Մուշու (16.06.2014)
Մեզ պետք չի տեսնել քննությունից առաջ, դա վտանգավոր է կյանքի համար![]()
laro (16.06.2014)
Ինձ պետք չի տեսնել քննությունից մի օր առաջ. խիստ ագրեսիվ եմ, ու դա մեղմ ա ասած: Հետո սկսում եմ մի երկու ժամ ծիծաղել ու գժություններ անել. արդյունքում ժամերը թռնում են, մինչև հետ եմ գալիս: Ընթացքում մարդկանց ծեծելու ցանկություն ա առաջանում, հետո սիրում եմ երբ ինձ գրկում են, մի քիչ սիրում են, մի երկու տող պաչիկում են ու ինձ թողնում են մենակ սենյակում: Այ տենց գժված եմ նախորդ օրը....արդեն ոչ ոք չի զարմանում, բոլորը դա բնական են համարում տանը:
Հեռու չես մեզանից ) ուղղակի ինչ գրկել ինչ պաչել , նստում ջղայնանում ենք քննությանը, իրանց վրա, իրանց գրած թեստերի վրա, ու տենց 100 րոպե, հետո գալիս ա պատի տակ նստելու ժամանակը, վերջում էլ լավագույն դեպքում խմելու, վատագույն դեպքում խմելու : Ու բժշկականի բարձր կուրսի ուսանողների մոտ ամեն շաբաթվա վերջի օրը տենց բուռն կերպով ա անցնում : Արդեն իմունիտետ ունենք քննությունների դեմ )
Ռեյ սամա (16.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ