User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Հայ ծնողների համախտանիշ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղուց դուրս եմ եկել էդ տարիքից...
    Դա տարիքով չի, Վերա ջան... Այ ամուսնանալ-չամուսնանալով միգուցե մի բան փոխվի, էն էլ դեռ հարցականի տակ ա:
    Հենց նոր էլի էս համախտանիշի ազդեցությունը անձամբ կրեցի (հիշեցնեմ, որ արդեն վաղուց 28 եմ): Հեռախոսով էի խոսում, նախ՝ ծնողներս անթույլատրելի են համարում պատուհանից դուրս նայելով խոսելը (հարևանները կլսեն, ամա՜ն (թե էդ ինչեր եմ խոսում, որ պիտի հարևաններից թաքուն պահեմ, չեմ հասկանում)), հետո էլ՝ մաման հարցնում ա, թե ում հետ էի խոսում: Ու էդ էն դեպքում, երբ ինքը, վստահ եմ, լավ էլ գիտի պատասխանը: Ասում եմ՝ իսկ քեզ որ մեկը զանգում է, ես քեզ երբևէ հարցրած կա՞մ, թե ով էր, ում հետ էիր խոսում: Դրանից ավելի վատ ա լինում. պարզվում ա՝ պիտի հարցնեի, ու ընդհանրապես, մենք պարտավոր ենք միմյանց մասին ամեն ինչ իմանալ:
    Հավես չկա խորանալու, մանրամասնելու, բայց էս առումով ես, մեղմ ասած, ահագին վատ դրության մեջ եմ, հատկապես որ ինքս էլ արդեն վաղուց ըմբոստ եմ ու հաստատ դիրքերս չեմ զիջելու ոչ մի դեպքում, իմ իրավունքների շրջանակներում, իհարկե:
    Շատ դժվար ա էնպես անել, որ համ քեզ լավ լինի, համ ծնողներին, կամ գոնե ոչ քեզ վատ լինի, ոչ իրենց:

    Ու ընդհանրապես, ծնողներ ջան, մի քիչ թեմայից շեղվելով՝ մի խորհուրդ տամ. հա՛, դաստիարակեք, խնամեք, մեծացրեք երեխային ձեր իմացած լավագույն ձևով, բայց վերջում մի սպասեք, որ նա ձեր պատկերացրած ինչ-որ կոնկրետ կերպարին է համապատասխանելու: Թողեք, թող մարդն ինքնուրույն մարդ լինի, թեկուզ ասենք ուրիշ մարդ: Ձեր պատկերացրած լավից տարբեր ամեն բան չի, որ լավը չի: Փորձեք իրեն տեսնել նաև որպես առանձին մարդ, հարգել իրեն՝ իր անձնական տարածքով, ձերինից տարբեր մտածելակերպով ու աշխարհայացքով: Միգուցե ինքն ավելի ճի՞շտ է զգում, թե ինչ է իրեն պետք կյանքից: Խոսքը անչափահասի մասին չի, էլի:
    Ի վերջո յուրաքանչյուր մարդու գլխավոր նպատակը կյանքում երջանիկ լինելն է: Թողեք, թող լինի, կամ փորձի լինել, մի՞թե ձեր ուզածն էլ դա չի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.06.2014), Smokie (13.06.2014), Vardik! (15.06.2014), Աթեիստ (13.06.2014), Արէա (13.06.2014), Արևհատիկ (13.06.2014), մարդագայլուկ (13.06.2014), Նաիրուհի (25.12.2016), Նոյեմ (13.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեծ ախպոր համախտանիշ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.10.2014, 11:29
  2. Չսիրահարվելու համախտանիշ
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 102
    Վերջինը: 02.06.2014, 02:39
  3. Հիպոթալամիկ համախտանիշ
    Հեղինակ՝ Գեա, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.11.2010, 01:25
  4. Մտորումներ ծնողների մասին
    Հեղինակ՝ Vshul, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.04.2008, 11:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •