Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
Վիճելի բան ես ասում, իսկ եթե, ասենք, տաս տոկոս ա հավանական, որ կբուժվի, էդ ո՞ր դեպքի մեջ ա:
Ինքս դեմ եմ հիվանդին խաբելուն, սպիտակ սուտ հնարավոր ա, բայց էդ էր դեպքը չի, ցանկացած մարդ իրավունք ունի իմանալու, թե իրա հետ ինչ ա կատարվում:

Ուրեմն թող ասեն,հետն էլ ասեն,որ բուժվելու հնարավորությունը տաս տոկոսա:

Էս ընդամենը իմ կարծիքնա: Ինչպես արդեն ասել եմ վերևի գրառման մեջ,ամեն դեպք առանձին է,ամեն մարդ յուրահատուկ է:

Ես ինձ ապուշ կզգայի,եթե մահացու հիվանդ լինեի ու հարազատներս ծածկեին դա: Միևնույննա,ժամանակի ընթացքում կերևար,որ խաբում են: Էդ դեպքում աշխարհից կգնայի ամենքից հիասթափված: Ու ընդհանրապես,կյանքում երբեմն նենց լուրջ փաստեր ենք մարսում,որ հիվանդությունն ինչա: Մեկա բոլորս մի օր գնալու ենք: Թեթև տարեք ու վերջ: