Գործի բերումով հաճախ եմ տպում տեխնիկական հայերեն տեքստեր, որտեղ հաճախ կարիք է լինում անգլերեն հապավումներ ու բառեր դնել։
Ու այդ պատճառով ահագին ժամանակ է կորում, ռիթմից ընկնում է տպելս։ Ախր անգլերենի համար ոչ թե մի հատ Shift-ALt եմ անում այլ նաև կարիք է լինում ռուսերենի վրայով անցնել։ Շատ անհարմար է, բոլորդ էլ զգացած կլինեք։
Այս խնդրի հետ բախված ակումբցիներից կուզենայի լսել թե ինչ օպտիմալ լուծումներ են իրենք գտել, կամ եթե չեն գտել ապա միասին փնտրենք։
Ես մի քանի բան եմ մտածում
- օգտագործել Աջ ԱԼՏ-ը լատիներեն տառերը բերելու համար հայերեն շարվածքում։
- օգտագործել Caps Lockը , տեսել եմ որ հնարավոր է
- Ինչ որ այլ բան,
հ․գ․ Ես համ Լինուքսում եմ աշխատում, համ էլ Վինդոուսում։ Ու պետք է երկու տեղն էլ նույն շարվածքը կիրառեմ։ Դե Վինդոուսում կա ծրագիր հատուկ դրա համար։ Իսկ Լինուքսում դեռ շարվածք չեմ ստեղծել։ KDWin չեմ օգտագործում։
Էջանիշներ