User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Երբ մարդը դառնում է ծանր բեռ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ ծանր թեմա ա ինձ համար, բայց կասեմ կարծիքս, ինչքանով որ ստացվի...

    անցյալ տարի հայրս հենց էս օրերին էր, շատ վատացավ: ինքը մինչև էդ էլ շատ հիվանդ էր, բայց ոտքի վրա էր, տնից դուրս չէր գալիս, բայց գոնե ինքնուրույն տանը կարողանում էր իր կարիքները հոգալ, հաց ուտել, զուգարան գնալ, սափրվել և այլն: ու միշտ ինձ պարտադրում էր շուտ տուն գնալ, որ ինքն իրեն մենակ չզգա, թեև առանձնապես չէինք էլ շփվում, երբեք մտերիմ չենք եղել, ավելին, երբևէ քնքուշ զգացմունքներ չեմ ունեցել իր հանդեպ: երբ անցյալ տարի վատացավ, դարձավ անկողնային, ու շատ արագ սկսեց զարգանալ հիվանդությունը կամ ավելի ճիշտ հիվանդությունների փունջը, ես ու մաման համարյա միշտ տանն էինք, անընդհատ իրենով էինք զբաղված, նույնիսկ գիշերը կամ հերթով էինք քնում կամ չէինք քնում ընդհանրապես: տենց կես տարի: հետո վերջացավ...

    էդ ընթացքում, երբ մենք իրեն էինք խնամում, ինքը չարացել էր մի ուրիշ տիպի, ասենք մոտենում էի, որ օգնեմ սնվի, ինքը ոտով խփում էր, կամ եթե մոտերքում սուր բան էր լինում, թռցնում էր, թաքցնում վերմակի տակ, հետո փորձում վնասել: տենց մի անգամ եղունգների մկրատն եմ խլել ձեռքից, մի անգամ էլ դանակը: ինքը բացարձակ չէր տիրապետում ինքն իրեն, անդադար գոռում էր ու հայհոյում, ու ես որոշեցի, հա, հենց ե՛ս որոշեցի, որ պապային պետք ա տեղափոխել մի տեղ, ուր իր համար ուրիշները հոգ կտանեն, որտև մենք արդեն քայքայվել էինք լրիվ, թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես: բայց հենց էդ վերջինի պատճառով էլ չկարողացանք տեղափոխել, որտև ահռելի թվեր էին:

    գուցե դուք մտածեք, որ ես անարժան զավակ եմ, ինձ մեկ ա, իմ պապան ա միշտ տենց մտածել իմ մասին, ու անկեղծ ասած թքած ունեմ, թե ուրիշները ինչ կմտածեն, բայց երբ ինքը մահացավ, ես թեթևություն զգացի մենակ: հետո ես մի կես տարի բուժվում էի, որտև էդքան չքնելուց ու նյարդային լարված վիճակից գիժ էի դարձել:

    ու հիմա կարող եմ հաստատ ասել, որ եթե իմանայի, թե վերջում մենք ինչ վիճակում ենք լինելու, ես ու մամաս, պապային հաստատ կուղարկեի ուրիշ տեղում կյանքի վերջին ամիսներն անցկացնելու, ու մի վայրկյան անգամ չէի անհանգստանա էն մասին, թե ինչ կմտածեն բարեկամներն ու ընկերները:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.01.2014), Cassiopeia (09.01.2014), keyboard (09.01.2014), Lílium (09.01.2014), Sambitbaba (09.01.2014), VisTolog (09.01.2014), Աթեիստ (09.01.2014), Անվերնագիր (10.01.2014), Գալաթեա (09.01.2014), Նաիրուհի (09.01.2014), Նարե91 (09.01.2014), Ուլուանա (09.01.2014), Ռուֆուս (09.01.2014), Վոլտերա (09.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ե՞րբ ես չափահաս դառնում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.03.2017, 01:58
  2. Ինչպե՞ս են դառնում հերոս
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2012, 02:39
  3. Ծանր ռոք
    Հեղինակ՝ Հեթանոս Հրեշտակ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 138
    Վերջինը: 05.04.2011, 16:35
  4. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ razmik21, բաժին` Կրոն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 15.12.2009, 00:39
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •