Հետաքրքիր թեմա է:Բոլորի կարծիքներն էլ հետաքրքրությամբ կարդացի: Ամենքի ասածի մեջ էլ գտա մի միտք,որի հետ համաձայն եմ:
Նախ,շա՜տ լավ միտք է,որ պետք ա երեխեքին ազատություն տան ու հնարավորություն՝ սեփական կյանքի փորձ ձեռք բերելու: Բայց դրա հակառակ կողմն էլ կա.ուրեմն պետքա մինչև տասնութն էնպես դաստիարակել երեխուն,որ մենակ թողելուց ինքն իրա գլուխը չուտի: Ու ոչ թե լրիվ մենակ թողնել,այլ պատրաստ լինել պետք եղած պահին ձեռքը բռնելու:
Գալաթեայի բերած օրինակում,իրոք,բանը բանից անցելա: Դրա մասին նույնիսկ չեմ ուզում խոսել: Ալֆայի ասած,ժամանակին էր պետք զրուցել ու ոսկե միջինը գտնել: Բայց տենց փոխհարգալից զրույցներ հայ ընտանիքներում հազվադեպա լինում:
Եսասիրության մասին էլ ասեմ,որ մարդիկ տարիքի հետ փոխվում են,իրոք: Բայց եթե ժամանակին ոսկե միջինը գտած լինեն,բոլորով գոհ կմնան:
Իմ բախտը տենց չի բերել փնթփնթան ծեր տեսնեմ: Ավելի շատ հակառակ դեպքեր եմ տեսել ու լսել: Բայց,ինչպես արդեն վերևում ասվեց,ամեն դեպք մասնավոր է:
Հետաքրքիր է,իսկ մեզնից որևէ մեկը մտածե՞լ է այն հարցի շուրջ,թե ինչպիսին կլինենք մենք ծերության օրերին:
Հիմա գրում եմ ու մտածում՝ արժե՞ անձնական օրինակ էլ ստեղ բերեմ: Բայց ոնց կյանքնա ապացուցել,ամեն մարդ ինքնա հասկանում իրա ապրածը: Մենակ մի բան կասեմ: Երբ մեր ծնողները մեզ մեծացնում են,երբ անքուն գիշերներ են ապրում,երբ իրանց բոլոր ցանկություններն ու ծախսերը կրճատում են,որ մեր համար ամեն ինչ լավ լինի...ձեզ հարց տվեք՝ իրանք էդ հեշտ տարբերակներն ու ժամանցի հաճելի ձևերը չգիտե՞ն: Խոսքս,իհարկե,նորմալ ծնողներին է վերաբերվում: Նարեի ասած՝ մենակ երեխա ունենալով չեն ծնող դառնում:
Ամեն դեպք առանձին կարելիա քննարկել ու լրիվ տարբեր եզրակացությունների գալ: Բայց էս խոսակցությունից ամեն մեկս մեր համար կարանք հետևություններ անենք: Գոնե մի քիչ ազատություն տալ երեխային,որ հետո ծնողներին չմեղադրի չկայացած կյանքի համար: Էնքան չփայփայել երեխային,որ մենակ վերցնելու սովոր լինի,իսկ տարրական պարտականություններին անտեղյակ: Եթե մեկը մեր օգնության կարիքն ունի,չարհամարենք,մանավանդ,եթե էդ մարդը ծնողա: Սովորենք ու լավ հիշենք ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բառը,որից ասողն էլ,լսողն էլ գոհ են մնում:
Էջանիշներ