Չէ, դե էդ դեպքում արդեն դավաճանություն ա, եթե հնարավորություն ունես, էդ ծառայությունից հրաժարվելը: Ես դրան արդեն ավելի քան նորմալ եմ նայում: Չնայած էդ քո ասած իրականում տխմար կարծիքներն էլ իրոք կան. ավելի լավ ա անտարբերության մատնված, արդեն ատելության թշնամական հայացքների ներքո տան մի անկյունում պահել, քան նորմալ դայակ վարձել, որ խնամի, թե կողքից ինչ կասեն: Կողքից ի՞նչ պիտի ասեն. ասելու են՝ հալալ ա, ծնողի համար նույնիսկ հատուկ դայակ ա վարձել: Բայց իրոք տենց մոտեցում, որ դայակ վարձելն ամոթ ա, որը ես ոչ մի կերպ չեմ հասկանում:
Էջանիշներ