User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Սուտը կարո՞ղ է սպիտակ լինել

  1. #46
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե իմ մասին տենց բան իմանաք՝ ինձ չասեք։ Նու, մի թեթև հասկացրեք, որ աննպատակ ապրելը պետք է թողնել ու սկսել անել էն, ինչ իրոք կուզենայի անել։ Ու մեկ էլ ասեք մենակ էն դեպքում, եթե մի ամսից էլ քիչ է մնացել։

    Հլը մի րոպե. կարո՞ղ է մամաս մի բան գիտի, որ անընդհատ ուզում է՝ լրջանամ

    Իրավունք-բան հասկանում եմ, բայց մեկ է՝ ճիշտ չեմ համարում առանց հիվանդի նկարագրի մասին հնարավոր բոլոր տեղեկությունները հավաքելու իրեն ասելը, որ բան չի մնացել։
    Ինչքան էլ ասենք, որ կյանքը պետքներս էլ չի, ինչքան էլ մտածենք, որ ամեն օրը, ամեն պահը կարող է վերջինը դառնալ ինչ-որ պատահարի, բնական աղետի, եսիմինչի պատճառով, մեկ է, բոլորիս էլ թվում է, թե մենք իրականում անմահ ենք, ու էդ պահն էնքան հեռու ու անիրական է։
    Իսկ ի՞նչ կլինի, եթե իմանաս, որ կոնկրետ էդ պահին, էդ օրը, էդ ամսում ես մեռնելու։ Չեմ կարծում, թե անգամ ամենապինդ նյարդերով մարդիկ դրան կդիմանան, կկարողանան խուսափել իրենց վերջին օրերը, ամիսները դժոխք սարքելուց կամ չեն տրվի առնվազն սիրուն, թատերականացված մահ բեմադրելու գայթակղությանը։

    Հա, լավ կլինի, որ մարդ հասցնի մինչև մահն ավարտել կիսատ թողած գործերը, վայելի էն բաները, որոնց մասին երազել է, լիարժեք ապրի կյանքի վերջին շրջանը, բայց դրան էնքա՜ն զգույշ է պետք մոտենալ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 15.01.2014, 00:43:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.01.2014), Արէա (15.01.2014), Գալաթեա (15.01.2014), Վոլտերա (15.01.2014), Տրիբուն (15.01.2014)

  3. #47
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vardik!-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ասողը շատ լավ պատկերացնու՞մա:
    Ես համ էդ սպիտակ ստին եմ բախվել,երբ ինձնից ծածկել են շատ թանկ մարդու մոտալուտ մահը,համ էլ ինձ առերես ասել են,որ բան չի մնացել ապրելու:
    Երկրորդի մասին մի երկու բառ պատմեմ:

    Լուրջ ու հիմար վիճակ էր: Մի անպատասխանատու լաբորանտ նենց էր իրար խառնել բոլորի անալիզները,որ սատանան էլ տենց չի կարա: Ու բժիշկը առանց երեսիս նայելու,առանց նախապատրաստելու,միանգամից շպրտումա,որ բան չի մնացել... Դե,բժշկական էթիկայի մասին ինքը հավանաբար անտեղյակ էր,գիտելիքներով էլ հաստատ չէր փայլում: Ի՞նչ կլիներ,եթե ինքը իմ հարազատներին ասեր տենց բան: Իրանք միանգամից կհավատային ու իմ համար մի սպիտակ սուտ կհորինեին հավանաբար: Էն առաջին պահի շոկը որ անցավ,սովորական համառությունս գլուխ բարձրացրեց,չհավատացի,որ կարա էդպես լինի: Լրիվ ուրիշ լաբորատորիայում նույն անալիզները ուրիշ ու ճիշտ բան ցույց տվեցին: Փառք Աստծո,ներքին ձայնս ճիշտ էր հուշել,ամեն ինչ նորմալ է: Իսկ Էն երկու շաբաթը,որ անցավ մինչև էդ,ամեն ինչ արժեր:
    Վարդ ջան, նայի:
    Համ ասում ես՝ շատ լավ պատկերացրել ես, համ էլ ասում ես, որ չես հավատացել...
    Բայց մենք հավատացողների մասին ենք չէ՞ խոսում: Էն մարդկանց, ովքեր գիտեն, որ մահանալու են: Ում սխալ արդյունք չեն տվել:

    Համարվում ա, որ սեփական մոտալուտ մահվան լուրը ստացած մարդկանց մոտ լինում են երեք իրար հաջորդող ստադիաներ`

    1 Denial- ժխտում/հավատալու անկարողություն
    2 Anger - զայրույթ
    3 Acceptance- համակերպում

    Հիմա որ նայենք քո դեպքը. դու լուրն իմանալու պես մտել ես առաջին ստադիայի մեջ: Այսինքն հրաժարվել ես հավատալ: Անվանիր դա ներքին ձայն, կամ ինչ ուզում ես, փաստը մնում է փաստ դու չես ուզեցել հավատալ, որ արդյունքները կարող են ճիշտ լինել: Բարեբախտաբար և փառք Աստծո՝ դրանք իսկապես սխալ են եղել:
    Բայց լիքը ուրիշների համար դրանք ճիշտ են լինում ու նրանք անցնում են բոլոր ստադիաների միջով:

    Ու ամենավատն այն է, որ ամենադժվարը մարդկանց տրվում է վերջին ստադիան: Շատերը երկրորդի մեջ են մնում մինչև ավարտի գալը:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 15.01.2014, 02:18:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (15.01.2014), Աթեիստ (15.01.2014)

  5. #48
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես որ տենց բան եմ պատերացնում, աչքիս առաջ breaking bad-ն ա, կուզեմ նախօրոք իմանամ, որ պատկերացնեմ ընտանիքս ոնց ա ինձանից հետո ապրելու ու մի բան կազմակերպեմ։
    Ու պատկերացնում եմ, թե ինչ վատը կդառնամ էդ 2-րդ փուլում։
    Վայթե տնեցիքին կտակ/մտակով ապահովեմ ու էթամ մի մի տեղ գլուխս ուտեմ, որ իրանց կյանքը չուտեմ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.01.2014), keyboard (15.01.2014)

  7. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, մի բան ասեմ էլի: Էդ «բան չի մնացելը» շատ հարաբերական ա: Տեսեք, Նաիրուհին ասում ա՝ մի ամսից պակաս մնա, էդ ժամանակ ասեք: Բայց բժշկությունն անզոր ա ասել՝ ինչքան ա մնացել: Կարա ասի՝ անբուժելի ա ու վերջ: Չե՞ք տեսել տենց դեպքեր, որ ասենք «մի երկու ամիս են տվել», բայց հիվանդը մի տարի ապրել ա: Նենց որ ժամկետների մասին խոսելն էնքան էլ լուրջ չի: Իսկ հիվանդությունը համարվում ա մահացու, եթե մինչև երկու տարվա ընթացքում ա մահվան բերում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (16.01.2014), Նարե91 (15.01.2014)

  9. #50
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Իսկ հիվանդությունը համարվում ա մահացու, եթե մինչև երկու տարվա ընթացքում ա մահվան բերում:
    Ասենք հիվանդը 50 տարեկան ա, ու բժիշկն ասում ա. «Ձեր հիվանդությունը չի բուժվում, Ձեզ մնացել ա ապրել առավելագույնը 40 տարի: Լրջացե՛ք ու վերջացրե՛ք բոլոր կիսատ թողած գործերը»:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.01.2014), Smokie (15.01.2014)

  11. #51
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք հիվանդը 50 տարեկան ա, ու բժիշկն ասում ա. «Ձեր հիվանդությունը չի բուժվում, Ձեզ մնացել ա ապրել առավելագույնը 40 տարի: Լրջացե՛ք ու վերջացրե՛ք բոլոր կիսատ թողած գործերը»:
    Դրա համար գրել եմ՝ առավելագույնը երկու տարի:

  12. #52
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդ ջան, նայի:
    Համ ասում ես՝ շատ լավ պատկերացրել ես, համ էլ ասում ես, որ չես հավատացել...
    Բայց մենք հավատացողների մասին ենք չէ՞ խոսում: Էն մարդկանց, ովքեր գիտեն, որ մահանալու են: Ում սխալ արդյունք չեն տվել:

    Համարվում ա, որ սեփական մոտալուտ մահվան լուրը ստացած մարդկանց մոտ լինում են երեք իրար հաջորդող ստադիաներ`

    1 Denial- ժխտում/հավատալու անկարողություն
    2 Anger - զայրույթ
    3 Acceptance- համակերպում

    Հիմա որ նայենք քո դեպքը. դու լուրն իմանալու պես մտել ես առաջին ստադիայի մեջ: Այսինքն հրաժարվել ես հավատալ: Անվանիր դա ներքին ձայն, կամ ինչ ուզում ես, փաստը մնում է փաստ դու չես ուզեցել հավատալ, որ արդյունքները կարող են ճիշտ լինել: Բարեբախտաբար և փառք Աստծո՝ դրանք իսկապես սխալ են եղել:
    Բայց լիքը ուրիշների համար դրանք ճիշտ են լինում ու նրանք անցնում են բոլոր ստադիաների միջով:

    Ու ամենավատն այն է, որ ամենադժվարը մարդկանց տրվում է վերջին ստադիան: Շատերը երկրորդի մեջ են մնում մինչև ավարտի գալը:
    Գալաթեա ջան,աչքիս շատ կցկտուր եմ գրել: Համ էլ դու վերջին նախադասությանս ուշադիր եղիր: Էն երկու շաբաթը,որ անցավ կասկածների մեջ,ամեն ինչ արժեր: Ես չէի կարա իմանա,որ սխալ կա,չէ՞: 50/50 վիճակ էր: Իմ մոտ համ չհավատալու կարողություն էր,համ էլ զայրույթ:Երևի հենց էդ չհավատալու կարողությունն էր,որ ստիպեց ստուգել նման <<նորությունը>> Մեկ էլ շվարած վիճակ էր էն պահերին,երբ այնուամենայնիվ,փորձում էի պատկերացնել,որ դա էդպես է: Իմ 24 տարին չէի ափսոսում,ափսոսում էի,որ երկու տարեկան երեխա եմ մենակ թողելու: Երևի էդ ապրումներն անցնելուցա,որ հիմա դիմանում եմ տենց լուրերին:

    Մի բան էլ ասեմ: Ասենք,մենք՝ հայերս,որ իմանում ենք մեր հարազատի մասին տենց մի բան,որ երկար չի մնացել,ի՞նչ ենք անում: Նենց ցավակցական դեմքեր ենք նկարում,որ հիվանդը տասն անգամ ավելի վատ բանա մտածում ու ավելի վատանում: Կամ էլ,ո՞նց են սկսում էդ մարդուն վերաբերվել: Կա՛մ ամեն քայլին փորձում են ամեն ինչ իրա փոխարեն անեն՝ շեշտելով,որ ինքը մահացու հիվանդա,կա՛մ մի քանի օր տենց ցավակցական դեմքերով գնալ-գալուց հետո չքվում են մինչև...

    Մենք տնից դուրս գալիս չենք մտածում,որ մի հարբած վարորդի պատճառով կարողա էլ տուն չդառնանք,չէ՞: Իսկ ինչի՞ ենք տենց վատ տանում,երբ բժիշկնա նման բան ասում: Չէ՞ որ ինքը նաև կարա խորհուրդներ տա հնարավորինս երկարացնելու էդ ժամկետը,ցավերից չտանջվելու:

    Ամեն դեպքում,իմ համար բոլորի կարծիքներն էլ հետաքրքիր էին,շատերի խոսքերից նոր մտքեր քաղեցի: Բայց մնում եմ նույն կարծիքին,որ իմ համար սուտը սևա,սպիտակ չի կարա լինի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (16.01.2014)

  14. #53
    Անդամության թեկնածու TatevY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2014
    Տարիք
    42
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուտը սուտ է, չէ Ամեն դեպքում հո վնասակար սովորության մասին չէ, այլ պատահական միջադեպի մասին, որտեղ փրկությունը կայանում էր ձևի մեջ Ստախոսելու սովորություն ունենալը - արդեն հոգեբանական խնդրի մասին է խոսում, իսկ պատահականությունների դեպքում - ասենք շրջանցել, մեղմ վերաբերվել հարցին, դա արդեն սուտ չէ, այլ ձև, միջոց հարցին լուծում տալու համար
    Վերջին խմբագրող՝ TatevY: 03.02.2014, 14:20:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք կարո՞ղ ենք ինքնասպան լինել
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 24.01.2022, 23:19
  2. Սուտը` որպես ինքնապաշտպանություն
    Հեղինակ՝ Չամուռ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 19.04.2011, 00:25
  3. Կարո՞ղ է արդյոք Մարդու և բնության միջև հակասություն լինել
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 27
    Վերջինը: 01.03.2009, 00:36
  4. Ե՞րբ է սուտը քաղցր հնչում
    Հեղինակ՝ Pantera, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 24.05.2007, 05:32
  5. Սև ու սպիտակ
    Հեղինակ՝ Lethal Sweetness, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.04.2007, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •