Ցերեկային քնկոտությունը այնքան էլ անվտանգ երեւույթ չէ: Ինչպես նշում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը, շատ կարեւոր է պարզել դրա պատճառները:
Ցերեկային քնկոտության պատճառները կարող են բազմաթիվ լինել
Քնի օբյեկտիվ պակաս: Որոշ մարդիկ քնի մշտական պակաս ունեն, այդպատճառով նրանց քնկոտությունը միանգամայն տրամաբանական է:
Լինում, է, որ մարդիկ քնում են օրական 6-8 ժամ, սակայն, միեւնույն է, քնի պակաս են զգում: Այս դեպքում անհրաժեշտ է պարզել այսպիսի քնկոտության պատճառները:
Բացառված չէ, որ ինչ-որ բան խանգարում է մարդուն քունն առնել գիշերվա ընթացքում:
Մարդը կարող է որեւէ հիվանդություն ունենալ, որի պատճառով խաթարվում է քունը: Այս դեպքում մարդն արթնանում է հոգնած ու քնից դժգոհ: Սա շատ վտանգավոր երեւույթ է, քանի որ, ինչպես նշում է մասնագետը, հղի է առողջական մի շարք վտանգներով:
Ցերեկային քնկոտությունը կարող է պայմանավորված լինել նաեւ նարկոլեպսիայով՝ վերջույթների (այն համախտանիշը, որի դեպքում քնի ընթացքում վերջույթների անկանոն շարժումներ են ի հայտ գալիս): Ցածր զարկերակային ճնշումը նույնպես կարող է քնկոտության բերել: Այնումենայնիվ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ