User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Տաղանդավոր, բայց ծույլ կամ մարսեցու օրագիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաղանդավոր, բայց ծույլ կամ մարսեցու օրագիրը

    Ներածության պես մի բան

    Թեման հենց սկզբից օրագրեր բաժնում էի բացել, հետո հասկացա, որ իմ մասին չեմ գրելու, ավելի շատ հավաքական կերպար է մարդկանց մի տեսակի մասին, ովքեր ամեն ինչ իրենք իրենց ձեռքով խորտակելու բացառիկ տաղանդ ունեն, բայց և կարողանում են արարել:
    Տարօրինակ փոքրիկ աղջիկը մի ժամանակ մեկնաբանություն էր գրել, մոտավոր իմաստը՝ «տաղանդավոր բայց ծույլ» արտահայտությունը հորինել են որպես ինքնաարդարացում, հնարավոր չէ լինել ծույլ ու միաժամանակ տաղանդավոր: Համամիտ չեմ, հենց տաղանդավորներն են ծույլ դառնում, սկզբից ևեթ այն մարդիկ, ում ամեն ինչ հեշտ է տրվում ու ովքեր ամենը ստանում են շատ ավելի քիչ ջանքերի գնով, քան ուրիշները, չեն սովորում կյանքում ջանքեր գործադրել: Գալիս է մի պահ, որ կյանքի առաջարդանքները դառնում են ավելի ու ավելի բարդ՝ սկսած դպրոցական վարժություններից ու միջանձնային հարաբերություններից մինչև բառացիորեն գոյության պայքար: Այդ ժամանակ նախկին տաղանդավոր մարդիկ...


    1. Նա ծնվեց:

    Կինը տարօրինակ երազ էր տեսել. կոճակը, որ պոկվել էր կոստյումից, գլորվեց անհայտ ուղղությամբ: «Հոգ չէ», մտածեց կինը, տանը նման մի կոճակ կգտնեմ, կկարեմ: Հետո սկսեց կասկածել, որ գուցե լավ չի հիշում, գուցե էլ նման կոճակ չլինի, վերադարձավ, վերցրեց:
    Հաջորդ օրը գյուղի պառավներից մեկն ասելու էր, որ մարգարեական երազ է, որ աղջիկ կծնվի ու կյանքը կոճակի պես թելից կախված կլինի, բայց վերջում կփրկվի, քանի որ չի թողել ընկած, վերադարձել, վերցրել է:
    Կինը բարեհոգաբար ժպտացել էր, չէր ցանկացել սնահավատ տատիկին վիրավորել:
    ...

    Հիվանդասենյակում բժիշկները շշուկով իրար ասում էին, որ երեխայի ծնունդը հրաշք էր, թեև ծնվելիս բարդություններ չէին եղել, բայց մոր սայթաքել, ընկնելը մահացու վտանգի էր վերածվել երեխայի համար: Կենդանի ծնունդի հավանականություն աննշան էր:
    Էլ ավելի տարօրինակ էր նորածնի հայացքը: Մանկինը դեռ հերիք չի բաց աչքերով էր ծնվել, դեռ մի բան էլ հետաքրքրությամբ բժիշկներին էր ուսումնասիրում «մեծի հայացով», ինչպես հետո նույն մանկանը կպատմեր բժշկուհին:
    Նրանք դեռ չգիտեին, որ այլմոլորային հոգին, որ պիտի իր տեղը գտներ մի ուրիշ մոլորակում, ուրիշ մարմնում, մոլորվել ու մարդու մարմնում է հայտնվել:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.01.2014), enna (01.01.2014), Fidayi (17.11.2015), laro (01.01.2014), Sambitbaba (07.01.2014), Skeptic (01.01.2014), Արամ (01.01.2014), մարիօ (02.01.2014), Նիկեա (08.07.2015), Վոլտերա (01.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (03.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհաջողակի օրագիրը
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 50
    Վերջինը: 02.05.2017, 23:14
  2. Շնորհավորանք Մարսեցու այլմոլորակածնունդն է ։լօվէ
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 13.04.2014, 00:04
  3. Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 16.10.2013, 10:30
  4. Բյուրի ճամփորդական օրագիրը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.02.2012, 03:00
  5. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •