User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Երբ մարդը դառնում է ծանր բեռ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան լավա, որ ստեղ կան մարդիկ, որ գրում են, որ իրենք հոգատար են, զիջող ու հանդուրժող են, լավա, իրոք ողջունելի ա:
    Բայց Աթեիստի ասած՝ դա հիվանդություն չի, դա հասարակ չուզողություն ա, հասարակ ատելություն, մարդկային վատություն, բայց ոչ մի դեպքում հիվանդություն:
    Երբ քո սեփական պապդ, կարա քեզ ասի, որ դու սառնարանի լավ մածունը տվել ես քո 3 ամսեկան երեխուն, վատ ու թթու մածունը թողել ես իրան, երբ պապդ կարա իր զավակին մեղադրի նրանում, որ հավի մսով եփաց փլավի իրա բաժնի մեջից բոլոր մսերը ջոկել հանել ա, երբ պապդ կարա գիշերը գնա ջուրը բաց թողի, որ քեզ վատություն անի ու սենց շարունակ, հիմա ես դրա ինչը հանդուրժեմ, երբ իրանց ասելով իհարկե, հորքուրդ ու իրա ողջ ընտանիքը ծնկաչող աղաչում են պապուն, որ գնա իրանց տանն ապրի, բայց պապդ չի գնում, որտև իրա միսյան էս կյանքում քո ու քո ընտանիքի կյանքը խորտակելն ա, որտև ի տարբերություն հորքուրի ընտանիքի, որտեղ ամեն օր մի նոր "հրաշափայլ" սկանդալ ա լինում, քո ընտանիքը փայլում ա համերաշխությամբ ու ոչ մի ձայն ու ծպտուն չի լսվում:
    Տենց մարդը ուզում ա ծնող լինի ուզում ա հարազատ մի ճանապարհ ունի գնալու, դա կոչվում ա սիկտիր՝ ցանկացած ուղղությամբ
    Ես չեմ ուզում գնահատականներ տալ, բայց մի հատ էլ իրական դեպք ես պատմեմ:

    Ուրեմն, ընկերոջս կնոջ մորը սրտի բաց վիրահատություն էին արել մի քանի տարի առաջ: Ամեն ինչ նորմալ էր անցել: Էտ կինը մի քանի ամսից մինչև մոտ մի տարի երեխաների մշատական խնամքի տակ էր: Մենք բոլորս գիտեինք, որ հեշտ չի, բայց մանրամասներ չէինք իմանում: Անցած տարի նույն խնդրի առաջ մենք կանգնեցինք, երբ հորս սրտի վիրահատություն պիտի արվեր, ու երկու տարբերակ կար՝ բաց կամ փակ: Բնականաբար բացի բժիշների հետ խորհրդակցելուց զրուցում էինք նաև ծանոթ բերակամների հետ: Պապաս էլ կատեգորիկ դեմ էր բաց վիրահատությանը, միայն փակ էր ուզում՝ ստենդավորում:

    Ու մի առիթով, էս կինը, որն արդեն անցել էր էտ վիրահատության միջով, մեզ սենց բան ասեց - ասեց, որ երբ ինքն էր տարել էտ վիրահատությունը, դառեր էլ իրա երեխաների գլխին պատուհաս, քանի որ մեջը ահավոր աննորմալ էգոիստական զգացումներ էին արթնացել: Ինքը շատ բարի, կիրթ ու հավասարակշռված կին ա, ընդհանուր առմամբ: Ու ինքը ընդունում էր ու բաց ասում էր, որ իր հիվանդության ժամանակ ինքը բացարձակ ոչ ադեկվատ էր բոլոր հարցերում: Ու ինքը մեզ խորհուրդ տվեց, որ եթե պապաս չի ուզում բաց վիրահատություն, ավելի լավ, թող փակ անեն: Հետո մենք մի քանի ուրիշ մարդկանց հետ էլ զրուցեցինք, ու գրեթե բոլորը հաստատեցին էտ երևույթը, որ սրտի բաց վիրահատությունից հետո բոլոր հիվանդները դառնում են սարսափելի էգոիստ, ոչ ադեկվատ, ավելորդ պահանջկոտ, և այլն:

    Այնպես, որ, տնից տեղից հեռու, եկեք հիվանդներին, հատկապես շատ ծանր հիվանդներին ու տարեցներին շատ չմեղադրենք: Բոլորս էլ հասկանում ենք, որ դժվար ա, հաճախ նույնիսկ անտանելի, բայց վերջին հաշվով գործ ունենք սերնդային համերաշխության հետ: Եկեք մենք հիմա մեր մեծերին տիրություն անենք, քանի որ մեր երկրում մեզանից բացի ուրիշ տիրությոն անող չկա (Վիշապ հոպարը վկա), ու վաղը մյուս օր, մենք էլ կարող ա տիրության կարիք ունենանք:

    Հ.Գ. Ասեմ, որ, եթե հնարավորություն ունես, խնամող վարձելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ողջունում եմ: Ֆիզիկական ծանրաբեռնվածության մեծ մասը զավակների վրա չի լինում, ու զավակները իրանց ժամանակի մեծ մասը ծախսում են հոգեբանական աջակցության վրա, կամ ուղղակի սեր ու ջերմություն են հաղորդում հիվանդ ծնողներին, լավ խոսք են ասում, ժպիտով են ամեն ինչ տանում: Իսկ այ երբ համ էլ ֆիզիկական բեռն ա ծերից-ծեր մնում զավակների վրա, էտ ժամանակ առաջ են գալիս ամեն տեսակի խնդիրներ: Մենակ անքնությունը հերիք ա, որ մարդը սկսի նույնիսկ սեփական ծնողին անկախ իրանից վատ վերաբերվել:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.01.2014), Ariadna (11.01.2014), Lusntag Lusine (10.01.2014), Mephistopheles (10.01.2014), Vardik! (10.01.2014), Անվերնագիր (10.01.2014), Նաիրուհի (20.01.2014), Շինարար (10.01.2014), Վիշապ (10.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ե՞րբ ես չափահաս դառնում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.03.2017, 01:58
  2. Ինչպե՞ս են դառնում հերոս
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2012, 02:39
  3. Ծանր ռոք
    Հեղինակ՝ Հեթանոս Հրեշտակ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 138
    Վերջինը: 05.04.2011, 16:35
  4. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ razmik21, բաժին` Կրոն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 15.12.2009, 00:39
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •