Ով քնած է՝ արթուն կացեք.
Ով արթուն է՝ ակու՛մբ մտեք,
Ուվ մտել է՝ զրուցարա՛ն եկեք,
Ով զրուցարանում է՝ մի՛ բան գրեք,
Չասեք Վահեն գող-գող եկավ,
Գող-գող գնաց։
![]()
Կամրադներ, չեմ մոռացել ձեզ,
Բայց չունեմ գրելու հավես.
Ստոդնևկայիս օրն է մոտիկ,
Ու դարձել եմ ես նևրոտիկ:
![]()
Moonwalker (01.03.2014), Smokie (03.03.2014), Two-Face (01.03.2014), VisTolog (01.03.2014)
Ով կասի մի տեղ, որտեղ վիզա են լրացնում?
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Էհեհե՜յ, անապատում մարդ կա՞
Alphaone (04.03.2014)
Alphaone (04.03.2014)
Զհաաաա՜ր![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Անկապից մեջբերած.
Ժամեր եմ անցկացրել սա հնարավորինս կարճ, բովանդակալից ու հանրամատչելի գրելու, մարդկանց հասկացնելու ու Ֆեյսբուքում բոլորի պատին դնելու վրա: Արձագանքեք.....
Ուշադրություն. կարդացեք անպայման.
2005թ.-ին թուրք ԻԲՐ պատմաբան Դողու Փերինչեքը Շվեցարիայի տարբեր քաղաքներում, ասուլիսների ժամանակ, մի քանի անգամ հերքեց հայերի ցեղասպանությունը՝ այն համարելով հայերի կողմից հորինված "համաշխարհային սուտ": Լոզանի հայկական համայնքը դատի տվեց նրան և շահեց: Բողոքարկեց մյուս ատյաններին, որը չընդունվեց: Բայց 2008թ.-ին Փերինչեքը բողոքարկեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և նա արդարացվեց: Շվեցարիային կարող է բողոքարկել մինչև մարտի 17ը: Ոչ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, ոչ էլ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, մինչդեռ Թուրքան ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ՄԻ Եվրոպական դատարանում դատը շահելով (շատ հնարավոր է նաև դատավորներին կաշառելով): Հայաստանում շատերն անգամ չգիտեն այս մասին:
Ֆրանսիայի հայերը այժմ կազմակերպել են ստորագրահավաք, որպեսզի կարողան ճնշում գործադրել, որ Շվեցարիան բողոքարկի: Եթե Շվեցարիան չբողոքարկի, կստացվի, որ հայերը ոչինչ չարեցին և այս հարցն այնքան անկարևոր է, որ մենք ռեակցիա չտվեցինք և կհիմնավորվի այն կարծիքը, որ դա այդպես էլ պետք է լիներ ու մեր վնասն այնքան չի, որ բողոքենք: Իսկ սա մեզ 100-ամյակի նախաշեմին հաստատ պետք չէ: Մեր միջամտությունը այս հարցին լինելու է մի ձևով. տալ մեր ստորագրությունը (համաձայնությունը), որպեսզի Շվեցարիան բողոքարկի: Անհրաժեշտ է 10000 ստորագրություն: Անենք այն ամենափոքր բանը, որ պարտավոր ենք անել. դա կտևի ամենաշատը 1 րոպե: Ուղղակի լրացնում ենք անունը, ազգանունը e-mail-ը և քաղաքը և սեղում Signée: Ստորագրահավաքը կավարտվի շաբաթվա վերջում. Պատվով կատարենք ստորագրահավաքը հավաքենք 10000 ստորագրություն. Տարածեք սա, ամոթով չմնանք, որ 10միլիոն հայից 10000 ձայն չհավաքվի: Ահա հղումը.
http://www.change.org/fr/p%C3%A9titi...f-human-rights
Այս հաղորդման մեջ խոսվում է ավելի մանրամասն.
Նենց վատ եմ ինձ զգում որ ժամերով նստած եմ կոմպի մոտ, 1000 ձև եմ ման գալիս ստորագրություն հավաքելու, բոլորի պատին դնելու վրա: Բայց քչերն են արձագանքում.... Կարդում են երևի ու անցնում առաջ-ամեն մեկն իր գործով: Կամ էլ միանգամից հասկանում են ինչ են անելու ու չեն գրում...ուֆ եսի՞մ....
Վերջին խմբագրող՝ laro: 05.03.2014, 21:56:
Մի հատ խնդրանք ունեմ.
էս գլխիս վրայի սկսնակ բառը հանեք էլի![]()
Մտիր էստեղ ու Հատուկ Կարգավիճակ դաշտում քո ուզածը գրի ու վերջում պահպանել փոփոխությունները։
I may be paranoid but no android!
Յոհաննես (05.03.2014)
Ցանկանում եմ առուն ընկնես քիթդ ջարդես տանեն հիվանդանոց օպերացիա անեն դառնաս սիրուն աղջիկ:
Ահա թե ինչպես են խոսում, մեր երիտասարդ տղաները չաթերում:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ