Էրեխեք, հոգատարությունը վատ բանա?
Էրեխեք, հոգատարությունը վատ բանա?
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ես կավելացնեի` հայ տատիկների համախտանիշ..
Vardik! (15.06.2014)
Շատ դժվար ա ասել, թե որտեղ ա սկսվում էգոիզմը ու ավարտվում հոգատարությունը: Երևի ամեն ինչ սկսվում ա ամուսին ու կին հարաբերությունից: Եթե կինը մենակ ա մեծացնում երեխային, կամ ամուսնությունը հաջոց չի, էդ ժամանակ կինը իրան նույնացնում ա մոր դերի հետ: Ինքն իրան տեսնում ա հենց միայն մայր: Դա ա իրա ֆունկցիան, պարտականությունը: Բայց սա , իհարկե, ոչ բոլոր մայրերի մասին ա:
Իսկ իմ կարծիքով ամեն ինչի մեջ էլ էգոիզմ կա: Հոգատարության հիմքն էլ ա էդ: Հոգ ես տանում, որ խիղճդ մաքուր լինի: Էլի քո մասին ես էլի մտածում: Ու էտ նորմալա, տենց էլ պետք ա լինի:
Եթե իսկապես երեխային խնամել ես, որովհետև խիղճդ հանգիստ չի, այ էդ դեպքում մի տեղ մի օր գլուխ է բարձրացնելու էգոիզմը...Չգիտեմ, ես ոչ մեկի կարծիքին էստեղ հակակարծիք չեմ, բայց դեմ եմ ընդհանրացնելուն...Ամեն մարդ իր նախապատմությունն ունի որևէ կետին հանգելուց առաջ,բայ հոգատարությունը երբեք հավասարազոր չէ էգոիզմին
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ariadna (12.06.2014)
Էդ դեպքում երևի թե ճիշտ կլիներ թեման կոչել չափն անցած ծնղների համախտանիշ, մի տեսակ ամեն ինչ էնքան ընդհանրացվածա
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ցավոք սրտի, երբեմն ծնողները իրենց հոգատարությամբ էնքան են տարվում, որ չեն էլ նատում, թե որ կետում չափերն անցան:
Իրանց կարծիքով, եթե իրանք երեխային պահել, մեծացրել են, ինչ-որ լուսավոր երազներ հյուսել, ապա երեխան պարտավոր է սրբորեն հետևել և իրագործել դրանք: Ու դժբախտոթւյուն ա, եթե երեխան չի իրականացնում դրանք:
Եթե ծնողն ամեն Աստծու օր իրան թույլ ա տալիս հետաքրքրվել ու թելադրել էն երեխային, ով արդեն ինքն ա երեխայի տեր, եթե ամեն հարցում իրանն ա թելադրում, իրա գրած սցենարը դեմ տալիս, դա արդեն լուրջ հիվանդություն ա: Ու հենց փորձես բուժել, ապերախտի ես նմանվում իրանց աչքերում: Իսկ որ քառասուն տարեկան մարդը կարա թեյի բաժակի նկատմամբ պատասխանատվություն չունենա, ինչ անենք, մաման ու պապա տեր են կանգնել:
CactuSoul (15.06.2014)
Երեխային կամք թելադրելը, երեսին արած չարածը շպրտելը...նու բոլոր կետերը որոնք դու գրել ես և դեռ որոնք էլ մտքումդ եղել են են և դու գրի չես առել հոգատարություն է?
Ես կրկնակի եռակի անգամ ավել դեմ եմ էդ ամենին քան ձեզանից շատերը, բայց ես չեմ հասկանում ,թե ինչու եք դուք դա հոգատարություն անվանում;ինքդ էլ նշել ես չափն անցան ինչ որ կետում...Կետից այն կողմ այլևս հոգատարություն չէ, չնայած նույնիսկ մինչև էդ կետն էլ ես դժվարանում եմ դա հոգատարություն կոչել: Չգիտեմ գուցե բառերից եմ կառչում, բայց ինձ համար աբսուրդա երբ երեխան կարա ասի ,թե ինքը զզվելա ծնողի հոգատարությունից
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Կարդացի մի քանի էջ ու սկսեցի մտածել, որ իմ ծնողները հայ չեն:Փոքրուց ինձ սովորեցրել են մտածել իննուրույն, կարծիք կազմել տարբեր երևույթների մասին:Հիշում եմ փոքր էի ու հոպարս տունն էր վերանորոգում:էդ մի քանի շաբաթը իմ կյանքի ամենահետաքրքիր շաբաթներից մեկն էր:Ինքը թողնում էր ամեն ինչին ձեռք տամ, պատասխանում էր հարցերիս ես էլ իմ մասնագետ հալով իրան ուղղումներ էի անում ու իրանց ննջասենյակի գույնը ես ընտրեցի:Պապիկիս հետ միշտ քննարկում էինք բոլոր հեքիաթները, մամաս էլ ինձ վստահեց խոհանոցը, երբ առաջին անգամ որոշեցի պատրաստել:Միշտ հակված եմ եղել անել էն ամենը ինչ ինձ արգելել են ու էդ պատճարով հիմա ինձ ոչինչ չեն արգելում:Բայց իրանք շատ ուշադիր են ընկերներիս նկատմամբ, որ յանի հանկարծ վատ շրջապատ չնկնեմ ու մեկ էլ ամեն ինչ անում են որ չմրսեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ