Վաղվա դեդլայնով լուրջ նախագիծ-եռյակ ունեմ հանձնելու, որից ահագին շատ բան ա կախված, ու որի մասին լիքը մտածել եմ, հիմա մնում ա ընդամենը նստել-գրել՝ հընթացս գրաֆիկներ ու wireframe-ներ ավելացնելով: Բայց նստած կարդում եմ Հրաչ Բայադյանի գրած տեքստը Ադոռնոյի մի էսսեում տեղ գտած մի հետաքրքիր մտքի մասին:
Իսկ տեքստը լավն ա:
«Ադոռնոն հակադրում է նյութը (առարկան) եւ հաղորդակցությունը. երկու հիմնական նպատակներ հեղինակի համար: Ուշադրության սեւեռումը ավելի շատ նյութի, առարկայի, քան հաղորդակցության վրա, ըստ նրա, ընդունվում է կասկածանքով, քանի որ ամեն մի առանձնահատուկ բան, որ վերցված չէ արդեն գոյություն ունեցող նմուշներից, կարող է թվալ էքսցենտրիկ կամ նույնիսկ խառնաշփոթ մի բան: Մինչդեռ աղոտ եւ անորոշ արտահայտությունը թույլ է տալիս քիչ թե շատ պատկերացնել այն, ինչ ընկալողը ցանկանում է կամ նկատի ունի:
Մարդիկ գիտակցաբար ետ են վարժվել այն մտավոր ջանքից, որ պահանջում է գրության, խոսքի կառուցվածքի ճշգրտորեն իրականացված աներկդիմությունը: Այն ենթադրում է գերակշռող, տիրապետող դատողության առկախումը նախքան բովանդակությանը հասնելը: Իսկ սա իր հերթին նշանակում է սեփական անձի առանձնացում, մեկուսացում այն ամենից, ինչ ենթադրում է պատկանելությունը, այդ պատկանելությունը մարմնավորող եւ անմիջապես հասանելի լեզվական տիրույթը, արտահայտության եղանակներ: Մի բան, որին, Ադոռնոյի խոսքերով ասած, «մարդիկ հակազդում են բրտորեն»: Նա շարունակում է. «Միայն այն է համարվում հասկանալի, ինչ կարիք չկա հասկանալ»»:
Էջանիշներ