Հայաստանի ծերանոցների մասին, ցավոք, ես էլ եմ միայն վատը լսել ու դա հազար անգամ ավելի բարդացնում ա իրավիճակը: Խղճով մարդը երբեք նման բան չի անի ու արդյունքում, եթե ծնողը հասել է իմ նկարագրած եսասիրական հոգեվիճակին, նրա միակ ելքը մնում ա հիվանդ ծնողի կյանքով ապրելն ու լուռ սպասելը, թե երբ ա ամեն ինչ վերջանալու:
Ամենավատը նման իրավիճակում կարծում եմ ծնողի հանդեպ չարությամբ լցվելու վտանգն է: Որն արտահայտել չես կարող, որովհետև գիտես, որ դիմացինդ պատասխանատու չէ իր ֆիզիկական վիճակի համար, բայց նաև հաղթահարել չես կարող, որովհետև ապրել ես ուզում: Քո կյանքը:
Շին, խստություն բանեցնելը ճիշտ ա, բայց կան իրավիճակներ, երբ բանը բանից անցնում ա: Ցանկացած տիպի շանտաժով հիվանդը կարա իր ուզածն անցկացնի:
Շատ մեծ կամքի ուժ ու համառություն ա պետք նման դեպքերում քոնն անցնացնելու համար: Ու հաճախ մարդիկ պարզապես ուժ չեն ունենում պայքարելու:
Էջանիշներ