Ակումբցինե՜ր հին ու նոր, չար ու բարի, ցինիկ ու լուրջ, երկարատև ու ցրտաշունչ ընդմիջումից հետո ակումբի ստեղծագործական մրցույթները վերադառնում են՝ նոր շնչով ու նոր ոգևորությամբ: Այս անգամ որոշեցինք փորձել հայտնի հեղինակների ոճային նմանակումները, թե ինչքանով դա մեզ մոտ կստացվի, ինչքանով նմանակելն ու թխելը կտարբերենք իրարից ու ինչքանով մեր սեփական փորձարկումներն ու գրական ոճը կհամապատասխանեցնենք հայտնիների ոճային էլեմենտներին: Այս անգամ նմանակողների անունները փակ կլինեն, իսկ նմանակվողներինը՝ բաց, քանի որ վերջինիս դեպքում կկարողանանք գնահատել, թե որքանով է ստացվել նմանակումը: Ստորև այն հեղինակների անունների ցանկն է, որոնց պետք է նմանակեք՝ ձեր ընտրությամբ:
1. Ռեյ Բրեդբերի
2. Անտոն Չեխով
3. Էդգար Պո
4. Չակ Պալանիկ
5. Էռնստ Հեմինգուեյ
6. Գրիմ եղբայրներ
7. Ֆրանց Կաֆկա
8. Գաբրիել Գարսիա Մարկես
9. Վիլյամ Սարոյան
10. Լուիս Քերոլ
Կանոններ
1. Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն, մինչև 2000 բառի սահմաններում
2. Ստեղծագործությունը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM), վերնագրում գրելով «Նմանակում: Մասնակցություն»
3. Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև փետրվարի 13-ի օրվա ավարտը՝ 24:00-ն:
4. Փետրվարի 14-ի երեկոյան կտեղադրվեն ստացված ստեղծագործությունները՝ նմանակվողների անուններով:
5. Յուրաքանչյուր մասնակից կարող է (ցանկալի է) ուղարկել մեկից ավելի տարբերակ:
6. Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:
Ընտել եմ ոճային առումով իրարից տարբեր հեղինակներ՝ բազմազանությունն ապահովելու համար: Չմոռանանք որ սա ոճային նմանակում է, ոչ թե իմաստային: Պետք է նմանակեք ոճը, սակայն դա պետք է արվի ձե՛ր սեփական մտահաղացման ու ձե՛ր ստեղծած հերոսների ուղեկցությամբ:
Հիշում ե՞ք վառվող գրքերի հոտը, մրջյունների մանրիկ քայլերը՝ ձեր մարմնի վրա, ստամոքս ցավեցնող երկար ու տանջալից ճամփան՝ դեպի ամրոց, կամ ասենք օնանիզմով զբաղվով փոքրիկ ու միամիտ պատանու ձախողումները. Դժվար թե մոռացած լինեք Չեշիրյան կատվի՝ նյարդեր սղոցող ժպիտն ու խեղճ փռշտացողին: Դրանք տպվում են մեր ուղեղում ու հիմնականում երբեք էլ էդտեղից դուրս չեն գալիս: Ու եթե շատ փորփրենք մեր արխիվը, կզգանք, որ ցանկացած տեսակի զգացողություն ու պատկեր ունենք, ու ոչ էլ երևակայությունից ենք կաղում, ևս մեկ անգամ կհամոզվենք, որ ամբողջ տիեզերքում չկա մի էնպիսի բան, որ մենք մեր ներսում չունենանք: Գնացի՜նք մեր արխիվները փորփրելու
Էջանիշներ