Ruby Rue (13.06.2014), մարդագայլուկ (13.06.2014), Նաիրուհի (25.12.2016), Նոյեմ (13.06.2014)
Ես չեմ գրել ,որ մամաս ինձ դասա սովրեցրել, ես գրել եմ, որ հիվանդ եմ եղել ու էդ ժամանակ մամաս ինձ օգնելա, հոգատարությունը հոգատարությունա, թե հիվանդի, թե երեխայի հետագայում նաև թե ծնողի հանդեպ:
հ.գ. Եթե թեման հիպերօպեկան լիներ, ես կքաշվեի մի կողմ, որովհետև ինքս ել այլանդակ դեմ եմ դրան
Վերջին խմբագրող՝ SSS: 13.06.2014, 15:02:
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Թեման հիպերօպեկան չի կամ էլ հիպերօպեկան ա, եթե դա տենց ես կոչում: Բայց խոսքը միջին վիճակագրական հայ ծնողի տված միջին վիճակագրական դաստիարակության ու վերաբերմունքի մասին ա, որը խանգարում ա միջին վիճակագրական հայ երեխային ոչ միայն մինչև չափահաս դառնալը, այլև դրանից հետո:
Ասում ես, օգնե՞լ ա: Նայի.
Նայի սևացրած մասերը: Դրանք բաներ են, որ ծնողի պարտավորությունների մեջ, իմ կարծիքով, չեն մտնում: Ավելին՝ խանգարում են, որ երեխան ինքնուրույն մեծանա: Դու դա հոգատարություն ես կոչում, թե ինչ, բայց դա երեխայի դեմ ա աշխատում: Օրինակը հենց մեր տնից բերեմ: Դպրոցական հասակում իմ մաման կյանքում չի իմացել դաս անում եմ, թե չէ, երևի հազարից մեկ նստեր, մի բան պատմեր, էն էլ երբ կապրիզներ էի անում: Մյուս կողմից, եղբայրս էր, որի հետ մինչև եսիմ որ տարիքը նստում, դաս էր անում: Ու՞ր ենք հասել երկուսս: Ես իմ խոդով իմ կյանքը դասավորել եմ, ինքնուրույն ապրում ու գործում եմ, իմ նամակագրությունն անում եմ, իմ հոդվածները գրում եմ, դեռ մամայիս գրած նամակներն էլ եմ ես ստուգում: Իսկ եղբայրս ոչ մի նամակ ինքնուրույն չի գրում, պարտադիր մի քանի հոգով վրայով անցնում ենք, բոլոր հոդվածներն ուղարկում ա մամայիս, իսկ եթե մի բան ինքնուրույն ա անում, սովորաբար վրան լիքը աշխատելու տեղ ա լինում: Հիմա ո՞րն ա լավ:
Smokie (13.06.2014), Vardik! (15.06.2014), Աթեիստ (13.06.2014), մարդագայլուկ (13.06.2014), Նաիրուհի (25.12.2016)
Քո բոլդով ընդգծածը միգուցե դու այլ կերպ ես հասկանում.Գիշերներ ասվածը նօն սթոփ չի եղել դա եղել ա այն ժամանակ, երբ իսկապես կարիքն ունեցել եմ:Նույն հաջողությամբ կարող ենք հիավնդին չօգնել թող չհիվանդանար տրամաբանությամբ, կամ ընկածին վերև չբարցրացնենք' թող չընկներ : Ինձ հետ էլ դաս չեն արել, ինձ օգնել են ,երբ ես կարիքն ունեցել եմ ու երեսով չեն տվել , իսկ միգուցե եղբայրդ հակառակ դեպքում էլ ոչնչի չհասներ միգուցե դա քո եղբոր տեսակնա?
Ես էլ աշխատել եմ 17 տարեկանից ուսմանս զուգահեռ,մի խոսքով ինքնուրույն լինելու խնդիր չեմ ունցել ու շատ բաների եմ հասել:
Դեպքերը տարբեր են ,ավարտները տարբեր
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
SSS, նախ կայֆ ա որ հետ ես եկել ։Ճ
Իսկ ըստ թեմայի, քո գրածները կարդալով ինձ թվում ա ձեր տանը էդ պրոբլեմը չի եղել։ Դրա համար մի քիչ չես պատկերացնում թե դա ինչ ա։ Օրինակ, ձեր շենքի բակում բոլոր երեխեքով (մի քսան հոգի) սպասում եք, որ մութը ընկնի մի հատ հավեսով պախկվոցի խաղաք, բայց միայն դու պիտի տուն գնաս, որովհետև արդեն «մութն ընկնում ա»![]()
Ներս, բայց մութն ընկնելու պահը մի քիչ ուրիշ ա, ավելի շատ «խիստ» ծնողներին ա հիշեցնում: Իմ ասածը մի քիչ ավելի գլոբալ երևույթ ա ու բնորոշ ա գրեթե բոլոր հայ ծնողներին, անգամ ամենալիբերալներին (ինչպիսին, ի դեպ, իմ մայրն ա): Այսինքն, որ ազատությունն ըստ էության չեն սահմանափակում, բայց անում են ինչ-որ բաներ, որ «լավ լինի»: Էսպես ասեմ. ոչ թե ազատությունն են սահմանափակում, այլ ինքնուրույնությունը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ