User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Minecraft/մայնկրաֆտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Minecraft/մայնկրաֆտ

    Minecraft խաղն ստեղծվել է Մարկուս Պերսոնի (ինտերնետում ավելի հայտնի է Նոթչ մականունով) կողմից, ով հանդիսանում է Mojang AB-ի հիմնադիրը:



    Չնայած առաջին հայացքից վանող գրաֆիկային, խաղը բավականին հետաքրքիր և կլանող է: Պատկերացրեք, ընկել եք անվերջ մեծ աշխարհ (գործնականում անվերջ չի, բայց դժվար սահմաններին հասնես), որտեղ ոչինչ չունեք, բայց ամեն ինչ կազմված է քառակուսի «բլոկներից», որոնք կարելի է անջատել իրարից և այլ առարկաներ սարքել (crafting):
    Օգտագործելով տարբեր բլոկներ՝ կարելի է ստեղծել ամրոցներ, կրակայրիչներ, դարպասներ դեպի դժողք, ֆերմա, դաշտեր ու անտառներ, կարող եք օգտագործել կախարդանք, խաչասերել կենդանիներին և այլն: Սակայն, այս ամենի հետ պետք է չմոռանալ ողջ մնալու մասին, մտածել, թե ինչ եք ուտելու և զգուշանալ նաև գիշերը հայտնվող հրեշներից, որոնցից սկզբում փախչում ենք, հետո՝ ոչնչացնում:

    Մնում է միայն ավելացնել, որ գեներացվող բոլոր աշխարհները տարբերվում են իրարից,կա խաղի նաև օնլայն ռեժիմ, որտեղ տարբեր քարտեզներում կարելի է խաղալ ինչպես նորմալ ռեժիմով, այնպես էլ խաղացողների կողմից հորինված կանոններով, ինչն ավելի հետաքրքիր և բազմազան է դարձնում գեյմփլեյը:

    Եթե այսքանը ձեզ դեռ չի համոզել, պարզապես միացրեք խաղը և փորձեք մի օր ողջ մնալ, դրանից հետո մնացած խաղերի հաշվին ձեր համակարգչում տեղ կազատեք

    Խաղալու համար ձեզ կօգնի մայնկրաֆտի վիկին. անգլերեն, ռուսերեն

    Պաշտոնական կայքը
    Անվճար լաունչեր

    Ընթացքում այս թեմայում կտեղադրենք հետաքրքիր փաստեր և վիդեոներ:
    The cake is a lie.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.01.2014), Արամ (04.01.2014), Գյուլխ (04.01.2014), Մուշու (07.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •