Էս ի՞նչ խորհրդավոր լռություն ա ստեղ: Ո՞նց եք, մարդիկ, գրող-մրող չկա՞:
Էս ի՞նչ խորհրդավոր լռություն ա ստեղ: Ո՞նց եք, մարդիկ, գրող-մրող չկա՞:
Մրող կա:
Բյուր, եթե էսքան «բաց անունների» դեմ պայքարելուց հետո վերջը Հեմինգուեյ ես գրել, է՜, սովորականի նման շա՜տ փակ անուններով մրցույթ կլինի
Rhayader (20.01.2014)
ivy (21.01.2014)
Ռեյ Բրեդբերի
Բրեդբերին շատ պատկերավոր է գրում, էնպես, որ իր նկարագրած ամեն ինչը վիզուալ է դառնում կարդալիս: Իր ժանրերն են՝ sci-fi, ֆենթեզի, առեղծված, սարսափ, ու դրանք ինքն էնպես է ներկայացնում է, որ ամեն ինչ «հնարավորի» սահմաններում են մնում: Իր պատմությունները, կերպարները, երկխոսություններն ու ամբողջ զարգացումը լրիվ հավատալու են՝ անգամ ամենաֆանտաստիկ իրավիճակում: Հենց էն պատճառով, որ շատ կենդանի է գրում: Հնարավոր չի Բրեդբերի կարդալիս իր պատմած ամեն ինչը «չտեսնել»:
Իր շարադրանքը հարուստ է սիրուն ու մանրամասն նկարագրություններով, խորը հույզերով, բայց երբեք բառախեղդ չի անում: Ոչ էլ ձանձրացնում է. իր ամեն տողը կարդալիս արդեն ուզում ես իմանալ, թե հետո ինչ է լինելու: Գրելիս աշխատում է հեռու մնալ «քոմենթներից» ու բացատրություններից և կարող է որոշ բան «չբացված» թողնել ընթերցողի համար: Տալիս է բավականաչափ ինֆորմացիա, որ հասկանաս, թե ինչի մասին է խոսքը, բայց նաև բավականաչափ ինֆորմացիա հետ է պահում, որ ինքդ էլ մտածես ընթերցելիս: Իր գրածներում վերաստեղծող ու ստեղծագործական երևակայության լիքը նյութ կա ընթերցողի համար:
Շատ սիրուն գրող է:
Չակ Պալանիկ
Պալանիկը սովորություն ունի նույնիսկ ամենանատուրալիստական, տհաճ կամ գռեհիկ տեսարանը հանգիստ պատմելով առաջ տանել, այսպես ասած՝ աչքն էլ չճպպացնելով: Որ մտածում ես՝ խփնված է էս տղեն: Հաճախ գրում է գլխավոր հերոսի անունից, նա է պատմողը: Բայց քեզ չի էլ թվում, թե ինքը քեզ հետ է խոսում. ինքն իր համար իր պատմությունն է անում, կուզես լսի, չես ուզի՝ սատանան քեզ հետ:
Ժանրը ավելի հին գործերում «տրանսգրեսիվ» է, երբ հասարակության նորմերի հետ չհարմարվող մարդիկ սկսում են ագրեսիվ, տարօրինակ ու թոկից փախած վարք ցուցաբերել ու հաճախ՝ իրենք իրենց հանդեպ: Ավելի նոր գործերում Պալանիկի ժանրը սատիրիկ սարսափն է: Կարդալիս էնպես չի, որ վախից կդողաս, որովհետև իր նկարագրած ամեն ինչի մեջ մի տեսակ կիսածաղրական տոն կա, զավեշտ: Ու պատմությունները դրա հետևանքով ամենևին վախենալու չեն, այլ ավելի շատ զարմացնող, երբեմն՝ շոկային, երբեմն՝ աբսուրդ թվացող, բայց միշտ՝ հավեսով առաջ տանող:
Գրելիս հաճախ օգտագործում է կրկնություններ՝ կրկնվող նախադասություններ, արտահայտություններ: Կան մարդիկ, որ հարուստ ածականներով են սիրում գրել, ինքն ավելի շատ բայերով ու գոյականներով է գրում: Մինիմալ բառերով ամեն ինչ ասում է: Նախադասությունները հաճախ կտրուկ են լինում, չոր ու չեն էլ ուզում, որ դու իրենց «սիրես», բայց դու իրենց միևնույն է սիրում ես, որովհետև "entertaining" ֆակտոր ունեն:
Պատմության վերջում երբեմն անսպասելի շրջադարձներ են լինում կամ ուղղակի կիսատ թվող, անսպասելի ավարտներ, որոնք իրականում լավ սազում են ամբողջ ոճին:
Կամ կսիրես, կամ կատես իրեն. «դե ոչինչ էնպես» վերաբերմունք դժվար թե ստացվի:
Վերջին խմբագրող՝ ivy: 27.01.2014, 19:21:
Alphaone (27.01.2014), CactuSoul (28.01.2014), Sambitbaba (27.01.2014), Շինարար (27.01.2014), Վոլտերա (27.01.2014)
Էդգար Պո
Պոն մի այլ ձևի վատատես ու մռայլ հեղինակ է: Իրեն կարդալուց ուղղակի դող է անցնում մարմնովդ: Ի տարբերություն Պալանիկի, Պոն ամենասովորական երևությները ներկայացնում է սարսափի ու սևի տեսանկյունից, իր ձեռքն ընկնող ցանկացած պատկեր ու առարկա դառնում են իր պես խանգարված: Ինքը խաղում է մարդկային վախերի հետ: Ինքը մի հատ ահավոր ներքին հաճույքով է պատկերում բոլոր սարսափի տեսարանները ու դու կարդալուց զգում ես, որ խաբված ես: Պոն ստեղծագործում է սարսափ, դետեկտիվ, տեղ տեղ գոթական տարրեր պարունակող ժանրերում: Հիմնականում պատկերները ողողված են մարդկային վախերի, սարսափների ու խանգարված մտքերի տեսարաններով: Չնայած որ Պոն իր գործերում մեծ տեղ է տալիս նաև տրամաբանությանն ու վերլուծությանը: Ոճային առումով` արտաքինից ինքը գրում է բավականին չորը ու սառը տոնայնությամբ, սարսափի մթնոլորտը ստեղծվում է ավելի խորքերից: Իր` համարյա բոլոր ստեղծագործություններում առկա է հենց իր անձը` հիմնականում առաջին դեմքով պատմելուց: Ինքն ավելի շատ մտածված կառույցներ է ստեղծում, քան ասենք գրում է: Չնայած իր մութ ու բացասական մթնոլորտի, իր մոտ գերիշխում է հիմնականում միտքը` երբեմն էնքան առողջ ու գիտակից, որ զարմանում ես թե ոնց կարող է էդպես մտածողը ստեղծի մոտավորապես հոգեկան հիվանդության հասնող արվեստ: Պոն մի շնչով է կարդացվում, բայց կարդալու ամբողջ ընթացքում համ ֆիզիկականի, համ առավել ևս հոգեկանի վրա մի այլ ձևի է ազդում:
Blessed the poison which brings the end
Alphaone (28.01.2014), CactuSoul (28.01.2014), Nihil (28.01.2014), Sambitbaba (28.01.2014), Արէա (27.01.2014), Դատարկություն (28.01.2014)
Մարի ջան, հետաքրքիր է, որ ես Պոյին էդքան վատատես ու մռայլ չեմ ընկալել. իհարկե մահվան թեման ակտուալ է իր մոտ, բայց ինչ-որ շատ սիրուն ու խորը բան կա իր գործերում։
Այվ, ես չուզեցի չափից դուրս շատ սեփական կարծիքս հայտնել, որովհետև կշեղվեի թեմայից: Ես Պոյից անվերջ կարող եմ խոսել, ինքն իմ ամենա ամենա..հեղինակն ա ու մարդը: Ընդհանրապես ինձ համար ամենախոր ու ամենասիրուն բաները հենց մռայլության մեջ են թաքնված: Ուզում եմ ասել չուզեցի բացահայտ ասել` խորը, բազմաշերտ ու սիրուն: Էն երևույթները, որ վերագրեցի իրեն, արդեն իսկ դրա մասին էին խոսում:
Blessed the poison which brings the end
ivy (28.01.2014)
Գաբրիել Գարսիա Մարկես
Մարկեսը գրում ա գոյություն չունեցող բաների մասին նենց, որ ուզում ես վեր կենալ ու գնալ էն տեղը, որտեղ դրանք գոյություն ունեն, որտև ինքը նենց հանգիստ ա քեզ խաբում, որ մտքովդ էլ չի անցնում քեզ խաբված զգալ
տենց լիքը մարդիկ գնացել էին Մակոնդոն գտնելու /ձուն գա գլխներիդ/
Մարկեսը շատ ա նկարագրում, նախադասությունները երկար են, բազմաթիվ ածականներով հարուստ, պատկերները լի են ու գունագեղ, ոչ մի բաց տեղ չի թողնում, ամբողջական նկար ես տեսնում
ինքը ահավոր շատ ա սիրում ժամանակները խառնել իրար
նաև շատ ա սիրում հերոսների անունները կամ նույնը դնել կամ նենց անել, որ դրանք իրար շատ նման լինեն
ահավոր շատ ա գործածում վաղակատար ժամանակը, որն էլ հենց մատնում ա էն, որ ինքն ամբողջ ուժով զոռ ա տալիս երևակայությանը
ու դե գրում ա մոգական ռեալիզմ ոճի մեջ
Վերջին խմբագրող՝ impression: 28.01.2014, 01:21:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (28.01.2014), Sambitbaba (28.01.2014), Դատարկություն (28.01.2014), Վոլտերա (29.01.2014)
Լյուիս Քերոլ
բառախաղի վարպետ
եթե ուզում ես նմանակել Քերոլին, պետք ա իմանաս լիքը ասացվածքներ ու առածներ ու կարողանաս դրանք նենց իրար խառնել, որ համ հետաքրքիր լինի համ էլ անսովոր
սյուռ ա լրիվ Քերոլը, ահավոր շատ ա սիրում մետաֆորաներ ու համեմատություններ
հաճախ գրում ա "իրան միամիտի տեղ դրած", ու էդ շատ կայֆ էֆեկտ ա, դու իրականում հասկանում ես, թե ինքը ինչ պտուղ ա
մեր էս մի ախպերը չգիտեմ ինչ ոճի մեջ ա գրում, էկեք համարենք դա սյուրռեալիզմ, կարող ա և ճիշտ եմ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (28.01.2014), Sambitbaba (28.01.2014), Դատարկություն (28.01.2014), Վոլտերա (29.01.2014)
Մարի ջան, էս մրցույթին դեռ ինչքան կա, մի բան դիր կարդանք: Գոնե մի թիզեր, մի թրեյլեր: Պատմվածքների առաջին տողեր, բաներ
ivy (29.01.2014), Ruby Rue (29.01.2014), Sambitbaba (29.01.2014), Այբ (01.02.2014), Շինարար (29.01.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ