Էսօր Մարիին ասում եմ՝ էս մրցույթի կայֆը գիտե՞ս որն ա, գոնե քիչ թե շատ կարդացած մարդիկ կմասնակցեն, որակ ա, բան ա, կլինի: Ասում ա՝ հա լավ, ինչ էլ մի գրողներ են, սաղն էլ կարդացել են իրանց
Բայց դե կարծում եմ՝ իրոք շատ լավ ա, որ սենց ա, որովհետև չկարդացող հեղինակները եթե որոշեն մասնակցել, գոնե մի երկու բան կկարդան, նոր կմասնակցեն:
Բալթազար ջան, հարգելիս, ախր էլ ո՞նց բացատրենք, որ առանց կարդալու գրել չի լինում: Ինձ ցույց տուր որևէ հայտնի գրողի: Լավ, չեմ ասում էն ամենադեմքերին, գոնե միջին որակի, որ առանց կարդալու ա գրող դարձել, խոսքերս հետ կվերցնեմ:
Alphaone (15.01.2014), Baltazar (13.01.2014), keyboard (13.01.2014), melancholia (14.01.2014), Sagittarius (14.01.2014), Sambitbaba (14.01.2014), Վոլտերա (13.01.2014)
Մարի ջան, էդ մինչև 2000 բառը քո վերջնական և հաստատ որոշումն է՞:
Վոլտերա (13.01.2014)
Քանի օր ա նստած գցում-բռնում եմ՝ որին նմանակեմ, չեմ կողմնորոշվում: Նենց որ, ով պատվեր ունի, թող շուտ ասի, ըստ պատվերի կգրեմ (բացի Պալանիկից, որտև իրանից բան չեմ կարդացել):
Իսկ եթե բաց անուններով ու առանց քվեարկությամբ լինի՞, մենակ քննարկումներով: Բոլորս միասին շատ նյարդեր կխնայենք: Ինչ կասեք:
Մեկ էլ եթե հավես ու ժամանակ ունեք, ամեն հեղինակի գրական ոճը մի քիչ ներկայացրեք էստեղ (թեկուզ վիքիից կարելի է թարգմանել), որ էն ընթերցողները, ովքեր պիտի գնահատեն աշխատանքները, բայց էս ցուցակի հեղինակներին լավ ծանոթ չեն, գոնե մի քիչ պատկերացում կազմեն:
Իհարկե, չեմ կարծում, որ գնահատվելու է մենակ «նմանությամբ», նաև լավ ստացվածի ու ուղղակի պատմվածքը հավանելու ֆակտորներն էլ հաստատ կան, բայց դե ոճի նմանակումը մրցույթի հիմնական կետն է:
Ռուֆուս (14.01.2014)
Ռիփ, դու էլ, քո բաց անուններն էլ
Ես ստեղ հետաքրքիր ստրատեգիա եմ մշակում, թե ոնց անեմ, որ սաղ շփոթվեն, դու ասում ես՝ բաց անուն
Բայց հեղինակների ոճը մի քանի բառով ներկայացնելը լավ միտք ա: Կարծում եմ՝ դա մրցույթի մասնակիցներին էլ կօգնի: Ի վերջո, պետք ա էդ սաղ կարդացածդ մի ձև ամփոփես: Էսօր իրիկվա յան ես մի էրկու հատը կթարգմանեմ:
Smokie (14.01.2014)
Դե լավ, փակ անուններով, բայց առանց քվերակության, էդպես գոնե... :լօվ :փիս
Բայց էս մրցույթների ամենահավես կողմերից էլ հենց քվեարկությունն ու փակ անուններն են: Մի զրկեք մեզ էս հաճույքներից
I may be paranoid but no android!
Հարցը ես չեմ, ես հազար մրցույթի եմ մասնակցել, բոլորն էլ քվեարկությամբ։ Ուղղակի ընդհանուր մթնոլորտը շատ շիկացած ա լինում, հատկապես վերջին մրցույթը էդպիսին էր, ի դեպ ես էդ մեկին ոչ էլ մասնակցում էի, սրան էլ կարող ա չմասնակցել։ Ուղղակի էլ չեմ ուզում, որ էդպես լինի։ Ինձ թվում ա, բաց անունները կամ քվեարկություն չլինելը կարող են թեթևացնել մթնոլորտը։
Այվ...ես հատուկ քեզ համար առանց քվեարկության, բաց անուններով մրցույթ կանեմ չնեղվես
Blessed the poison which brings the end
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ