Բորխեսը մի հատ գործ ունի՝ անունը չեմ հիշում:
Մոտավորապես սենց
Մի վարպետ երազում էր աշակերտ ունենալու մասին: Իսկ մի աշակերտ երազում էր սովորել հենց այդ վարպետի մոտ: Նրանց երկուսի երազանքն էլ կատարվում է ու հանդիպում են միմյանց: Աշակերտը լսել էր, որ Վարպետը կարողանում է մոխրացած վարդը վերակենդանացնել, և հիմնականում դրա համար էր ցանկանում տեսնել Վարպետին: Վոբշըմ, երկար-բարակ խոսալուց հետո, չեմ հիշում՝ աշակերտը՞, թե՞ Վարպետը, վարդը նետում է կրակի մեջ:՚ Վարդը այնպես էր վառվում, կարծես ոչինչ չի եղել, վառվում-վառում ու վերջապես մոխրանում է: Աշակերտը շունչը պահած սպասում էր, բայց այդպես էլ ոչ մի հրաշք տեղի չունեցավ: Աշակերտը սկզբից հիասթափվեց, սակայն, հետո հասկացավ, որ Վարպետի մեծությունը դրանում չէր կայանում, և ինքնիրեն խոստացավ ոչ մեկին չպատմել այդ լուրը: Վարպետը ջերմությամբ հրաժեշտ տվեց և կրկին վերադառնալու առաջարկ արեց, չնայած, որ երկուսն էլ վստահ էին որ այլևս չեն հանդիպելու: Իսկ հետո վարպետը վերադարձավ, հավաքեց վարդի մոխիրները ու շշնջաց կախարդական խոսքերը, մոխիրները դարձան նախկին սքանչելի վարդը, և վարդը ձեռքում բռնած Վարպետը գնաց ննջասենյակ:
էսքան էլ հազիվ հիշեցի
Էջանիշներ