artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Մի քանի ամիս առաջ հայտարարում ա, որ ուզում ա արձան կանգնեցի, ու մրցույթ ա հայտարարում արձանի տեսքի համար։
Ասում ա դեռ չի որոշել, թե որտեղ ա տնկելու։
Մրցույթից հետո վերջերս հայտարարում են, որ որոշել են Հատիսի գլխին տնկեն, կողքերն էլ թանգարան-մանգարան, քրիստոնեություն, բլեքջեք ու գիտես
Լուրերով վիդեոյա գնում, որ արդեն նախապատրաստական աշխատանքները սկսվել են, Ֆիննախն էլ ասում ա, սա շռնդալից թափ ա տալոու տուրիզմին (էս կարգի մի արտահայտություն էր, որից շռնդալիցն ա տպավորվել)։
Հետո մեկ էլ Գիտության, կրթություն ու լիքը այլ բաների նախարարությունը հայտարարում ա, որ դա հատուկ պահպանվող տարածք ա, ու չի կարելի շինարարություն իրականացնել։
Ու դրան զուգահեռ պարզվում ա, որ մի քանի ամիս առաջ արդեն Դոդը կարծեմ 140 հեկտար տարածք շատ էժան գներով առել ա
Ու սենց, 2 նախարարությունները հայտարարել են, որ դա խախտում ա, չի կարելի։
Եկեղեցին ասում ա, որ առաքելական եկեղեցին դեմ ա արձաններին, ԲՀԿ-ի ֆեյքերն ու ես էլ ասում ենք, մալադեց, բերեք տնկեք ։)
Ֆեյքերը, որտև դա իրանց գործն ա, ես էլ, որտև ՀԱԵ-ն դեմ ա
Ես արձանին կողմ եմ, բայց ոչ մշակույթային արժեքների ոչնչացման հաշվին։
Օրինակ կասկադի վերևը լրիվ դրա տեղն ա
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հիմար մարդկանց ձեռին փողն ու իշխանությունը աղետ ա, դրա համար էլ Հայաստանը վերջին տարիներս դառել ա անհարմարության, անճաշակության ու քաղքենիության խառնուրդ։ Մարդու սիրտ ա խառնում դոդաստանի անճոռնի ու անիմաստ շինությունների բազմությունից։ Եթե հաջողեց ու Հիսուսի արձանը կառուցեց, ուրեմն կարելի է պնդել, որ Հայաստանում թե պետական ու թե ազգային մակարդակով արժեհամակարգ չի փոխվել։
Si vis pacem, para bellum
aragats (21.07.2022), Freeman (13.07.2022), One_Way_Ticket (13.07.2022), Varzor (17.07.2022)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (15.07.2022)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Freeman (15.07.2022)
անճոռնի խաչը գոնե մի համեմատաբար փոքր հիմք ա ունենում, սրա դոդությունը ամբողջ գագաթն ա ավիրում ափսոս ա գագաթի բնությունը, Շամիրամի ամրոցի հիմքերը, որ հազարամյակներ գագաթին են կոչնչացնի, եթե արդեն չի արել...
Մեր մշակույթի ոչնչացման համար թուրք ազերիների ներկայության, անգամ գաղտնի ֆինանսավորման անհրաժեշտությունը չկա, մեր օլիգարխները ամեն ինչ անում են
թուրքի տարածքում լիներ, հիմա ցանկապատել, պեղել, յունեսկոյով համաշխարհային պատմամշակույթային ժառանգության մեջ եր ընդգրկել...
Բացի այդ՝ Հատիսի գագաթին շատ ուժեղ քամիներ են լինում այդ դոդությունը չի դիմանա, շուռ կգա, կամ ավելի շուտ դոդը կհայտարարի, որ<< Ժողովուրդ ջան, մենք պարզեցինք, որ գագաթին շատ հզոր փոթորիկներ են լինում և ձեր մասին մտածելով, ձեր անվտանգությունից ելնելով որոշեցինք փոքր սարքել...>>
Ու վերջում ինչպես Հայաստանում ամեն ինչ՝ իր համար մի հատ դամբարան ա սարքելու...
One_Way_Ticket (02.02.2023), Աթեիստ (02.02.2023)
Իմը կովիդի թեման էր տենց։ Թեման մեկն էր, բայց վերջին շրջանում ամեն երկրորդ գրառումը իմը։ Ինչ-որ պահից իմ գրելն էլ չեկավ։ Հա, հասկանում եմ, որ տոնս առանձնապես հաճելի չէր, բայց դե օպպոնենտների "արգումենտներն" էլ ոնց որ ուրիշ մոլորակից լինեին։
Ի դեպ, էն որ չեմ գրում, չի նշանակում, որ անցել-գնացել է։ Լիքը մարդ դեռ լիքը պատասխան ունի տալու էդ թեմայով (խոսքը ակումբցիների մասին չէ)։
Վիշապ (02.02.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ