User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Հայ ծնողների համախտանիշ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ իմ ցավոտ թեման է:
    Ուրեմն, մինչև ԱՄՆ սովորելու գնալս, բավականին կախված էի ծնողներիցս. դե անչափահաս էի, սեփական եկամուտ էլ չունեի: Ինձ տանը շատ էին ասում, որ ինքնուրույն չեմ կարող ապրել, սեփական գլուխս չեմ կարող պահել, անբան եմ, էս եմ, էն եմ: Բայց դե ես հո ինձ գիտեի՞:
    Ծնողներիցս լրիվ անկախ՝ թե՛ ֆինանսապես, թե՛ ընդհանրապես կես տարուց էլ քիչ եմ ապրել, բայց դե էդքանն էլ բավարար էլ հասկանալու համար, թե ինչպիսի կյանք եմ ես ուզում: Էնպես չէր, որ ես գիշերը փաբերից ու փարթիներից տուն չէի գալիս, շա՜տ ավելի տնակյաց կյանք էի վարում, քան ասենք էստեղ, բայց մի տեսակ ազատություն կար, որն անփոխարինելի է:

    Օրինակ, ծնողներս մի զարմանալի բնավորության գիծ ունեն. հանգիստ սրտով թողեցին, որ հազարավոր մղոններ հեռու գնամ, ոչինչ չասացին, երբ ես մենակս ԱՄՆ-ի մի ծայրից մյուսն էի գնում, բայց արի ու տես, երբ տասնմեկից հետո տուն պիտի գամ, հայրս միշտ ասում է՝ գամ կանգառ, ուղեկցեմ: Ինքը միշտ վտանգավորությունն է վկա բերում, բայց ես հո գիտեմ, որ Երևանը շատ անվտանգ քաղաք է՝ հիշելով Նյու-Յորքում հանդիպող տարօրինակ մարդկանց ու Չիկագոյի մաֆիայի մասին պտտվող լեգենդները, էլ չեմ ասում, որ իմ քաղաքում մի տրոլիկ էր ընդամենն աշխատում ու դրանից բացառապես բոմժերն էին օգտվում:
    Ինչևէ, էդ կես տարում ես չափահաս դարձա, բայց ավելի մեծացա, քան զուտ ֆիզիկական տարիքը: Մենակ ու անկախ լինելուց հետո ավելի ցավոտ էր իմ համար էս գերհոգատարությունն ու ինձ մանկապարտեզի բալիկի պես վերաբերելը:

    Բայց դե ես ծնողներիս հետ մի քանի անգամ արդեն խոսել եմ, բացատրել եմ ու արդեն իրենք էլ են զգում փոխվելու անհնրաժեշտությունը: Ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել, ասածի հակառակը չեմ արել, որովհետև էդ հարցին սխալ մոտեցում է: Մնում է աշխատանք գտնեմ ու ամեն ինչ ավելի կլավանա, իսկ մենակ ապրելը... Հմ, երազանք է Հայաստանի պայմաններում:


  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.01.2014), boooooooom (22.01.2014), CactuSoul (10.01.2014), Cassiopeia (10.01.2014), GriFFin (10.06.2014), Jarre (19.01.2014), Kita (20.01.2014), Moonwalker (10.01.2014), Sambitbaba (14.01.2014), Smokie (10.01.2014), Vardik! (10.01.2014), Անվերնագիր (10.01.2014), մարդագայլուկ (26.05.2015), Մինա (14.01.2014), Մուշու (12.06.2014), Նաիրուհի (10.01.2014), Նիկեա (16.06.2014), Ուլուանա (10.01.2014), Ռուֆուս (18.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեծ ախպոր համախտանիշ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.10.2014, 11:29
  2. Չսիրահարվելու համախտանիշ
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 102
    Վերջինը: 02.06.2014, 02:39
  3. Հիպոթալամիկ համախտանիշ
    Հեղինակ՝ Գեա, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.11.2010, 01:25
  4. Մտորումներ ծնողների մասին
    Հեղինակ՝ Vshul, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.04.2008, 11:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •