
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 03.10.2015, 19:06
  2. Բամբասենք ԲՈՒՀ-երից
    Հեղինակ՝ Katka, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 04.02.2014, 20:03
  3. ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգը
    Հեղինակ՝ Hay_XY, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.04.2009, 14:25
  4. ԲՈՒՀ | Yellow pages
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.10.2008, 18:18
  5. Ծրագրավորողը ԲՈՒՀ-ում
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.08.2007, 09:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •