User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Գրողի խոսք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրողի խոսք

    Գուցե մի քիչ տարօրինակ թեմա ա, բայց էս մասին շատ եմ մտածել: Ընդհանրապես, առաջներում երբ գիր չի եղել, կամ գրագիտությունը տարածված չի եղել, գրողների փոխարեն եղել են բանասացներ, չէ՞, ովքեր կարողացել են էնպես պատմել, որ շունչդ պահած լսես մինչև վերջ:

    Հիմա ես մտածում եմ, օրինակ, Հրանտ Մաթևոսյանը, կներեք՝ դե իր գրականությանն ու խոսքին եմ հատկապես լավ ծանոթ, իր հեռուստատեսային կամ լրագրային հարցազրույցներում խոսում էր էնպես, ոնց գրում էր: Ինքը խոսում ա, դու ուզում ես կլանես ամեն բառը. խոսքը հորդում ա:

    Կաֆկայի մասին եմ կարդացել, որ ինքը խոսա, դու լսես: Ասում են՝ անկրկնելի զրուցակից ա եղել: Քիչ թե շատ ծանոթ լինելով իր գրականությանը՝ չեմ էլ կասկածում:

    Վարդան Պետրոսյանը երբ խոսում ա, մտածում եմ, որ պետք ա ինքը հրաշք գրող լիներ: Հարցազրույցներն եմ նայել, իր ներկայացումներին ներկա չեմ եղել, չգիտեմ, բայց որքան գիտեմ՝ տեքստերն ինքն ա գրում, չէ՞:

    Հիմա թեմայի հարցը. կան գրողներ, որ իրանց խոսքից չես մղվում կարդալու իրանց ստեղծագործությունները: Շատ կան: Մանավանդ ֆեյսբուքներում եմ ականատես լինում, որ որպես գրող ներկայացող մարդիկ էնպիսի ստատուսներ են գրում, էնպիսի քոմենթներ են գրում, ստատուսը ու քոմենթը համարենք զրույց, որ չես էլ պատկերացնում, թե ինչ կարա գրի էդ մարդը: Ի՞նչ եք կարծում բանավոր խոսքի (կամ ֆեյսբուքի դեպքում՝ առօրյա զրույց անվանենք) ու գրելու տաղանդի միջև կա՞ անմիջական կապ, բանավոր խոսքը կարո՞ղ է գրական տաղանդի ինդիկատոր լինել, թե՞ անկապ բաներ եմ մտածում: Գուցե դուք էլ եք մտածել երբևէ էդ մասին, գուցե հիմա կմտածեք, գուցե՝ կմտածեք՝ բան ես գտել, բանի հետևից ես ընկել: Էդ դեպքում, ոչինչ, թող էս թեման կորչի փոշու կույտի տակ, ինչպես շատ այլ թեմաներ:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.01.2014), Lílium (10.01.2014), Ruby Rue (10.01.2014), Աթեիստ (10.01.2014), Նարե91 (10.01.2014), Ուլուանա (10.01.2014), Վոլտերա (10.01.2014)

  3. #2
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա ես բացել, Շին:
    Քո բերած օրինակներում, միգուցե գրողները նաև իրենց խոսելով են փայլել, բայց շատ դեպքերում հիանալի գրողն էլ կարող է կցկտուր, անհետաքրքիր կամ չափազանց քիչ խոսել:
    Խոսելու մեջ միայն սիրուն բառերն ու խելացի մտքերը չեն կարևոր, հազար ու մի բան կա՝ էլ ինտոնացիա, էլ ժեստեր: Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ մի կոնֆերանսի էի մասնակցում, մի աղջիկ կար, որ գերազանց Public speaker էր, իր խոսքն էնպես ասաց, որ բոլորը զարմացած ու հիացած էին, բայց իր ելույթի տեքստը միջին որակի ինչ-որ բան էր, ուղղակի ինքն էր դա ուրիշ կերպ մատուցում:
    Իհարկե, իրեն չեմ համեմատում գրողի, այն էլ կայացած ու լավ գրողի հետ, բայց որոշ դեպքերում քո դատողությունները կարող են ճիշտ լինել, երբեմն էլ՝ սխալ:
    Իսկ ինչ վերաբերում է էդ ֆեյսբուքային ստատուսներին ու մեկնաբանություններին, էդ գրավոր խոսք է ու գրողի մասին կարող է ամեն ինչ ասել:


  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (10.01.2014), Շինարար (10.01.2014), Ուլուանա (10.01.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսելու մեջ միայն սիրուն բառերն ու խելացի մտքերը չեն կարևոր, հազար ու մի բան կա՝ էլ ինտոնացիա, էլ ժեստեր:
    Հա, էդ էլ կա, բայց օրինակ հենց Մաթևոսյանի դեպքը վերցնենք, էդ քո ասած հռետորությամբ ինքը աչքի չէր ընկնում, խոսում էր շատ ցածր, կմկմալով տեղ-տեղ, ըը-երով, խառը, խառը, բայց կախարդում էր իր խոսքը հենց նրանով, որ ինքը ճիշտ էդպես էլ գրում էր: Բայց դա էլ կա, որ խոսում են, ասում ես՝ էս ինչ դեմք ա, հետո ուշադիր ես լինում, մեջը գոլ չկա

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, չի կարա մարդ նենց գրի, ոնց որ խոսում ա, ուղղակի չի կարա, դա բացառված ա: Բանավոր ու գրավոր խոսքերն իրարից խիստ տարբեր են: Եթե մեկը խոսի նենց, ոնց որ գրում ա, դու իրա ասածից բան չես հասկանա: Ու եթե մեկը գրի նենց, ոնց որ խոսում ա, իրա գրածից բան չես հասկանա:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (10.01.2014), Հայկօ (10.01.2014), Նարե91 (10.01.2014), Վոլտերա (10.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի խոսք (խարիզմատներ)
    Հեղինակ՝ ars83, բաժին` Կրոն
    Գրառումներ: 260
    Վերջինը: 09.10.2012, 03:05
  2. Գրողի իմաստության գիրք. գրելու արհեստին տիրապետելու 101 կանոն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.11.2010, 03:29
  3. Ռուսերեն խոսք հայկական ալիքներով
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 16.11.2010, 19:16
  4. Գրակ և ճանճ. նոր խոսք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.02.2010, 14:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •