Այսինքն, ինչ-որ ունեցվա՞ծք ունես, որը կարող ես վաճառել:
Չէ, ինչու եմ ասում: Նայի, եթե ծնողիցդ ֆինանսապես կախված ես ու ուզում ես Մոսկվա գնալ, ասում ես՝ ինձ էսքան փող տուր, ծնողդ ասում ա՝ ինչիդ ա պետք, ասում ես՝ գնում եմ Մոսկվա, ասում ա՝ ինչի համար, մի երկու բացատրություն ես տալիս, վերջում ծնողդ ասում ա հա կամ չէ, փողը կամ տալիս ա կամ չէ: Ու չի՞ ստացվում, որ վերջնական որոշողն ինքն ա:
Cassiopeia (11.01.2014), John (11.01.2014)
Միքիչ վիճելի հարց է, ու ճիշտ -սխալ որոշելը՝ դժվար: Ես իմ օրինակով եմ նայում....ասեմ որ մոտ 7 տարի է թե ֆինանսապես թե այլ ձևերով ծնողներիցս կախում չունեմ , բայց դրանից առաջ էլ, երբ ֆինանսապես կախում ունեի, դա չէր նշանակում, որ իմ հարցերի որոշողը նրանք են: Միշտ էլ, ինչ ինձ հիշում եմ, եղել եմ համեմատաբար ինքնուրույն, բայց ամեն հարցով խորհրդակցել եմ ծնողներիս հետ, ու որոշում կայացրել ինքս: Համեմատության մեջ նայում եմ քրոջս, ով ընդհամենը մեկ տարով է փոքր ինձանից, ու մինչ այժմ կախում ունի ոչ միայն ծնողներից, այլ ընտանիքի մյուս անդամներից, չնայած ֆինանսապես կախում չունի ոչ մեկից: Ուղղակի մարդու բնավորության մեջ չկա ինքնուրույնություն: Նա գերադասում է ապահովություն:
Մյուս կողմից հարցին նայում եմ որպես ծնող: Երևի իմ երեխային լրիվ ինքնուրույնություն չեմ տա, անկախ տարիքից, մինչև համոզված չլինեմ նրա հասունության ու կայունության մեջ:
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Չգիտեմ, իմ ասածները որքանով կնդունեք կամ չեք ընդունի, բայց ես ուզում եմ իմ կարծիքը ասել որպես ծնող։
Աղջիկս արդեն չափահաս է, սովորում է բարձր դպրոցի վերջի դասարանում, և շատ երիտասարդների նման ուզում է ինքնուրույն լինել։
Ես իրեն ասել եմ, որ չեմ արգելելու, բայց ասել եմ նաև, որ ես պիտի իր մեջ սկզբից նկատեմ հասուն մտածելակերպ ունեցող և ինքնուրույն դատողություններ անող մարդու։
Չեմ ժխտում, բավականին հասուն մտածելակերպ ունի։ Իմ կարծիքով ցանկացած ծնող ուզում է սկզբից համոզվել, որ իր երեխան այդ ժամանակաշրջանի համար բավականաչափ հասուն մտածելակերպ ունի, նոր արդեն դրանից հետո որոշակի ինքնուրույնություն տա իր երխային։
Դա ծնողի գործը բավականին հեշտացնում է, սկսում է վստահել իր երեխային, սկսում է հստակ տեսնել, որ արդեն անցել է իր երեխայի այն ժամանակաշրջանը, որտեղ ինքը կարող էր անկանխատեսելի, անպատասխանատու քայլեր անել։
Առաջ անցնելով ասեմ, որ հասուն մտածելակերպ ունենալը տարիքի հետ կապ չունի, կլինեն մարդիկ ում մոտ արդեն տասնյոթ, տասնութ տարեկանից
կնկատվի հասուն, հավասարակշռված ինքնուրույնություն, սակայն միևնույն ժամանակ կլինեն քառասունն անց մարդիկ, ովքեր դեռ բավականաչափ չեն հասունացել, և իրենք դեռ մնացել են այն նույն անկանխատեսելի անպատասխանատու երեխաները։
Տարբեր մարդկանց մոտ տարբեր տրիքից է ի հայտ գալիս հասունությունը։ (խոսքս սեռական հասունության մասին չէ)
Կան նաև մարդիկ, ովքեր իրենց հասուն են համարում, բայց վախենում են առանձին ապրելուց, թեկուզ՝ որ արդեն կարողանում են բավականաչափ գումար վաստակել ինքնուրույն ապրելու համար։
Ասածս այն է, որ ցանկացած ծնող երեխային ինքնուրույնություն տալուց առաջ, ուզում է համոզվել, որ իր երեխան, ինքնահաստատված, միևնույն ժամանակ իր արարքների համար պատասխանատվություն կրող անձ է դարձել։ Եվ այդ ամենը ոչ թե երեխան իր խոսքերով է ապացուցում ծնողին, այլ յուրաքանչյուր ծնող ինքն է նկատում, որ իր երեխան, այդ ժամանակաշրջանի համար ունի համապատասխան հասունություն։
Իմ աղջիկը, տասնհինգ տարեկանից, իր կամքով, դպրոցից հետո, շաբաթը երեք օր աշխատում է մեր կողքի խանությում, (կանադայում տասերեք տարեկանից արդեն թույլատրում են որոշ տեղեր աշխատել) ես էլ տեսա իր այդ ինքնուրույնության ձգտումները, իր համար մեքենա գնեցի։
Վաղ թե ուշ, ինքը կգներ իր համար մեքենա, բայց ես ուզեցա, որ այդ փորձությունը ինքը անցնի այն ժամանակ, որ դեռ ինձ հետ է ապրում։
Բոլորս էլ գիտենք, որ երբ առաջի անգամ մեքենա ենք սկսում վարել, մի տեսակ կարծես թևավորվում ենք, հպարտանում ենք, և այդ զգացողությունը նույն պես կարող է դրթել անկանխատեսելի արարքների։ Այսինքը այդ տարիքում, թիթիզանալու, հպարտանալու ռիսկ կա, որը ես համարեցի, որ ավելի լավ է իմ կողքին լինելով նա անցնի այդ էտապը, քան ինձանից հեռու։
Սակայն ի ուրախություն ինձ, այդտեղ նույն պես նկատեցի հասուն և հավասարակշռված մարդու։
(Այստեղ տասնվեց տարեկանից թույլատրվում է մեքենա վարել)
Ասածս ինչ է, մարդիկ տարբեր են, և ամեն մեկը ինքն է որոշում, թե որքանով է ինքը պատրաստ առանձին և ինքնուրույն ապրելու, իսկ ծնողին մնում է ընդհամենը նկատել իր երեխայի պատրաստ լինելը և բաց թողնել մեծ կյանք։
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Հայրս մահացել է, երբ ես 8 տարեկան էի, բայց մայրս ոչ մի անգամ էգոիստաբար չի մոտեցել էն հարցին, որ մենք կարող է մի օր իրենից հեռու ապրենք:
Մասնագիտության ընտրության հարցում էլ ոչ մի անգամ խոչընդոտ չի հանդիսացել: Ժամանակ կար, որ իր մոտ ամեն ինչից պանիկա էր առաջանում, չափից շատ անհանգիստ էր լինում մեզ համար ու չափից շատ հոգատար, բայց ոչ մի անգամ ինձ ու եղբայրներիս ոչ մի բանից չի զրկել:
Դպրոցը ավարտելուց հետո պիտի տեղափոխվեի Երևան: Ճիշտ է եղբայրս արդեն Երևանում էր սովորում, բայց ես ավելի քան վստահ եմ, որ եթե ինքը Երևանում էլ չլիներ, մամաս դեմ չէր լինի իմ Երևան տեղափոխվելուն: Հետո իրադարձությունների էնպիսի ընթացք եղավ, որ ես ի վիճակի չէի Երևանում ապրելուն: Որոշել էի, որ ոչինչ հաջորդ տարին կգնամ, բայց եղբայրս խորհուրդ տվեց, որ մի տարի ավելորդ չկորցնեմ ու հենց Կապանում էլ սովորեմ: Ուսանողության տարիներին ֆինանսապես կախված էի մամայիցս, չնայած լինում էր, որ համակարգչով գործ էի անում կամ էլ դպրոցական երեխայի մաթեմատիկա էի պարապում ու փող էի աշխատում, բայց դա էնքան չէր, որ ես համարեմ, որ մի մեծ բան եմ արել:
Ինստիտուտս ավարտելուց մի քանի օր հետո ընդունվել եմ աշխատանքի: Հետո ամեն ինչ փոխվեց: Մամայիս գործերը արդեն էդքան էլ լավ չէին ու արդեն իրենք էին ինձնից ֆինանսական կախվածության մեջ: Հիմա էլի մամաս աշխատում ա, բայց ինչ որ առումով էլի ես եմ օգնում իրեն: Ոչ մի անգամ մտքովս չի անցել Կապանում գնամ առանձին ապրեմ: Մամայից առանձին կապրեմ միայն 2 դեպքում՝
1. եթե քաղաքից տեղափոխվեմ
2. եթե ամուսնանամ:
Քաղաքից տեղափոխվելու մասին բազմիցս խոսել եմ մամայիս հետ: Դեմ չի, ընդհակառակը մի բան էլ կողմ ա: Ընդհանրապես մամաս շատ վստահ ա է ինձ վրա: Ճիշտ ա զրույցի մեջ ակնարկում ա, որ ավելի լավ կլինի, որ 1-ին տարբերակը լինի 2-րդից հետո
Մեծ եղբայրս մի քիչ առողջական խնդիրներ ունի ու չի կարող առանձին ապրել: Մամաս միշտ ասում է. «եթե ինքն էլ ձեզ նման լիներ ու ինքը ուզենար առանձին ապրեր, ես չէի խանգարի: Ես մենակ էլ կարող եմ ապրել, մենակ թե իմանամ, որ երեխաներս առողջ են ու իրենց լավ են զգում»:
Ցավոտ թեմա է ինձ համար, քանի որ ես էլ, կարելի է ասել, չեմ կարողանում կյանքս ինքնուրույն տնօրինել զուտ այն պատճառով, որ ծնողներիս հետ եմ ապրում, որովհետև, եթե ֆինանսականը մի կողմ դնենք, նրանց համար նորմալ երևույթ չէ, որ աղջիկ երեխան Երևանում վարձով ապրի, ասում են `ամոթ է~: ("Ամոթ", "խայտառակել" բառերի իմաստները նորմալ երբեք չեմ հասկացել) Հենց այդ պատճառով էլ կուզենայի, որ իմ երեխան 18տարեկանից կամ ուշ(երբ կուզենա), ինձնից առանձին ապրի: Ու դա բացարձակ չի նշանակում "երեխայի մասին քիչ մտածել" կամ նման մի բան, հակառակը:
Ich hab' keine Lust.
Եղբայրներս գրեթե միշտ ծնողներիս խորհրդով են առաջնորդվել (չնայած իրենց կյանքերն էլ հեչ վատ չի դասավորվել), իսկ ես միշտ հաշվի եմ առել ծնողներիս կարծիքը, բայց վերջում իմ ուզածով եմ արել: Երբ էլ որ հնարավոր չի եղել իմ ուզածով անել, կոմպրոմիսի եմ գնացել, որ երկու կողմին էլ քիչ թե շատ շահավետ լիներ:
Համալսարանն ավարտելուց հետո ծնողներիս հորդորով ընդունվեցի ասպիրանտուրա անվճար հիմունքներով, մի քանի ամսից էլ գործ ճարեցի: Աշխատանքս էլ էնպես էր, որ իրիկունը հոգնած գալիս էի տուն ու ոչ հոդված կարդալու հավես ունեի, ոչ էլ դիսո գրելու ու ես իմ կյանքը էդ ուղղությամբ չէի պատկերացնում: Մի տարի ասպիրանտուրայիս գործերը կողքի բրախեցի, վերջում էլ մերոնց ասի, որ չեմ պաշտպանելու: Երրորդ համաշխարհային պատերազմ, դիտեք մեր տանըՊապաս մեր կրթության հարցը չափից դուրս ցավոտ էր տանում ու մանավանդ, որ մեծ եղբայրս մի քանի տարի առաջ էլի նույն պատճառաբանությամբ ասպիրանտուրան կիսատ էր թողել, ուզում էր, որ գոնե ես պաշտպանեի: Անտեր ասպիրանտուրան էլ ինձ հեչ պետք չէր, ամենավերջին բանը, որ պատկերացնում էի, ես էի որպես դասախոս ինչ-որ պայթած հայկական բուհում: Պապայիս պատճառաբանությունն էն էր, որ ասպիրանտուրայի շնորհիվ բանակից կազատվեմ, ես էլ ասում էի, որ առանց էդ էլ թույլ տեսողության պատճառով օրինավոր ազատվում եմ: Մի խոսքով, կռիվ, պատերազմ, վիրավորանքներ ու պապայիս ուլտիմատումը՝ պիտի հաջորդ օրը գնամ գործի, դիմումս գրեմ դուրս գամ: Իմ ուլտիմատումն էլ՝ աշխատանքից դուրս կգամ, բայց չեմ պաշտպանի, կտեսնեք, որ սենց էլ կլինի:
Ես էլ գնացի դիմումս գրեցի (չնայած աշխատանքս շատ էի սիրում ու աճելու ու առաջ գնալու լիքը հնարավորություններ կային), բայց հետագա 7-8 ամիսների ընթացքում բացարձակապես ոչ մի բան չարեցի, բացի նոր գործ փնտրելուց: Էդ ընթացքում Երևանում էի, նույնիսկ տուն չեմ գնացել, որ հանկարծ վեճերը չվերսկսվեն: Վերջում ուրիշ գործ ճարեցի, պապաս էլ համակերպվեց էդ մտքի հետ, որ չեմ պաշտպանելու ու կյանքը շարունակվեց իր հունով:
Բայց հիմա մտածում եմ, ինչ ճիշտ բան եմ արել, որ հանկարծ պաշտպանած լինեի ու հիմա ինչ-որ բուհում աշխատեի որպես խոսքի ավագ լաբորանտ՝ շրջապատված սովետի մնացորդ դասախոսներով, դժբախտությունից հաստատ ինքնասպան եղած կլինեի![]()
I may be paranoid but no android!
Alphaone (18.01.2014), Ariadna (18.01.2014), Arpine (21.01.2014), Lanterfant (21.01.2014), Ruby Rue (17.01.2014), Skeptic (18.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (19.01.2014), Աթեիստ (18.01.2014), Արէա (18.01.2014), Արևհատիկ (18.01.2014), Նարե91 (17.01.2014), Շինարար (19.01.2014), Ուլուանա (18.01.2014)
Ինձ թվում ա` ես էլ անձնական հարաբերություններում շատ իշխող բնավորություն ունեմ` ոչ էնքան վերահսկելու, ուղղություն ցույց տալու, որքան տեղյակ լինելու առումով: Դե հատկապես դա կարար անդրադառնար եղբորս վրա, եթե ինքն էդքան իրան ասածի ու ինքնուրույն չլիներ: Քանի որ ես էլ կոնֆլիկտներ չեմ սիրում, աշխատում եմ առիթ չտալԲայց շփման մեջ էլ շատ եմ նկատել, որ ավելորդ հոգատարության դրսևորումները կարան դիմացինի համար անցանկալի լինել, ու էդ բնավորության գիծս հակասության մեջ ա իմ մտածողության հետ, որ եթե մարդը ինչ-որ կերպ իրան լավ ա զգում, պետք չի իմ ճիշտը փաթաթել իր վզին. ո՞նց կարելի ա մարդուն ասել, որ էն, ինչը իրան երջանիկ ա դարձնում, սխալ ա: Չի կարելի, բայց մեկ-մեկ անում եմ, չնայած հնարավորինս աշխատում եմ վերահսկել ինձ: Ասելս էն ա, որ էդ հայ ծնողների համախտանիշից ես էլ ունեմ ու ինձ անձնական հարաբերություններում շատ ա խանգարում: Հուսով եմ, երբ երեխաներ ունենամ, շատ չեն տուժի դրանից, չնայած պատկերացնում եմ, որ դժվար հնարավոր լինի էդ բնավորությունից լիովին ազատվելը մանավանդ, երբ հարցը իմ երեխաներին վերաբերվի:
Ես արդեն քանի անգամ ասել եմ տարբեր թեմաներում,որ ծնողները պետք է ազատ թողնեն երեխային տարիքին հատուկ կենսափորձ ձեռք բերելու,կուտակելու համար,իսկ իրենք լինեն նայողի ու օգնողի դերում,միշտ ձեռք մեկնեն: Երեխան էլ,բնականաբար,ոչ թե ամեն քայլին պետք է արհամարի ծնողի ասածն ու իր ասածը առաջ տանի,այլ նրա ունեցած կենսափորձն օգտագործի իր օգտին: Ուղղակի երբեմն ծնողներն էլ չգիտեն,թե ինչ են ուզում իրենց երեխայից: Ասածիս մասին մի բան պատմեմ,որ իմ վրա շատ ազդած դեպքերից է:
Բոլորիս հայտնի է,որ դպրոցի ավագ դասարաններում համարյա բոլորը լրացուցիչ դասերի են գնում,պատրաստվում են ընդունելության քննություններին: Ու դա ոչ միայն ժամանակ,այլև զգալի գումար է խլում ընտանեկան բյուջեից: Ընկերուհիներիցս մեկն էլ էդպես պատրաստվում էր:Շաբաթը 7 օրր ունի,ինքը 8 անգամ էր լրացուցիչ պարապում: Ո՛չ մի ընկերական հավաքույթի,կնունք-ծնունդի Մ-ն չէր գալիս,ավելի ճիշտ՝ չէին թողում.դասա անում: Էդպես դպրոցն ավարտեցինք,դեռ բոլոր քննություններն էլ չէինք հանձնել,մեկ էլ... Մի սիրուն օր Մ-ն հերթական քննությանը չի գալի ու կողքից լսում ենք,որ իրան ամուսնացրել են: Է,հետո՞... Բա մինչև էդ արածի իմաստը ո՞րն էր:
Նենց որ,իրենց երեխաներից հնազանդություն պահանջող ծնողները պիտի նախ և առաջ իրենք իրենց հասկանան: Ու բոլորս էլ պիտի հասկանանք,որ ոչ թե լսող երեխա ունենալնա լավ,այլ խելոք,զարգացած ու ինքնուրույն: Մենք մի օր չենք լինելու,բա մեզնից հետո՞ ով կթելադրի:
Lanterfant (21.01.2014), Smokie (21.01.2014)
Շին, ընդհանրապես մեր մշակույթում բավական տարածված երևույթ ա սեփական ճիշտը դիմացինի վզին փաթաթելը: Ուղղակի ծնողների հարցը մի քիչ ուրիշ ա, որովհետև դու, ասենք, հարևան Մարուսից ֆինանսական կախվածություն չունես, ինչքան ուզում ա, թող ասի, որ ամոթ ա՝ աղջիկը ուշ ժամին տուն ա գալիս, իսկ ծնողների դեպքում լինում ա ֆինանսական կախվածություն, ինչի արդյունքում իրանց կարծիքը, որոշումներն ու ուրիշ լիքը անդուր բաներ փաթաթվում են երեխայի գլխին: Չնայած պիտի ասեմ, որ նույնիսկ ֆինանսական անկախության դեպքում էլ ծնողից լրիվ պոկվելը ֆանտաստիկայի ժանրից է: Համաձայն չե՞ք:
Շինարար (19.01.2014)
Ռուբի ջան, ես քո պապային շատ լավ հասկանում եմ։ Բացատրեմ, թե ինչու։
Հայաստանում շատ են քյառթ լակոտ «լավ տղերքը», որոնց համար աղջիկ կպցնելը ինքնահաստատվելու ու իրանց մտային ուռոդությունը բավարարելու մեթոդ ա։ Ու որպես տղամարդ ինքը շատ լավ գիտի, թե քեզ նման երևույթները ոնց կարան նայեն։
Վստահ կարամ ասեմ, որ շատ ամերիկացիների, եվրոպացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների համար դա տենց խնդիր չի։ Նույն Ռուսաստանը վերցրու։ Ռուսի համար աղջիկ կպցնելը տենց ռիտուալ չի, ոնց որ Հայաստանում։ Չեն նվաստացնում էտ աստիճան։
Նույնն էլ ստեղ՝ դոմինիկյանում, որտեղ ամեն քայլափոխի տղերքը աղջիկ ու տղա են կպցնում, աղջիկներն էլ տղա ու աղջիկ։ Բայց ստեղ տենց վուլգար չի դա։ Դաժը կպցվող աղջիկները «բոզ» ու «փչացած» պիտակները չեն ստանում իրանց վրա։
Իսկ Հայաստանում մի անգամ աղջիկը շփոթվի ժպտա մեկին արդեն ինչ ասես չեն ասի։
Ես չեմ ընդհանրացնում, պարզապես նշում եմ, որ նման մտածելակերպի մարդիկ ինքս շատ-շատ եմ տեսել Հայաստանում։
Կարծում եմ դրա համար էլ պապադ նման կերպ է արձագանքում։ Որովհետև ինչքան էլ ցավալի լինի էտ փաստը, բայց դա տենց ա, որ տաս հազար կիլոմետր հեռու ամերիկայում քո խաթրին նենց չեն կպնի, ոնց քո հայրենիք Հայաստանում քո եղբայրները քեզ կկպնեն։
Ծնողները չպետք է վախենան իրանց երեխայի ընկնելուց՝ կյանքում սխալներ անելուց ու դրանց արդյունքները ստանալուց։
Ծնողները պետք է հասկանան, որ երեխան սեփականություն չի, չի կարելի քո վախերը ու կարծիքները երեխայի գլխին փաթաթել։ Երեխան դա 16-18-20 տարվա պրոեկտ ա։ Մեծացնում ես ՄԱՐԴ ու սովորեցնում մտածել, դատողություններ անել, որոշումներ կայացնել, որոշումների հետևանքները կանխատեսել, սեռական դաստիարակություն ես տալիս, բացատրում ես ոնց պիտի պաշտպանվի և այլն։
Բայց միշտ պետք է հիշել, որ դիմացինդ ՄԱՐԴ Է։ Դու մարդ ես մեծացնում ոչ թե երեխա։
Իմ ծնողները հենց էտ ձև են դաստիարակել ինձ։ Թեև մայրս թունդ հավատացյալ ա և շատ կառչած ա իր կրոնական սկզբունքներին, բայց նա ինձ լրիվ ազատ է մեծացրել՝ թողնելով ցանկացած որոշում իմ վրա։ Ու եթե նույնիսկ ես արել և անում եմ բաներ, որոնք իր դուրը չեն գալիս, իրեն ցավ են պատճառում ինքը պարզապես իրա կարծիքն ա ասում ու միշտ նշում ա, որ երբ ես իր կարիքը ունենամ, ուզենամ իր հետ խոսել, կիսվել ինքը երջանիկ կլինի։
Ու նման հարաբերություններում ես իմ ծնողներին շատ-շատ եմ հարգում։ Որովհետև տեսնում եմ հարգանք իրենց կողմից իմ կյանքի, իմ որոշումներ կայացնելու վերաբերյալ։
Ես իրանց հոգ եմ տանում բոլոր առումներով, ամեն շաբաթ հանգստյան օրերին մի տեղ գնում ենք ընտանիքով և այլն։ Բայց անձնական կյանքը իրենք թողնում են անձնական։ Ու ամենահետաքրքիրը էն ա, որ ծնողներս, մանավանդ մայրս ահավոր ուշադիր մայր է ու շատ-շատ անձնազոհ։ Այսինքն նենց չի, որ իրա համար մեկ ա թե ինչ կլինի։ Ինքը լրիվ հակառակն ա։ Բայց հալալ ա իրան, որ դրա հետ մեկտեղ էնքան ուժ ունի իրա մեջ, որ զսպում ա իրեն ու հասկանում, որ ես ունեմ իմ կյանքը, որը ես եմ կառուցում իմ սկզբունքներով։
Ժառ ջան, պահ է գալիս, որ նույնիսկ ես եմ հայրիկիս հասկանում:Հասկանում եմ, որ Հայաստանում քյառթերի սուրբ պարտականությունն է աղջիկների կպցնելը, կամ նվազագույն դեպքում՝ մի քիչ տարբերվող արտաքինով աղջիկներին ռեպլիկահարելը: Բայց ես երբեք էլ բանի տեղ չեմ դրել, չեմ կպել ու չեմ հրահրվել:
Ախր էդ աղջիկ կպցնողներն էնքան ուռոդ ու բռի երևույթներ են, որ սիրտդ խառնում է, էլ ու՞ր մնաց բանի տեղ դնես իրենց կամ վատ զգաս դրանից: Մի քանի օր առաջ էստեղ գրել էի էդպիսի մի քանի ուռոդի մասին:
Սրա հետ էլ եմ համարյա լրիվ համաձայն: Օրինակ՝ Նյու Յորքի Empire State Building-ում էի, մի քանի տղա փորձեցին ինձ էսպես ասած կպցնել: Բայց էդ ամենն էնքան քաղաքակիրթ ու նորմալ էին անում, որ դու ոչ թե նեղվում էիր դրանից, այլ նույնիսկ ինչ-որ տեղ լավ զգում: Ու քո պատասխանն էլ ընդունում էին ու մեկ անգամից ավել չէին շարունակում: Ժպտում էին, ասում, որ ուրախ էին ծանոթանալ ու անցնում առաջ: Մեկն էլ վերջում ասաց, որ ընկերոջս փոխանցեմ, որ շատ սիրուն եմ:Վստահ կարամ ասեմ, որ շատ ամերիկացիների, եվրոպացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների համար դա տենց խնդիր չի։ Նույն Ռուսաստանը վերցրու։ Ռուսի համար աղջիկ կպցնելը տենց ռիտուալ չի, ոնց որ Հայաստանում։ Չեն նվաստացնում էտ աստիճան։
Նույնն էլ ստեղ՝ դոմինիկյանում, որտեղ ամեն քայլափոխի տղերքը աղջիկ ու տղա են կպցնում, աղջիկներն էլ տղա ու աղջիկ։ Բայց ստեղ տենց վուլգար չի դա։ Դաժը կպցվող աղջիկները «բոզ» ու «փչացած» պիտակները չեն ստանում իրանց վրա։
Իսկ Հայաստանում մի անգամ աղջիկը շփոթվի ժպտա մեկին արդեն ինչ ասես չեն ասի։
Ես չեմ ընդհանրացնում, պարզապես նշում եմ, որ նման մտածելակերպի մարդիկ ինքս շատ-շատ եմ տեսել Հայաստանում։Դե ես էլ փոխանցեցի:
Նույնն էլ Չիկագոյում, Վաշինգտոնում ու մեր գեղերում. ամեն ինչ էլ վուլգարությունից ու հետին մտքերից զուրկ էր, որովհետև էնտեղ մարդիկ ասում են այն ինչ իրենց մտքին կա:
Ուղղակի ես ուզում եմ, որ հայրս հասկանա, որ կարող եմ ինքս ինձ պաշտպանել: Հա, ես համոզված եմ, որ սույն քյառթակերպերը միայն մեծ-մեծ խոսել են կարող ու վտանգավորությամբ չեն կարող մանյակներ հետ համեմատվել: Բայց երեկոյան ամեն ուշ տուն գալս պատմություն դարձնելը ոչ միայն սույն էակներն են, այլև հարևանները, ովքեր պարտադիր պիտի քննարկեն, թե ով ժամը քանիսին է տուն գալիս ու ըստ դրա լավ աղջիկ լինելու աստիճանը որոշեն:Կարծում եմ դրա համար էլ պապադ նման կերպ է արձագանքում։ Որովհետև ինչքան էլ ցավալի լինի էտ փաստը, բայց դա տենց ա, որ տաս հազար կիլոմետր հեռու ամերիկայում քո խաթրին նենց չեն կպնի, ոնց քո հայրենիք Հայաստանում քո եղբայրները քեզ կկպնեն։
Իսկ ես ընդհանրապես թքած ունեմ հասարակության էս հատվածի վրա ու ուզում եմ՝ իրենք էլ փոխվեն ու չկարևորեն դա:
Հ.Գ. Կարոտել եմ Ալաբամաս:![]()
Jarre (20.01.2014), Lanterfant (21.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (20.01.2014), Ուլուանա (20.01.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ