Իմ համար ամենադաժանն էն ա, որ ծնողներն ուզում են երեխեքի փոխարեն որոշում կայացնեն` ստեղ սովորի, սրա հետ ամուսնացի, էս պարապի, էն կեր: Բան չունեմ ասելու` մենք փոքր ենք, հլը շատ բան չենք հասկանում, բայց չեն էլ ուզում ընդունեն, որ երբեմն մենք կարող ենք ավելի ճիշտ դուրս գալ:
Ծնողներս չորրորդ դասարանում ինձ որոշել էին դաշնամուրի տանել ու տանում էին, էն դեպքում, երբ ես ուզում էի թենիսի գնալ: Շաբաթական երկու անգամ մենք անցնում էինք թենիսի կորտերի ու սպորտդպրոցի կողքով, որում էլ սովորել ուզում էր եղբայրս, ու գնում էինք երաժշտական դպրոց` դաշնամուրի ու ջութակի դասերի: Հասկանում եմ` մեզ համար էին անում, ուզում էին կրթված ու արիստոկրատ, գրագետ երեխաներ ունենալ, բայց խոստովանեմ` մենք մինչև հիմա էլ չենք ներել մեր ծնողներին:
Կամ, որ Գյումրիում էինք ապրում, մի հատ լրագրության մրցույթ էի հաղթել ու մի տարով պիտի լրագրության դասերի գնայի, ծնողներս էլի որոշեցին, որ իմ պարապմունքներն ու համալսարան ընդունվելն ավելի կարևոր է, քան հազար տարվա երազանքս իրականություն դարձնելը ու ես չգնացի ոչ մի լրագրության, հետո էլ համալսարան ընդունվեցի առանց ոչ մի պարապելու:

Այ հենց դրա համար էլ հաջորդ տարի թողեցի, գնացի մեր տնից, սկսեցի աշխատել, լրագրությանս դասրեին գնալ ու արդեն էդ մանկական ապուշ թենիսային երազանքները մարել էին մեջս, բայց դե ամբողջ կյանքումս ու ամեն հարմար առիթով հիշում եմ, որ ծնողներս որոշել էին իմ փոխարեն որոշել: Հաստատ գիտեմ, որ իմ մասին մտածելով են արել, բայց դե կոտրված սրտիս մասին բա ո՞վ պիտի մտածեր:
ՈՒղղակի ոչ բոլորի բախտն է իմի նման բերում, ոչ բոլորն են իմ նման հաջողակ լակոտներ, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա:
Հ.Գ Երբ մեծանամ ու իմ երեխեքն ունենամ ուզում եմ չկոտրել սրտերը:

ՈՒ ստեղ հրեշտակի թևիկներ ուսերիս ու էն դեղին շրջանակից գլխիս: Ալե-Հոպ:
Էջանիշներ